00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ երեք նախագահները հրաժարվել են բանակցային գործընթացի մասին տեղեկանալ․ Փաշինյան

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2022
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակցային գործընթացի մասին տեղեկություն ստանալու հնարավորություն է ունեցել նաև ընդդիմությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Թյուրիմացություն է այն կարծիքը, որ բանակցային գործընթացի մասին միայն նեղ շրջանակում են տեղյակ։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նման հայտարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի մասին տեղեկացված են բավականին լայն շրջանակներ` ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ Անվտանգության խորհուրդը, այլև Արցախի իշխանությունները։
«Արցախի նախագահը բանակցային գործընթացում իմ արտասանած ոչ մի նախադասության մասին անտեղյակ չէ»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ընդդիմությունը ևս բանակցային գործընթացի մասին տեղյակ լինելու հնարավորություն ունեցել է, քանի որ ինքը միշտ պատրաստակամ է եղել տրամադրելու այդ տեղեկությունը։
«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկու խմբակցությունների լիդերներն են (ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խնբակցությունների,–խմբ.), նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը։ Ես այդ տեղեկատվությունը կիսում եմ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ»,- նշեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ ժամանակին հրավեր է եղել նաև Հայ ազգային կոնգրեսին՝ մասնակցելու այդ ֆորմատին, սակայն նրանք հրաժարվել են։
Անդրադառնալով այն հարցին, թե այս դեպքում ինչու բանակցային գործընթացի մանրամասները բացեիբաց հանրությանը չի ներկայացվում՝ վարչապետը նշեց՝ դիվանագիտական կոռեկտության հարց է։

«Եթե ես հարցերի բոլոր մանրամասները ներկայացնում եմ հանրության նման լայն շրջանակի, ես պատրաստ եմ այն ներկայացնել մեր ժողովրդին։ Ինչո՞ւ չեմ անում` որովհետև դիվանագիտական կոռեկտությունն ու էթիկան թույլ չի տալիս դա անել»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին Մայր աթոռում տեղի էր ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը`կաթողիկոսի հրավերով։
Հանդիպման ավարտին Մայր աթոռը տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր. «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները»։
Մեկ օր անց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրայինի եթերում հայտնեց, որ հանդիպմանը գնացել էր նախապես պատրաստած հայտարարության տեքստով, որը հանդիպման մասնակիցները չեն ընդունել։
Տեր–Պետրոսյանն ընթերցեց հայտարարության տեքստը եթերում։ Դրանում, մասնավորապես, հանրությանը դժվարին շրջանում միասնության կոչ էր արվում` ի շահ պետության ու պետականության։
2 օր անց էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց։ Իր ասուլիսում նա հայտարարեց, որ հանդիպում, այո՛, եղել է, սակայն Տեր–Պետրոսյանի ասած թուղթն իրենք չեն տեսել. այդպիսի բան իրենց չի ներկայացվել։
Լրահոս
0