00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոսկու կտորներ, իրար վրա տեղադրված կնոջ ու տղամարդու կմախքներ․ Մեծամորը կրկին զարմացրեց

© Sputnik / Aram NersesyanՀայ-լեհական հնագիտական արշավախումբը Մեծամորում
Հայ-լեհական հնագիտական արշավախումբը Մեծամորում - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Հայ-լեհական հնագիտական արշավախումբը Մեծամորում
Բաժանորդագրվել
Մեծամորի հնավայրում պեղումներ են անցկացվում ավելի քան 50 տարի։ Բնակավայրից ու դամբարանադաշտից մի քանի տասնյակ հազար հետաքրքիր առարկաներ են գտնվել։ Այստեղ է հայտնաբերվել Հայաստանում գտնված ամենահին ոսկյա զարդը։ Այս տարի էլ անհավանական գանձերով լի դամբարան են բացել։
Անսպասելի հաճելի դամբարան․ հնագետ, պրոֆեսոր, հայ-լեհական միջազգային արշավախմբի համաղեկավար Աշոտ Փիլիպոսյանն այսպես է անվանում օրեր առաջ Մեծամոր հնավայրի դամբարանադաշտում բացված փոքրիկ դամբարանը։ Ասում է` մտքներով չէր էլ անցնում, թե դրանում մեկ-երկուսից շատ ոսկյա ուլունքահատիկ կարող է լինել, բայց արդեն ավելի քան 100-ն են գտել։ Հիմա մասնագետները լվանում, մաղով անցկացնում են դամբարանից դուրս բերված հողն ու այդ ընթացքում նոր գտածոներ գրանցում։
© Sputnik / Aram NersesyanՀնագետներն աշխատում են Մեծամորում
Археологи промывают грунт в поисках раритетов на территории раскопок в древнем поселении Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Հնագետներն աշխատում են Մեծամորում
«Փոքրիկ չափերին մի նայեք»,- ցույց տալով քառակուսի դամբարանը՝ ժպտալով ասում է պրոֆեսորը։ Գիտնականների համար մեծ նվեր էր այն, որ դամբարանին մոտ 3200 տարի ձեռք չէր դիպել, այն չէր թալանվել։
© Sputnik / Aram NersesyanՀնագետներն աշխատում են Մեծամորում
Археологи промывают грунт в поисках раритетов на территории раскопок в древнем поселении Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Հնագետներն աշխատում են Մեծամորում
«Հայտնաբերվեցին մոտ 20-ի չափ ամբողջական կավանոթներ, փայտի պատգարակ, որի վրա հանգուցյալին էին բերել, 100-ից ավելի մեծ ու փոքր տարբեր չափերի ոսկե ուլունքահատիկներ, կախիկներ, զարդեր, սաթից, ագաթից, սարդիոնից ուլունքներ։ Հարավարևելյան անկյունում հայտնաբերվեց շատ հետաքրքիր ջնարակապատ սրվակ, որը եզակի է այդ ժամանակաշրջանի համար․ ըստ երևույթին՝ նախատեսված էր հոտավետ յուղերի, օծանելիքի համար»,- դամբարանի գանձերը հերթով ներկայացնում է պրոֆեսորը՝ ամենախորհրդավոր գտածոյի մասին պատմությունը թողնելով գործընկերուհուն՝ հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանին։
© Sputnik / Aram NersesyanՀնագետներն աշխատում են Մեծամորում
Армяно-польская археологическая экспедиция во время раскопок на территории древнего поселения Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Հնագետներն աշխատում են Մեծամորում
Դամբարանում երկու կմախքներ գտնվեցին՝ տղամարդու և կնոջ, ամենազարմանալին այն դիրքն էր, որով թաղվել էին։
© Photo : provided by Tigran ZakyanԴամբարան
Усыпальница на территории древнего поселения Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Դամբարան
«Երկու անհատները կոնքերի հատվածում տեղադրված էին մեկը մյուսի վրա՝ կծկված վիճակում։ Թաղման ծեսում սովորաբար տղամարդուն դիադրում էին կծկված վիճակում աջ կողքի վրա, կնոջը՝ ձախ կողքի վրա, ստացվում է՝ այս դամբարանում իգական սեռի անհատն արականի վրա էր դիադրված։ Քանի որ ես մասնակցում եմ միայն այն դամբարանների պեղմանը, որտեղ մարդաբանական նյութ կա, չեմ հիշում, որ նման դիրքով թաղում հայտնաբերված լինի տարածաշրջանում, ինձ նման բան առաջին անգամ է հանդիպում»,- նշում է Հասմիկը։
© Sputnik / Aram NersesyanՀասմիկ Սիմոնյան
Антрополог Асмик Симонян на территории раскопок в древнем поселении Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Հասմիկ Սիմոնյան
