00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին․ Միրզոյանը հանդիպել է Բրիս Ռոքֆոյի հետ

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2022
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ
Բաժանորդագրվել
Կողմերը կարևորել են, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանի կատարած հայ ռազմագերիների արտադատական սպանություններն ու խոշտանգումները։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական ԶՈւ-ի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Կողմերը կարևորել են միջազգային հանրության կողմից Ադրբեջանի կատարած՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը և հանցագործների պատասխանատվության ենթարկումը։
© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
Встреча министров иностранных дел Армении и Азербайджана Арарата Мирзояна и Джейхуна Байрамова (2 октября 2022). Женева - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2022
Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
Հիշեցնենք, որ մինչ այդ Միրզոյանը հանդիպել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, որին ներկայացրել է Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները։
Ավելի վաղ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, որն այսօր առավոտյան արձագանքել էր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների սպանությանը: Եվրոպացի պաշտոնյան իր Twitter-ում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված կադրերը սարսափելի է անվանել։
Այսօր առավոտյան ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Լրահոս
0