00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա աբսուրդ է». Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կալանավորվեց

© Sputnik / Aram NersesyanԲերդ համայնք
Բերդ համայնք - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2022
Բաժանորդագրվել
Պաշտպանական կողմը թեպետ դատարանի որոշումը դեռ չի ստացել, սակայն միանշանակ այն բողոքարկելու է։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը կալանավորվեց։
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանը։
«Դատարանի որոշումը միանշանակ բողոքարկվելու է, որովհետև սա աբսուրդ է»,- նշեց պաշտպանը։
Նշենք, որ Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։
Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը
Պաշտպանի խոսքով՝ դժվար է մեկնաբանել մի բան, որը «քրեական գործում է, սակայն իրավաբանությունից դուրս է»։
«Քննիչը կալանքի երկու հիմք էր դրել՝ նախաքննության խոչընդոտելն ու թաքնվելը։ Անկեղծ ասած` քանի որ այս պահին դատարանի որոշում դեռ չենք ստացել, չգիտեմ, թե հիմքերից որ մեկով, կամ միգուցե երկուսով է բավարարվել»,- հավելեց պաշտպանը։
Սեպտեմբերի 29-ին հայտնել ենք, որ Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին ձերբակալել են։
Ենթադրվում է, որ նրան ձերբակալել են ընտրական գործընթացին միջամտելու դեպքով հարուցված քրգործի շրջանակներում։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի (Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Դատարան են ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք բավարարվել են:
Բերդում ստիպել են նախընտրական քարոզչություն անել. 2 անձ կալանավորվել է
Հիշեցնենք, որ գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորված է դեռ անցած տարվանից։
Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ հաղթանակ տանելով ՔՊ–ի թեկնածուի` Վահրամ Սուքիասյանի նկատմամբ։
Լրահոս
0