00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Տեսանյութն ապացուցում է` օր առաջ խաղաղություն է պետք. Մինասյանը` գերիների սպանության մասին

© Sputnik / Photo: Aram NersesyanԳրիգոր Մինասյան
Գրիգոր Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Բաժանորդագրվել
Գրիգոր Մինասյանը վստահեցրեց` իշխանությունն ամեն օր` օրական 7-8 ժամ աշխատելով անում է ամեն ինչ, որպեսզի իրավական առումով և՛ գնահատականներ տրվեն, և՛ ՀՀ–ի միջազգային գործընկերների հետ հնարավորինս աշխատելով տրվի այնպիսի լուծում, որ նման բաները բացառվեն:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական Telegram ալիքներում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, ապացուցում է, որ խաղաղություն է պետք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարարի լիազորությունները կատարող Գրիգոր Մինասյանը:
Հայ գերիների գնդակահարության տեսանյութում 7-8 զինծառայող կա. մի քանիսը նույնականացվել են
Նրա խոսքով` և՛ մարդու իրավունքների պաշտպանը, և՛ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչները դեպքի առնչությամբ գործիքակազմեր են կիրառում և դիմելու են թե՛ ՄԻԵԴ, թե՛ միջազգային արդարադատության դատարան:

«Վստահեցնում եմ` իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի իրավական առումով և՛ գնահատականներ տրվեն, և՛ մեր միջազգային գործընկերների հետ հնարավորինս աշխատելով բերենք այնպիսի հանգուցալուծման, որ նման բաները բացառվեն: Ամեն գնով հասնելու ենք նրան, որ բացի դատապարտող հայտարարություններից, նաև ռեալ գործիքակազմեր կիրառվեն և մեղավորները միջազգային հանրությունում ֆիքսվեն որպես մեղավոր, և դատապարտվի այդ արարքը»,- ասաց նա:

Հարցին` արդյոք այս պայմաններում պետք է շարունակել խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները, Մինասյանը շեշտեց` տեսանյութն ու վերջին մի քանի տարվա տարիներին կամ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը պետք է հայ ժողովրդին:
«Այդ տեսանյութն ապացուցում է, որ դեռևս անելիքները շատ են այս ուղղությամբ, բայց ասել, որ եթե պատերազմ է լինում, կրակոց է լինում, պետք է խաղաղության բանակցություններից դուրս գալ, դա ճիշտ չեմ համարում: Հակառակը` սա ապացուցում է, որ օր առաջ պետք է խաղաղություն մեր երկրում»,– նշեց արդարադատության նախարարի լիազորությունները կատարողը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:
Դեպքը դատապարտել էին նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Լրահոս
0