00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԳԱՏԷ–ն գալիս է Հայաստան. ի՞նչ է հայտնի Հայկական ԱԷԿ–ի աշխատանքի մասին

Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 4-ին Հայաստան կժամանի ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ։ Ըստ ամենայնի` այցի շրջանակներում քննարկվելու է Մեծամորի ԱԷԿ-ի հետագա շահագործման հարցը։ ՀԱԷԿ–ի ներկայիս վիճակի մասին ՝ մեր վիդեո-ինֆոգրաֆիկայում։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ը, ենթադրաբար, կարող է աշխատել առնվազն մինչև 2036 թվականը։ Այդ հեռանկարը բացվել է հիմնանորոգումից հետո, որը կայանում սկսվել է 2015 թվականին և ավարտվում է 2022-23 թվականներին:
Կայանի առաջին էներգաբլոկը կառուցվել է 1976թ.–ին, երկրորդը՝ 1980թ.–ին: Մինչ այդ հանրապետությունը էլեկտրաէներգիա ստանում էր Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ–ից (Որոտանի կասկադն այն ժամանակ դեռ կառուցվում էր), ինչպես նաև ջերմային էլեկտրակայաններից, որոնք հիմնականում աշխատում էին Ադրբեջանական ԽՍՀ-ից ստացվող գազով։ Հանրապետության աճող արդյունաբերությունն այն ժամանակ էներգիայի հուսալի աղբյուր ստացավ։
Մեծամորի ԱԷԿ–ն աշխարհում առաջիններից մեկն էր, որ կառուցվեց լեռնային և սեյսմիկ ակտիվ գոտում։ Ժամանակին կայանի համար սեյսմիկ առումով առավել կայուն հարթակ է ընտրվել։ Դրա շնորհիվ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի հիմքը գրեթե չի տուժել։
Հայաստանում նոր էներգաբլոկը կկառուցվի Մեծամորում. ՏԿԵՆ
Այնուամենայնիվ, 70-ականներին սեյսմիկ վերահսկողության տեխնոլոգիաներն այնքան զարգացած չէին, որքան հիմա։ Վերլուծության համար մի հատված է կտրվել ռեակտորի կորպուսի (շոգեգեներատորի կոլեկտորի) աշխատանքային հանգույցներից մեկում, որից հետո 1-ին էներգաբլոկը կորցրել է ֆունկցիոնալությունը։
1993-ին որոշում կայացվեց վերագործարկել կայանը (այդ ժամանակվա համար ևս մեկ աննախադեպ որոշում) ։ Կայանի 2-րդ էներգաբլոկը կրկին գործարկվեց 1995թ.–ի նոյեմբերին։
Ռեակտորի տիպը, որի վրա հիմնված է կայանը (ՋՋԷՌ–440) նախատեսված է 40 տարի ծառայելու համար։ Ուստի 1980թ.–ին գործարկված 2-րդ էներգաբլոկը տեսականորեն պետք է աշխատեր մինչև 2010 թվականը։ Բայց հաշվի առնելով, որ կայանը ավելի քան 6 տարի կանգնած է եղել, կազմվեց (և ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնեցվեց) կայանի ծառայության ժամկետը մինչև 2016 թվականը երկարացնելու նախագիծը: 2015-ին որոշում կայացվեց ԱԷԿ-ի հիմնանորոգման մասին։ Այստեղ օգտագործվեց ռուս ատոմագետների փորձը, որոնք հաջողությամբ երկարաձգել էին Կոլսկայայի և Նովովորոնեժի ԱԷԿ–ների գործողության ժամկետը, ինչպես նաև այլ կայանների, որոնք արտերկրում կառուցվել են խորհրդային ռեակտորների հիման վրա (օրինակ` Հունգարիայի «Պակշ» և Ֆինլանդիայի «Լովիսա» ԱԷԿ–ների)։
Վերանորոգման շրջանակներում Հայկական ԱԷԿ-ում փոխել են տուրբինները, գեներատորները, կառավարման բլոկը և այլ սարքավորումներ: Ռեակտորի գմբեթին կոփման (թրծման) աշխատանքներ են իրականացվել ՝ դրա ամրությունը բարձրացնելու համար։ Բացի այդ, հիմնովին վերանորոգվում են հովացման աշտարակները, որոնք կնվազեցնեն ռեակտորների գերտաքացման վտանգը և կբարելավեն կայանի արտադրողականությունը:
Այդ աշխատանքների արդյունքում կկազմվի կայանի ծառայության ժամկետը մինչև 2036թ.–ը երկարաձգելու նախագիծ՝ հետագա երկարացման հեռանկարով (կախված այդ պահին կայանի կարգավիճակից)։
Գնահատվում է նաև նոր կայանի կառուցման հնարավորությունը (նույն հարթակում, ինչ և գործողը)։ Այդ նպատակով դիտարկում են կա՛մ փոքր/միջին հզորության մի քանի էներգաբլոկների, կա՛մ մեկ խոշոր էներգաբլոկի տարբերակը։ Փոքր էներգաբլոկներն ավելի էժան են կառուցվում, բայց դրանք ավելի շատ ծախս են պահանջում մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար, ուստի երկարաժամկետ խոշոր նախագծերը ավելի լավ են փոխհատուցվում։
ՀԱԷԿ-ի կադրային բանկը կհամալրվի նաև ԵՊՀ–ի ուսանողներով. հուշագիր է ստորագրվել
90-ականներին վերագործարկումից հետո ԱԷԿ-ը տալիս էր երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան 40%–ը։ Փոքր ՀԷԿ–երի կառուցմանը զուգահեռ, իսկ վերջին տարիներին՝ արևային կայանների կառուցմանը զուգահեռ, դրա մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է, բայց ամեն դեպքում շարունակում է բարձր մնալ (ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ քառորդից փոքր-ինչ ավելին)։ Վերանորոգման ավարտից և նախագծային հզորության հասնելուց հետո կայանը կավելացնի արտադրության ծավալները։ Բացի այդ, այսօրվա դրությամբ ԱԷԿ–ից ստացվող էլեկտրականությունն ամենաէժանն է հանրապետությունում։
Լրահոս
0