00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի զբոսաշրջության ոլորտը փլուզվի. Ապրեսյան

© Sputnik / Asatur YesayantsՄեխակ Ապրեսյան
Մեխակ Ապրեսյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Մեխակ Ապրեսյան
Բաժանորդագրվել
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով` Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տուրիզմի ոլորտի համար նոր մարտահրավերներ է ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը նույնիսկ այսպիսի դժվարին իրավիճակում չպետք է թույլ տա, որպեսզի զբոսաշրջության ոլորտը փլուզվի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Որովհետև սա այն կարող ուժն է, որ ի վիճակի է իր հետևից տանել տնտեսությունը, նպաստել սոցիալական, մշակութային վերականգնմանը և նույնիսկ քաղաքական խնդիրների լուծմանը»,–ասաց Ապրեսյանը։
«Գանձերի ձորի» առեղծվածային քարանձավները. ի՞նչն է մարդկանց Լոռի տանում
Նրա խոսքով, այժմ զբոսաշրջության ոլորտի համար մեկ մարտահրավերը այն է, որ Հայաստանը դեռ բավականաչափ չի գիտակցում զբոսաշրջության դերի ու նշանակության կարևորությունը։
«Այժմ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հապաղում են ներկայացնել առաջարկություններ, որ աջակցություն ստանան, որ ոլորտը չտուժի, չփլուզվի։ Մենք գիտակցում ենք, որ առաջնահերթ խնդիրներ ունենք պաշտպանական ոլորտում, բայց շատ կարևոր է թույլ չտալ, որպեսզի զբոսաշրջության ոլորտը փլուզվի»,–ասաց նա։
Ապրեսյանի խոսքով` Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ տուրիզմի ոլորտի համար նոր մարտահրավերներ է ստեղծել։

«Ստեղծված իրավիճակն անպայման իր բացասական ազդեցությունն է ունենում ոլորտի վրա ու կշարունակի ունենալ։ Զբոսաշրջությունը շատ զգայուն է նման երևույթների` պատերազմների, անկայուն իրավիճակների նկատմամբ»,–ասաց Ապրեսյանը։

Ադրբեջանի վերջին ագրեսիայով պայմանավորված՝ նախատեսված միջոցառումները հետաձգվել են։
Մասնավորպես, միջազգային նշանակություն ունեցող միջոցառումը` Արենիում գինու փառատոնը, որը պետք է կայանար հոկտեմբերի 1–ին, ստիպված են եղել հետաձգել։
«Շատ երկրներ` դեսպանությունների միջոցով իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս այցելել Հայաստան, հատկապես Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզեր։ Այդ մարզերում անցկացվող փառատոններն այդ ֆոնին կորցնում են իրենց նշանակությունը։ Թե առաջիկայում ինչ հնարավորություն կլինի դրանք իրագործելու, պարզ կլինի հոկտեմբերի վերջին, դրա մասին լրացուցիչ կտեղեկացվի»,–ասաց Ապրեսյանը։
Արդեն պլանավորված միջազգայյին զբոսաշրջային այցելությունները ևս ժամանակավոր վերաձևակերպվում են։
Լրահոս
0