00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իտալական Caroli հյուրանոցների ցանցը դադարեցրել է աշխատանքը գազի և լույսի գների պատճառով

Հռոմ - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Հռոմ
Բաժանորդագրվել
Մասնագետները վստահ են, որ սա տագնապալի իրավիճակի միայն առաջին բացասական ազդանշանն է։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Իտալիայի հարավում գործող Caroli Hotels խմբին պատկանող հյուրանոցային ցանցը դադարեցրել է իր գործունեությունը էլեկտրաէներգիայի և գազի սակագների կտրուկ բարձրացման պատճառով ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Il Giornale թերթին։
Պարբերականի տվյալներով՝ անցած հանգստյան օրերին ցանցի ղեկավարությունը Լեչչե քաղաքի պրեֆեկտուրային է փոխանցել Ապուլիայի մարզում միանգամից հինգ հյուրանոցների փակման մասին պաշտոնական ծանուցումը, որի պատճառը լույսի և գազի դիմաց մեծ հաշիվներ վճարելու անհնարինությունն է. անցյալ տարվանից ի վեր սակագներն աճել են գրեթե վեց անգամ և օգոստոսին գերազանցել են 500 հազար եվրոն:
«Մեր պատմական հյուրանոցային ցանցը դադարեցնում է աշխատանքը գրեթե 60 տարվա գոյությունից հետո։ Դրա պատճառը էլեկտրաէներգիայի գներն են, որոնք ոչնչացնում են շահույթ ստանալու հնարավորությունը և թույլ չեն տալիս երաշխավորել մեր գործունեության շարունակությունը»,–հայտարարել է Caroli Hotels խմբի գլխավոր տնօրեն Ատտիլիո Կապուտոն։
Իտալիայի Assohotel Confesercenti հյուրանոցային բիզնեսի գործարարների ասոցիացիայի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Ջանկարլո Դե Վենուտոյի կարծիքով՝ այս խմբի փակումը տագնապալի իրավիճակի միայն առաջին ազդանշանն է, իրավիճակ, որը ոլորտում առաջանում է էներգետիկ ճգնաժամի հետևանքով:
«Ծախսերն ահավոր շատ են։ Caroli Hotels–ին կհետևեն մյուսները։ Վտանգ կա, որ տասնյակ հազարավոր մարդիկ կկորցնեն իրենց աշխատատեղերը»,–նշեց նա։
Դե Վենուտոյի մտավախությունները հաստատում են Confesercenti գործարարների համազգային ասոցիացիայի պատվերով Իտալիայի փոքր և միջին ձեռնարկությունների սեփականատերերի շրջանում Swg ինստիտուտի կողմից անցկացված հետազոտության տվյալները: Ըստ այդ տվյալների՝ ձեռնարկությունների 36 տոկոսը մտադիր է լույսի և գազի սակագների կտրուկ ավելացմանը պատասխանել սեփական ապրանքների և ծառայությունների գների բարձրացմամբ: Սակայն շատ գործարարների համար նման որոշումը կնշանակեր կորցնել մրցունակությունը և դուրս գալ շուկայից։ Այդ պատճառով ձեռնարկատերերի 26 տոկոսն այժմ դիտարկում է աշխատանքային ժամանակի կրճատման և էլեկտրաէներգիայի խնայողության հնարավորությունը, 18 տոկոսը մտածում է կրճատել անձնակազմի թվաքանակը, իսկ ևս 6 տոկոսը մտադիր է աշխատանքը դադարեցնել` սպասելով ավելի լավ ժամանակների։
Լրահոս
0