00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեմենտի շուկայում խնդիրը չլուծելու դեպքում կբախվենք ճգնաժամի. Արմեն Քթոյան

© Sputnik / Михаил ВоскресенскийՑեմենտով բարձված ավտոմեքենա
Ցեմենտով բարձված ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Ցեմենտով բարձված ավտոմեքենա
Բաժանորդագրվել
Տնտեսագետի դիտարկմամբ, եթե նախորդ որոշմամբ իշխանության նպատակը տեղական արտադրողին աջակցելն էր, ապա այսօր ստիպված է սպառողին պաշտպանել։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ցեմենտի շուկայում ու շինարարության ոլորտում ստեղծված վիճակը խնդրահարույց է, բայց ոչ ճգնաժամային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը` մեկնաբանելով ցեմենտի դեֆիցիտի ու թանկացման խնդիրը։
«Երբ խոսվում է խնդիրների մասին, չի ասվում, որ շուկան այսօր ճգնաժամային վիճակում է։ Խոսվում է այն մասին, որ կան միտումներ, որոնց նկատմամբ եթե այսօր հակադիր քայլեր չարվեն, ապա որոշ ժամանակ հետո շուկան արդեն կբախվի ճգնաժամի»,– ասաց Քթոյանը։
Արդեն 2 օր է, ինչ իշխող քաղաքական թիմը` ի դեմս Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, խորհրդարանում հայտարարում են, որ Հայաստանում ցեմենտի լուրջ դեֆիցիտ կա, կառուցապատողները չեն կարողանում անհրաժեշտ քանակի ցեմենտ գնել, եղած ցեմենտն էլ օրեցօր թանկանում է։
© Sputnik / Zara MikaԱրմեն Քթոյան
Экономист Армен Ктоян (17 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Արմեն Քթոյան. Արխիվային լուսանկար
Խնդրի լուծման համար Բաբկեն Թունյանն առաջարկում է նվազեցնել ներկրված ցեմենտի նկատմամբ կիրառվող տուրքի չափը։ Նրա խոսքով` գործող 14 000 դրամանոց տուրքի պատճառով Հայաստանը փաստացի արգելափակել է Իրանից ցեմենտ ներկրելու հնարավորությունը։ Իսկ տեղական ցեմենտը չի բավարարում առկա պահանջարկը։
Արմեն Քթոյանի դիտարկմամբ, գործող տուրքի չափը սահմանելիս իշխանությունն առաջնորդվել է տեղական արտադրողին աջակցելու նպատակով, իսկ այսօր արդեն ստիպված է պաշտպանել սպառողին։
«Նախկին որոշումն ընդունվել էր ի շահ տեղական արտադրողի, բայց պայմանով, որ վերջինը պետք է օգտվի ընձեռված հնարավորությունից և վերազինում իրականացնի` բարձրացնելով իր արտադրական հնարավորությունները, արտադրության արդյունավետությունն ու նվազեցնելով արտադրանքի ինքնարժեքը։ Բայց արտադրողն այդ ժամանակահատվածը կա՛մ չի կարողացել, կա՛մ չի ցանկացել օգտագործել այդ նպատակի համար, և այսօր իշխանության այս քայլն արդեն ուղղված է սպառողին պաշտպանելուն»,– նկատեց Քթոյանը։
Բացի այդ, նախորդ որոշումն ընդունելիս հաշվի չեն առնվել այսօր ի հայտ եկած զարգացումները` շինարարության ծավալների կտրուկ աճը, իրանական արտադրության ցեմենտի թանկացումը։
«Եթե շինարարական կազմակերպություններն ավելացնում են շինանյութի, մասնավորապես` ցեմենտի նկատմամբ պահանջարկը, որն այսօր փաստացի շատ ավելի բարձր է, քան կանխատեսվում էր, ապա իշխանությունը պետք է շատ արագ քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում շատ ավելի վատ իրավիճակ կառաջանա»,– ասաց Քթոյանը։
Ինչ վերաբերում է իրանական արտադրության ցեմենտի թանկացմանը, մեր զրուցակիցն այդ փաստը մեկնաբանեց ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական իրողություններով։
«Այսօր աշխարհը թևակոխում է վերջին 2-3 տասնամյակի համար աննախադեպ գնաճային փուլ, որը նախ դրսևորվեց որպես հետհամավարակային իրողություն, ապա դրան գումարվեց ռուս–ուկրաինական պատերազմը, որը լրացուցիչ խթան հանդիսացավ գնաճային պրոցեսների, հատկապես` էներգակիրների թանկացման համար։ Այս ընդհանուր գնաճային ֆոնին այսօր աշխարհում շինանյութի շուկաներում էլ գների զգալի աճ կա, և իրանական ցեմենտը չի կարող բացառություն լինել»,– ասաց Քթոյանը։
Ցեմենտի գինն ու որակը լուրջ խոչընդոտ են կառուցապատողների համար. տուրքի չափը վերանայվել է
Բացի այդ, իրանական արտադրանքի թանկացմանը լրացուցիչ նպաստում է նաև Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մեղմացումը։ Արտահանման սահմանափակ հնարավորությունների պատճառով Իրանի շուկայում ավելցուկային առաջարկ էր առաջացել, որը հանգեցրել էր գների նվազման։ Իսկ արտահանման հնարավորությունների ավելացմամբ գներն այդ երկրում դարձյալ բարձրացել են։
Ինչ վերաբերում է հայաստանյան շուկային, այստեղ 50 կգ–անոց 1 պարկ տեղական ցեմենտը վաճառվում է 2 900 դրամով, իրանականը` 3 000-3 500։ Շինանյութի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, հայտնեց, որ իրանական ցեմենտ շուկայում այսօր գրեթե չկա։ Իսկ այն, ինչ վաճառվում է որպես իրանական, շատ հաճախ նույն հայկական ցեմենտն է` իրանականի գնով։
Նշենք, որ պաշտոնակա վիճակագրության համաձայն, 2019 թվականից հետո Հայաստան ներկրվող իրանական ցեմենտի ծավալները ավելի քան կրկնակի կրճատվել են։
Հիշեցնենք` խորհրդարանում հոկտեմբերի 4-ին քննարկվել է և, ամենայն հավանականությամբ, հաջորդ օրը կընդունվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Բաբկեն Թունյանի օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է ներկրված 1 տոննա ցեմենտի դիմաց գործող 14 000 դրամ տուրքը 7 անգամ նվազեցնել` թողնելով 2 000 դրամ, իսկ ցեմենտի հումքի` կլինկերի 1 տոննայի դիմաց գործող 2 000 դրամ տուրքն ընդհանրապես վերացնել։
Նախագծի հեղինակը համոզված է, որ իր հեղինակած նախագիծը թույլ կտա կարգավորել ցեմենտի շուկան. գները կնվազեն, դեֆիցիտը կլրացվի Իրանից ներկրված ցեմենտով, նախատեսված շինարարական աշխատանքները, մասնավորպես պետական կապիտալ ծրագրերն էլ ցեմենտի շուկայում առաջացած խնդրից չեն տուժի։
Ներկրվող ցեմենտի դիմաց տուրքը սահմանվել էր 2019թ–ին` տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով։ 2021 թվականի մայիսից նույն հիմնավորմամբ պետտուրք սահմանվեց նաև ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման համար։
Լրահոս
0