Տարիք, մահվան պատճառ և այլ մանրամասներ մասնագետն այս պահին չի կարող ասել․ գրունտային ջրերի, խոնավության պատճառով ոսկորները շատ վատ են պահպանված, փշրվել հազարավոր մասերի, ուստի լաբորատորիայում դեռ շատ աշխատանք ունեն անելու։ Մեծ աշխատանք է սպասում նաև վերականգնող մասնագետ Տիգրան Զաքյանին, որն արդեն 9 տարի է՝ այս արշավախմբի կազմում է։ Ինչպես գործընկերներն են նրա աշխատանքը բնորոշում, գտածոները դեպի հավերժություն է ճանապարհում։
«Երկրորդ կյանք ենք տալիս պեղված առարկաներին»,- ասում է Տիգրանն ու բացատրում՝ պեղումների ժամանակ դուրս են գալիս մեծ քանակությամբ առարկաներ և՛ ամբողջական, և՛ կոտրված՝ բեկորային, 4-5 հազար կտոր բեկորներից 2-3 ամիս անց փազլի նման կարող է, օրինակ, կարաս հավաքվել և փոխադրվել թանգարանային ցուցադրության։
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Զաքյան
Археолог Тигран Закян на территории раскопок в древнем поселении Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Տիգրան Զաքյան
«Այս տարվա բացառիկությունն այն էր, որ բացի կերամիկայից, սարդիոնից, ոսկուց, դամբարանում կար փայտի դիապատգարակ։ Ոչ բոլոր դամբարաններն են փայտե առարկաներ ունենում, հիմա այն լաբորատորիայում է»,- նշում է Տիգրանը։
© Sputnik / Aram NersesyanԴամբարան
Усыпальница на территории древнего поселения Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Դամբարան
Հնագետների բախտը ոչ բոլոր դամբարանները բացելիս է բերում, երբեմն հողի շերտը մաքրում են ու արդեն թալանված դամբարան հայտնաբերում։ Այդպիսին էր նաև հարևան մեծ դամբարանը, որի երկարությունը մոտ 11 մետր է, և որում ուրարտական շրջանի 5 թաղումներ են եղել։ Այնուամենայնիվ, անգամ թալանված դամբարանից 84 կտոր ոսկի է գտնվել։
© Sputnik / Aram NersesyanՀայտնաբերված ոսկյա իրեր
Коллекция золотых украшений, найденных на территории древнего поселения Мецамор, хранится в музее по соседству - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Հայտնաբերված ոսկյա իրեր
Պրոֆեսոր Փիլիպոսյանը ցույց է տալիս տարածքի սկանավորված քարտեզը․ դամբարանադաշտը մոտ 200 հա է ընդգրկում։ Ասում է՝ տարածքի հետ կապված խնդիր էլ կա, դեռ 1991 թվականին այն ապօրինաբար բաժանել են և սեփականաշնորհել (հնավայրը Տարոնիկ գյուղից ոչ հեռու է)։ Ուստի տհաճ պատմությունների մեջ էլ են ընկնում, պեղում են այնտեղ, որտեղ այս պահին հնարավոր է։
© Sputnik / Aram NersesyanՏարածքի սկանավորված քարտեզը
Территория древнего поселения Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Տարածքի սկանավորված քարտեզը
«Այս հնավայրում այնքան նյութ կա, որ դեռ մի 50-60 տարի էլ այն կպեղվի»,- ավելացնում է պրոֆեսորը։
© Sputnik / Aram NersesyanԱշոտ Փիլիպոսյան
Соруководитель армяно-польской объединенной экспедиции Ашот Пилипосян на территории раскопок в древнем поселении Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Աշոտ Փիլիպոսյան
Մեծամորում պեղումները սկսել է հնագետ Էմմա Խանզադյանը 1965 թվականին։ Նրա մահից հետո աշխատանքները մի քանի տարով ընդհատվել են, վերսկսվել են 2011-ին, 2013 թվականից արդեն հայ-լեհական միացյալ արշավախումբն է պեղումներն իրականացնում։
«Մեծամորը համաշխարհային մշակույթի կարևոր հուշարձաններից է։ Այն, ինչ այստեղ գտնվում է, միայն Հայաստանի համար չէ կարևոր, այլ ամբողջ աշխարհի, սա համաշխարհային ժառանգության մի մաս է, դրա համար էլ մենք այստեղ ենք, և մեզ համար մեծ պատիվ է մասնակցել այս պեղումներին»,- նշում է արշավախմբի համաղեկավար, պրոֆեսոր Քշիշտուֆ Յակուբյակը։
© Sputnik / Aram NersesyanՔշիշտուֆ Յակուբյակ
Соруководитель армяно-польской объединенной экспедиции Кшиштоф Якубяк на территории раскопок в древнем поселении Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Քշիշտուֆ Յակուբյակ

