00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը չի ստիպում Հայաստանին Միութենական պետության մաս դառնալ․ Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը հայտարարել է, որ հավաստի չի համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թերթի հղում տված աղբյուրը:
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը չի ստիպում Հայաստանին Միութենական պետության մի մաս դառնալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում լույս տեսած հոդվածը։
«Նման խոսակցություն չկա, քանի որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ հոդվածում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանից ցանկանում է այն, ինչ Ուկրաինայից, այսինքն՝ որ Հայաստանը «Ռուսաստան–Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս կազմի։
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ նման բան լինի, բայց ինքը տեղյակ չլինի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Բացառում եմ , որ նման բան լինի ու ես չիմանամ»։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ չգիտի, թե որն է լրագրողի այդ հրապարակման նպատակը, ու հավելեց, որ չարժե լրագրողի հոդվածը կապել երկրի իշխանությունների ցանկությունների հետ։
ԱԺ նախագահը հայտարարեց նաև, որ հավաստի չի համարում այն աղբյուրը, որին հղում է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը։
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից. ՀԺ-ն 5 կետ է ներկայացրել
«Չէ, չեմ համարում, որովհետև ես նման ինֆորմացիա չունեմ և չեմ կարծում, որ նման բան մենք պետք է Հայաստանում քննարկենք։ Որքանով հասկանում եմ, խոսքը Ռուսաստանի ցանկությունների մասին է։ Չեմ կարող ասել ով, որտեղ ու ինչ ցանկություններ ունի, բայց Հայաստանը չի կարող նման հարց քննարկել»,– ասաց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ բոլոր մեծ պետությունները, այդ թվում Ռուսաստանը, ունեն իրենց շահերը։ Այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչ հակակշիռներ կգտնենք այդ իրավիճակից դուրս գալու համար․ «Այս պահին մենք մեր մաքսիմալն անում ենք ու շարունակելու ենք անել»,– ասաց Սիմոնյանը։
Լրահոս
0