00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես անցավ «Made in Armenia»–ի դեբյուտը Միլանում. կասկած չկա, որ Հայաստանն ասելիք ունի

© Sputnik / StringerՀայ դիզայներները Միլանում
Հայ դիզայներները Միլանում - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Հայ դիզայներները Միլանում
Բաժանորդագրվել
Միլանի Նորաձևության շաբաթվա ընթացքում հայ դիզայներների հայտնվելը մեծ հիացմունք առաջացրեց մեր հայրենակիցների շրջանում։ Sputnik Արմենիան զրուցել է Իտալիայում և Ֆրանսիայում բնակվող մասնագետների հետ, որոնք օբյեկտիվ գնահատական են տվել ինչպես ներկայացված հավաքածուներին, այնպես էլ բուն միջոցառմանը։
Հայաստանում նորաձևության ինդուստրիան հիմնային հայեցակարգի տեսանկյունից դեռևս ձևավորման փուլում է։ Որպես համակարգ ևս հայկական նորաձևությունն առայժմ «տեղային» է գործում և բնավ ոչ այն կանոններով, որոնք տարիներ շարունակ փորձարկվել են ոլորտի եվրոպական սյուների` Ֆրանսիայի և Իտալիայի տեքստիլ–արդյունաբերական կենտրոններում։ Տեղական ինդուստրիայի ներկայացուցիչները փորձում են ձևավորել մի մեխանիզմ, որը պետք է գործարկի «Արտադրված է Հայաստանում» համատեղ ստեղծված ապրանքային նշանի աշխատանքը։
© Sputnik / Stringer