Մեծամորի պատմությունը

Բնակավայրը գոյություն է ունեցել 7 հազար տարի մեզնից առաջ։ Այդ ժամանակաշրջանում կյանքն այստեղ սկսվել է և շարունակվել մինչև մեր օրեր։ Միջնաբերդ, զիկուրատ-«աստղադիտարան», տաճարային համալիր՝ 7 սրբատեղիներով, արտադրական համալիրներ և այլն. դարերի ընթացքում բնակավայրն ունեցել է ծաղկման և անկման տարբեր շրջաններ՝ քաղաքը մեծացել է, ապա կորցրել դերը, որոշ թաղամասեր լքվել են, որի ապացույցներից մեկն էլ քաղաքային թաղամասի կառույցների ներսում բացված անտիկ թաղումներն են։ Մի բան հաստատ է՝ այս տարածքում միշտ մարդիկ են ապրել։
© Sputnik / Aram NersesyanՀնագետների հերթական ոսկյա իրն են գտնում
Археологи промывают грунт в поисках раритетов на территории раскопок в древнем поселении Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Հնագետների հերթական ոսկյա իրն են գտնում
Մեծամորի համար առաջին առանձնահատկությունը մետաղաձուլական արտադրամասերի առկայությունն է․ չի բացառվում, որ Մեծամորը մ․թ․ա․երկրորդ հազարամյակի կեսերին որպես մետաղի արտադրության կարևոր կետ շատ հրապուրիչ է եղել Հին Արևելքի տերությունների համար՝ խեթերի, Բաբելոնի, Միտանիի, որոնց տիրակալների կնիքները գտնվել են այստեղ։ Գտնվել է Թութմոս 3-րդի կնիքը, Ռամզես 3-րդի ժամանակների կնիք, բաբելոնյան տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիք և այլն, այսինքն՝ եղել է առևտրական խաչմերուկի կարևոր կետ»,- նշում է Փիլիպոսյանը։
Նախամարդու և քարանձավային արջի հանդիպման վայրը Հայաստանում. հնագետների բացահայտումները
© Sputnik / Aram NersesyanԱշոտ Փիլիպոսյանն ու Քշիշտուֆ Յակուբյակը
Соруководители армяно-польской объединенной экспедиции Ашот Пилипосян и Кшиштоф Якубяк на территории раскопок в древнем поселении Мецамор - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Աշոտ Փիլիպոսյանն ու Քշիշտուֆ Յակուբյակը
Ինչպե՞ս է այս տարածքը կոչվել․ լեհ հնագետ Յակուբյակն ասում է՝ ցավոք, երևի երբեք էլ դա չենք իմանա, սեպագիր կամ այլ արձանագրություն չունենք, որ խոսի քաղաքի անվան մասին։ Բայց հնագետները միակարծիք են, որ սա շատ կարևոր քաղաք է եղել։
«Այն եղել է Էթիունի երկրի կարևոր, եթե ոչ արքայական քաղաք»,- ընդգծում է Փիլիպոսյանը։
1968 թվականին հնավայրի հարևանությամբ բացվեց թանգարան՝ պեղված առարկաների ցուցադրման համար։ Այսօր թանգարանում արդեն մոտ 30 հազար նմուշ է պահվում (թիվն ամեն տարի ավելանում է), ցուցադրությունում մոտ 9000 է։ Այստեղ է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը։ Նկուղային հարկում ցուցադրված են հնավայրի տարածքից գտնված ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից պատրաստված եզակի առարկաներ։ Այստեղ է նաև մինչ այժմ Հայաստանի տարածքում գտնված ամենահին ոսկյա իրը՝ ծամկալ․ այն թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբով և պատկանել է 6-ամյա աղջիկ երեխայի։
© Sputnik / Aram NersesyanՀայաստանի տարածքում գտնված ամենահին ոսկյա իրը
Самое древнее золотое украшение, найденное в Армении, так же хранится в музее по соседству - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Հայաստանի տարածքում գտնված ամենահին ոսկյա իրը
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանն այսօր կարծես դուրս է մնում զբոսաշրջային երթուղիներից, մինչդեռ այս վայրի բացառիկ գրավչություններից մեկն էլ այն է, որ թանգարանի ցուցադրությունը տեսնելուց հետո դուրս ես գալիս դռներից ու անմիջապես զբոսնում այն վայրերում, որտեղից հայտնաբերվել են դրանք։
© Photo : provided by Tigran Zakyan

