00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում 2 ամսում արտակարգ պատահարների հետևանքով 132 մարդ է մահացել

© Sputnik / StringerՎրաերթ. արխիվային լուսանկար
Վրաերթ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Վրաերթ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են օգոստոսին ու սեպտեմբերին իրականացրած աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Oգոստոսին և սեպտեմբերին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման ծառայությունը 117․330 զանգ է սպասարկել, որից 3411-ը արտակարգ դեպք ու պատահար են եղել: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 132, տուժել՝ 17589 մարդ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարի խոսքով`ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 13-ից Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունները ԱԻ նախարարի հրամանով մինչ օրս իրականացնում են ուժեղացված ծառայություն, սահմանվել է զինված հերթապահություն։
Բացի այդ, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում լրացվել է 253 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ հարավ-արևելք (5.4 մագնիտուդ)։
Լրահոս
0