Հայ դիզայներները Միլանում

Հայ դիզայներները Միլանում - Sputnik Արմենիա
1/5

Հայ դիզայներները Միլանում

© Photo : Instagram / nellyserobyan.ns

Մոդելը ցուցադրում է հայ դիզայների աշխատանքը

Մոդելը ցուցադրում է հայ դիզայների աշխատանքը - Sputnik Արմենիա
2/5

Մոդելը ցուցադրում է հայ դիզայների աշխատանքը

© Sputnik / Viktoria Pisarenko

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները - Sputnik Արմենիա
3/5

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները

© Photo : Instagram / ariga_to_

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները - Sputnik Արմենիա
4/5

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները

© Photo : fdc_armenia

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները - Sputnik Արմենիա
5/5

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները

1/5

Հայ դիզայներները Միլանում

2/5

Մոդելը ցուցադրում է հայ դիզայների աշխատանքը

3/5

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները

4/5

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները

5/5

Մոդելները ցուցադրում են հայ դիզայներ աշխատանքները

Նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը աշխատում էր մի նախագծի վրա, որի շրջանակում մի խումբ հայ դիզայներներ մեկնեցին Միլան։ Եռօրյա ծրագիրը բաղկացած էր մի շարք միջոցառումներից` բիզնես–համաժողով, այցելություն տեքստիլի ֆաբրիկաներ և, որպես ամփոփում, ութ հավաքածուների ցուցադրություն, որոնց նպատակն էր երևան հանել հայրենական ապրանքանիշների ներուժը։
Տեղական ստեղծարար ինդուստրիայում պետության ներգրավվածությունն արդեն իսկ առաջընթաց է։ Սակայն մեծ բարձունքների հասնելու համար ճիշտ, մանրակրկիտ մտածված մոտեցում է պետք։ Տեղային «ինդուստրիայում» գլոբալ փորձարկումների փուլն աստիճանաբար ավարտին է մոտենում։ Չէ՞ որ հիմա տեղական շուկայում նոր, ավելի ուժեղ խաղացողներ են հայտնվել` ռելոկանտները։ Հավանական հակառակորդներ, որոնք կարող են սկսել խաղի կանոններ թելադրել։
Նրանցից շատերն արժեքավոր փորձ ունեն` աշխատել են նորաձևության առաջատար ամսագրերում, մարկետինգային կամ PR-ընկերություններում, դիզայն–բյուրոներում, կարի ֆաբրիկաներում և այլն։ Բացի այդ, նրանք նաև նորաձևության էկոհամակարգի բազմաթիվ այլ բաղադրիչների կրող են։ Մի կողմից այդ գործոնը կարող է ինչ–որ առումով օգնել հայկական նորաձևության ինդուստրիայի զարգացմանը, մյուս կողմից` խանգարել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանը որքան գրագետ կկարողանա օգտվել այդ ռեսուրսից։
Մոսկվայում կբացվի հայկական Alex YVN բրենդի առաջին խանութը
Ինչ վերաբերում է արտերկրում աշխատող գործընկեր–փորձագետների հետ առարկայական փոխգործակցությանը, ապա պետք է խոստովանել, որ այն նվազագույնի է հասցված, թեև մեր հայրենակիցներից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում ստեղծարար և արդյունաբերական ուղղությունների հեղինակավոր կորպորացիաներում։ Արտերկրի նորաձևության խմբագիրների, ավագ դիզայներների, անվանի լուսանկարիչների, տեքստիլի գործարանի ղեկավարների շրջանում հաճախ կարելի է «յան»–ով վերջացող ազգանուններ հանդիպել։ Sputnik Արմենիայի խմբագրությունը որոշել է կապ հաստատել իրենց գործի առաջատարների հետ։ Իտալիայում և Ֆրանսիայում աշխատող հայտնի փորձագետները ծանոթ են ոչ միայն արտասահմանյան շուկային, այլև հայկականին։ Նրանք իրենց մասնագիտական կարծիքն են ներկայացրել հայերի դեբյուտի և ներուժի մասին` զուգահեռներ անցկացնելով արդեն ձևավորված արևմտյան ինդուստրիաների հետ։

Հագուստի դիզայն

Ռիմա Կազումյան, «Emporio Armani»–ի ավագ դիզայներ
«Այսօր կարևոր է, որ հավաքածուները «կրելի» լինեն։ Այո, կարելի է հայկական ավանդական թեմաներ օգտագործել և հավաքածուներ ստեղծել դրանց հիման վրա։ Ես ինքս բազմիցս անդրադարձել եմ դրանց։ Բայց եթե դիզայները կենտրոնացած է գնորդի վրա, ցանկանում է աշխարհին ցույց տալ իր աշխատանքները և հետաքրքրել նրան, ապա պետք է ավելի խորությամբ մշակել հավաքածուն, գտնել այնպիսի լուծում, որպեսզի դա կարողանա կրել նաև հաճախորդը»։
Փորձագետը մատնանշեց նաև ներուժի առկայությունը, որն անկասկած անհրաժեշտ է զարգացնել։ Նրա խոսքով` շատ կարևոր է, որ դիզայներն իր ձեռագիրն ունենա։ Նաև պետք է հստակ պատկերացում ունենալ, թե ում համար է ստեղծվում հավաքածուն/կապսուլը, ով է վերջնական սպառողը։ Ռիմայի կարծիքով՝ հաճախորդի ուշադրությունը պետք է գրավել լիովին նոր որևէ բանով, բայց գլխավորն այն է, որ իրերը պետք է հարմարավետ լինեն։