Մեծամորի տարածքում հայտնաբերված դամբարանը

Մեծամորի տարածքում հայտնաբերված դամբարանը - Sputnik Արմենիա
1/7

Մեծամորի տարածքում հայտնաբերված դամբարանը

© Photo : provided by Hasmik Simonyan

Պեղումների ընթացքում հայտնաբերված իրեր

Պեղումների ընթացքում հայտնաբերված իրեր - Sputnik Արմենիա
2/7

Պեղումների ընթացքում հայտնաբերված իրեր

© Sputnik / Aram Nersesyan

Հնագետները պեղումներ են անում Մեծամորում

Հնագետները պեղումներ են անում Մեծամորում - Sputnik Արմենիա
3/7

Հնագետները պեղումներ են անում Մեծամորում

© Sputnik / Aram Nersesyan

Հնագետների հայտնաբերած ոսկյա զարդերը պահվում են թանգարանում

Հնագետների հայտնաբերած ոսկյա զարդերը պահվում են թանգարանում - Sputnik Արմենիա
4/7

Հնագետների հայտնաբերած ոսկյա զարդերը պահվում են թանգարանում

© Sputnik / Aram Nersesyan

Հնագետների հայտնաբերած իրերից

Հնագետների հայտնաբերած իրերից - Sputnik Արմենիա
5/7

Հնագետների հայտնաբերած իրերից

© Sputnik / Aram Nersesyan

Հնագետների հայտնաբերած իրերից

Հնագետների հայտնաբերած իրերից - Sputnik Արմենիա
6/7

Հնագետների հայտնաբերած իրերից

© Sputnik / Aram Nersesyan

Հնագետների հայտնաբերած իրերից

Հնագետների հայտնաբերած իրերից - Sputnik Արմենիա
7/7

Հնագետների հայտնաբերած իրերից

1/7

Մեծամորի տարածքում հայտնաբերված դամբարանը

2/7

Պեղումների ընթացքում հայտնաբերված իրեր

3/7

Հնագետները պեղումներ են անում Մեծամորում

4/7

Հնագետների հայտնաբերած ոսկյա զարդերը պահվում են թանգարանում

5/7

Հնագետների հայտնաբերած իրերից

6/7

Հնագետների հայտնաբերած իրերից

7/7

Հնագետների հայտնաբերած իրերից

Կարելի է միայն երևակայել, թե ինչ գաղտնիքներ կբացվեն, երբ ամբողջ հնավայրում պեղումներն ավարտված լինեն։ Սակայն հնագետները ժամանակից առաջ ընկնել չեն սիրում։ Ամեն տարի աշնանը համբերատար վերադառնում են Մեծամոր՝ նոր բացահայտումների հետևից։
Руководитель археологической экспедиции, доктор искусствоведения, профессор Акоп Симонян показывает места раскопок в административном районе Шенгавит - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Հնագետները Երևանի տարածքում 5000-ամյա բնակավայրի գոյության նոր ապացույցներ են գտել
Լրահոս
0