00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայ գերիների գնդակահարության տեսանյութում 7-8 զինծառայող կա. մի քանիսը նույնականացվել են

© Sputnik / Aram NersesyanՍիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2022
Սիրանուշ Սահակյան
Բաժանորդագրվել
Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, սակայն իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշում է՝ իրենք գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, 7-8 զինծառայող կա, որոնց նույնականացում է իրականացվում այժմ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է»,- ասաց Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։
Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում։
Նրա կարծիքով, միջազգային հանրությանն արդեն իսկ ներկայացվել են սպանությունների բավարար դեպքեր, որոնք ոչ թե եզակի դրվագներ են, այլ մասշտաբային, որը կարող է լինել միայն պլանավորված պետական քաղաքականության դեպքում։ Իրավապաշտպանի պնդմամբ` այդ ապացույցների գոյության պայմաններում տնտեսական և այլ քաղաքական շահերից ելնելով համարժեք պատասխան չի եղել։
«Մեր առաջին քայլը պետք է լինի այս միջադեպերի շարունակականության համար միջազգային հանրության պատասխանատվության և նրանց անգործության հետևանքների հստակեցումը։ Քաղաքական առումով այստեղ պետք է հստակ ազդակ լինի, որ ոչ համարժեք արձագանքը ծնում է նոր և շարունակական հանցագործություններ։ Հայաստանի իրավապահ մարմինները ևս անելիքներ ունեն, որոնք լուրջ և հետևողական քննության արդյունքում միջազգային համագործակցությամբ կարող են արդարադատությանը ներկայացնել ադրբեջանցի զինծառայողներին»,– ասաց Սահակյանը։
Նրա պնդմամբ` ՀՀ իրավապահները նման դեպքերի առնչությամբ կարող են շփվել բարեկամական երկրների հետ և հասնել այդ երկրներում քրեական հետապնդումների իրականացմանը։
Հավելենք, որ ավելի վաղ տելեգրամյան ալիքներում տարածված՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութին են անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Ադրբեջանը չի ընդունում ավելի քան 80 գերիների փաստը. Սիրանուշ Սահակյան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ պահանջել է հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՔԿ–ն սեպտեմբերի 30–ին հայտնեց, որ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ, որից 197–ը զինծառայողներ են, իսկ 4-ը` քաղաքացիական անձինք։ Գերիների թիվ նշվում է 20-ը։
Լրահոս
0