00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ-ին անդամակցելու ուկրաինական հայտն անակնկալ է եղել ԱՄՆ-ի համար. ԶԼՄ

© Photo : Official website of the President of UkraineՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Վլադիմիր Զելենսկի
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք կողմնակիցներ ավելի վաղ փորձել են համոզել Ուկրաինային, որ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` ՆԱՏՕ–ին արագացված անդամակցության հայտ ներկայացնելու որոշումն անակնկալ է եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Պոլիտիկո» թերթին:
Պարբերականի զրուցակիցների խոսքով` Վաշինգտոնում դեռ հակասական են վերաբերվում Ուկրաինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին. պատճառներից մեկն այն է, որ եթե ՆԱՏՕ–ի որևէ երկիր հարձակման ենթարկվի, պաշտպանությանը պետք է ներգրավվեն նաև ամերիկյան զինվորականները։
«Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց...». Զելենսկին պատասխանել է Պուտինի կոչին
«Ուկրաինան ձգտում էր անվտանգության այդ երաշխիքներին, մինչդեռ ԱՄՆ-ում շատերը մտահոգված էին Ռուսաստանի հետ պատերազմի հեռանկարով», - նշում է պարբերականը:
Զելենսկին սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ Կիևը, ի պատասխան ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի` Ռուսաստանին միանալու որոշմանը, ՆԱՏՕ-ին արագացված կարգով անդամակցելու հայտ է ներկայացրել:
Թերթը գրում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք կողմնակիցներ ավելի վաղ փորձել են համոզել Ուկրաինային, որ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից՝ ասելով, որ դա թույլ կտա վերացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածությունը: Զելենսկու որոշումը միանշանակ չի ընդունվել մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների և Սպիտակ տան ներկայացուցիչների կողմից:
Բացի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանից, որը հայտարարել է, թե հիմա Ուկրաինային ՆԱՏՕ–ի կազմում ընդգրկելու ժամանակը չէ, այս հարցում Կիևին աջակցելու վերաբերյալ հարցից խուսափել է նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
«Խոսնակ Նենսի Փելոսին հրաժարվեց վճռականորեն աջակցել դրան, սակայն հայտարարեց Կիևի համար «անվտանգության երաշխիքների» պահպանման մասին», - գրում է պարբերականը:
Էրդողանը ապառազմականացված գոտի ստեղծելու հարցում Զելենսկուն օգնություն է առաջարկել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ջանքերը կենտրոնացնելու է Կիևին ինքնապաշտպանելու հարցում օգնություն ցուցաբերելու վրա:
Պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ այս փուլում չի դիտարկվում Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը ՆԱՏՕ–ին։ Ընդ որում` ԱՄՆ-ում ընդգծել են, որ դաշինքը երբեք չի հրաժարվի «բաց դռների» քաղաքականությունից, և չեն բացառել, որ ապագայում Կիևը կկարողանա միանալ կազմակերպությանը:
Լրահոս
0