00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերիների վերադարձը Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունք է. ԱԽՔ

© Photo : press office of the Security Council of ArmeniaԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ (15 դեկտեմբերի, 2021թ). Վաշինգտոն
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ (15 դեկտեմբերի, 2021թ). Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ 17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 25-ին մեկնել է Վաշինգտոն։ Այցի շրջանակներում նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ խորհրդակցություններ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Վերջինիս միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել է հանդիպում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
«Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն»,–գրել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:
Հիշեցնենք` ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին վերադարձրեց 17 հայ ռազմագերիների: ՀՀ ՊՆ հրապարակել էր նրանց անուններն ու նշել, որ Ադրբեջանը գերիներին վերադարձրել է ԱՄՆ–ի միջնորդությամբ։
Նշենք, որ Ադրբեջանն այս տարի 4–րդ անգամ է հայ գերիների փոխանցում հայկական կողմին։
Փետրվարի սկզբին Բաքուն վերադարձրեց 8 զինվորականի, մայիսի վերջին արտահանձնեց ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, որը մեկ ամիս առաջ էր հայտնվել ադրբեջանական տարածքում: Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձան 5 ռազմագերիներ։
ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 27-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։
Լրահոս
0