Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

© Sputnik / Aram Nersesyan / Զինվորական հագուստ
Զինվորական հագուստ - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Զինվորական հագուստ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինծառայողն անհայտ հանգամանքներում հրազենային վնասվածք է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով»,– ասված է հաղորդագրությունում:
Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
Մտածել է` մոտեցողը ադրբեջանցի է, կրակել է. 19-ամյա զինվորի մահվան մանրամասները
Լրահոս
0