00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ն քննարկում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարացնելու հարցը

© Sputnik / Asatur YesayantsԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Անդրանիկ Քոչարյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հանձնաժողովի ստեղծման հաջորդ օրը` փետրվարի 11-ին, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի ևս 6 ամսով։
Այս մասին այսօր ԱԺ–ի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։
Նա հայտնեց, որ ներկա պահին հանձնաժողովն ուսումնասիրում է ս.թ. հունիսի վերջին ՊՆ–ից ստացված՝ հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերի փաթեթը։
«Այն ներառում է շուրջ 3500 օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր, ընդհանուր` 10 000–ից ավելի էջ ծավալով, որը դեռ վերջնական չէ։ Այս երկու օրվա ընթացքում ստացել ենք էլի մեծ ծավալով մեզ հետաքրքրող փաստաղթեր ՊՆ–ից, որոնք գտնվում են ուսումնասիրման փուլում»,– ասաց Քոչարյանը։
Հանձնաժողովի ղեկավարը նաև հայտնեց, որ որոշ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը կարիք է ունենում ՊՆ–ից լրացուցիչ փաստաթղթեր ու տվյալներ պահանջելու։
Անդրանիկ Քոչարյանը նաև հայտնեց, որ հանձնաժողովը կազմել է այն անձանց ցանկը, որոնք քննիչ հանձնաժողովի աշխատանքների երկարացման դեպքում պետք է հրավիրվեն հանձնաժողովի նիստում պարզաբանումներ տալու։
«Ուզում եմ տեղյակ պահել ձեզ, որ երկու հրավիրյալների արդեն նամակ ուղարկել ենք, և պարոն Վարդան Օսկանյանը հեռավար եղանակով արդեն իր դժգոհությունն է արտահայտել, որը որևէ ձևով չի արտահայտում հանձնաժողովի աշխատանքներին նրա չմասնակցելու անհրաժեշտությունը։ Նա պետք է գա, և պետք է բոլորը գան»,– ասաց Քոչարյանը։
Օսկանյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով չի գնա, նախկին պաշտոնյան բացատրել է` ինչու
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 10.02.2022 թվականին։ Օրենքով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամիս է։
Ընդդիմադիր խմբակցություններից հանձնաժողովին անդամակցում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանն ու Գեղամ Նազարյանը։
Հանձնաժողովի ստեղծման հաջորդ օրը` փետրվարի 11-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ գործող հանձնաժողովը, նրանց համոզմամբ, զուրկ է օբյեկտիվ լինելու հնարավորությունից։
Լրահոս
0