https://armeniasputnik.am/20221003/erakvoghm-pajmanavvorvatsutjun-er-grigvorjany-17-geri-azatelu-adrbejanakan-khvostman-masin-49227202.html
Եռակողմ պայմանավորվածություն էր. Գրիգորյանը` 17 գերի ազատելու ադրբեջանական խոստման մասին
Եռակողմ պայմանավորվածություն էր. Գրիգորյանը` 17 գերի ազատելու ադրբեջանական խոստման մասին
Արմեն Գրիգորյանը նույնպես հայտնել է, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել իր ստանձնած պարտավորությունը։ 03.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-03T11:52+0400
2022-10-03T11:52+0400
2022-10-03T11:55+0400
հայաստան
ադրբեջան
արմեն գրիգորյան
հիքմեթ հաջիև
գերի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/19/33643572_0:30:1600:931_1920x0_80_0_0_d09b6cdb90f2c01678d896ac83072e24.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած` ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԽ նախագահների հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր թվիթերյան իր էջում գրել է, որ արդեն 2-րդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Նրա խոսքով` առաջին դեպքը մայիսին էր, երբ Ադրբեջանը Բրյուսելում էր նման խոստում տվել։Հիշեցնենք` Ադրբեջանն այս տարի երեք անգամ է հայ գերիների փոխանցել հայկական կողմին։Փետրվարի սկզբին Բաքուն վերադարձրեց 8 զինվորականի, մայիսի վերջին արտահանձնեց ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, որը մեկ ամիս առաջ էր հայտնվել ադրբեջանական տարածքում: Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձան 5 ռազմագերիներ։Նշենք, որ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 27-ին հայտնեց, որ Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/19/33643572_117:0:1537:1065_1920x0_80_0_0_df09dd618513212e70704e1767223913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արմեն գրիգորյան, հիքմեթ հաջիև, գերի
հայաստան, ադրբեջան, արմեն գրիգորյան, հիքմեթ հաջիև, գերի
Եռակողմ պայմանավորվածություն էր. Գրիգորյանը` 17 գերի ազատելու ադրբեջանական խոստման մասին
11:52 03.10.2022 (Թարմացված է: 11:55 03.10.2022) Արմեն Գրիգորյանը նույնպես հայտնել է, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել իր ստանձնած պարտավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած` ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԽ նախագահների հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,–գրել է Գրիգորյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր
թվիթերյան իր էջում գրել է, որ արդեն 2-րդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Նրա խոսքով` առաջին դեպքը մայիսին էր, երբ Ադրբեջանը Բրյուսելում էր նման խոստում տվել։
Հիշեցնենք` Ադրբեջանն այս տարի երեք անգամ է հայ գերիների փոխանցել հայկական կողմին։
Փետրվարի սկզբին Բաքուն
վերադարձրեց 8 զինվորականի, մայիսի վերջին
արտահանձնեց ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, որը մեկ ամիս առաջ էր հայտնվել ադրբեջանական տարածքում: Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական գերությունից
Հայաստան վերադարձան 5 ռազմագերիներ։
Նշենք, որ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։
ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 27-ին
հայտնեց, որ Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։