Կերպարների ոճավորում

Արփինե Մովսիսյան, ոճաբան, կրեատիվ տնօրեն, «OOTTEE» գործակալության հիմնադիր
Հայ դիզայներների այսպիսի ընդգրկուն դեբյուտը նշանակալի իրադարձություն է ինչպես հայրենակիցների, այնպես էլ արտերկրում «հայկական նորաձևության» երկրպագուների համար ։ Հագուստի «կայծակնային» արտադրության և արագ փոփոխվող թրենդների դարաշրջանում շատ դժվար է հիշվող ապրանքանիշներ գտնել. «Ես ինձ համար երկու լեյբլ եմ առանձնացրել։ Ոչ ստանդարտ մոտեցումը դիզայնին, աուտենտիկությունն ու ձեռքի աշխատանքը դրանց հիմնական բաղադրիչներն են: Ես կցանկանայի ապագայում աշխատել նրանց հետ»։
Արտադրված է Հայաստանում. հայ դիզայներների հավաքածուները ներկայացվել են Harper's Bazaar-ում
Բացի ներուժից, որը փորձագետներից շատերը նշեցին, Մովսիսյանն ուշադրություն հրավիրեց նաև մի շարք թերությունների վրա, որոնք թեև փոքր են, բայց խիստ զգալի։ Օրինակ` որոշ հագուստներ անփութորեն էին կարված. տեղ–տեղ թելեր էին դուրս մնացել, տեղ–տեղ ծալքեր էին հայտնվել, բացի այդ, որոշ զգեստների ձևվածքներն այնքան էլ հաջող չէին։ Այդ բոլոր դետալները աչքի էին ընկնում ցուցադրության ժամանակ։ Ցավոք, այդպիսի բացթողումները ուժեղ ազդեցություն են ունում ապրանքանիշների իմիջի վրա։
«Եթե թիմը չի հասցնում 100 տոկոսով ավարտել հավաքածուն, ապա ավելի լավ կլինի`այն չներկայացվի։ Ոչ միայն ձևվածքի և կարի խնդիրներ կային, այլև կերպարն ամբողջացնող աքսեսուարների և կոշիկների ընտրության։ Պետք էր դրանք ավելի հետաքրքիր դարձնել սպառողի համար»։
Մեր զրուցակցի խոսքով` ցանկություն կար ավելի շատ հեղինակային ոճ, ինքնատիպ հայեցակարգ տեսնելու։ Հայ դիզայներներին չի հաջողվել իրերը կրելու նոր, հետաքրքիր միջոցներ հնարել։ Իսկ դրան կարելի էր հասնել դետալների և տեղական վարպետների հետ ուղղակի փոխգործակցության միջոցով, որոնք ունակ կլինեին այդ կերպարներին հարմար աքսեսուարներ և կոշիկներ ստեղծել։
«Աուտենտիկ հավաքածուները կարելի է գեղեցիկ և օրիգինալ ներկայացնել Եվրոպայում։ Հաջորդ անգամ կուզեի առավել ամբողջական շոու տեսնել, այսինքն` բացի հագուստ կարելուց, աշխատանքում պետք է ներգրավվեն ոճաբաններ, մարկետոլոգներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ, որպեսզի ավելի լավ արդյունք լինի»,–ասաց Մովսիսյանը։

Հավաքածուների վաճառք

Նոր շուկա դուրս գալը բարդ գործ է և կապված է ոչ միայն սոցիալ–տնտեսական, այլև քաղաքական բնույթի մի շարք բարդությունների հետ։ Նոր շուկայում վաճառքներ սկսելու համար ներդրումներ են հարկավոր։ Ընդ որում` ոչ միայն գումարային։
Նախևառաջ, տեղական դիզայներն առայժմ իրենց հավաքածուների տեղական ֆաբրիկաներում չեն կարում։ Արդյունաբերական և կրեատիվ շղթաների միջև փոխգործակցությունն առայժմ գրեթե զրոյական է։ Երկրորդ` համապատասխան փորձ նույնպես չկա։ Լուծումներից մեկը արտասահմանյան գործընկերների հետ խորհրդակցությունն է, նրանց փորձի կիրառումը։ Սակայն ուսուցման գործընթացը ժամանակ և իհարկե ներդրումներ է պահանջում։ Ընդ որում` մեր անվանի հայրենակիցները հաճախ պատրաստ են անվճար սովորեցնել, բայց մեր երկրում այդպիսի ալտրուիզմը, չգիտես ինչու, չի գնահատվում։ Ինչո՞վ է պայմանավորված սա` փորձի բացակայությամբ և ընդհանուր պատկերը չտեսնելո՞վ, թե՞ հարմարավետության գոտուց դուրս գալու ցանկության բացակայությամբ։
Եգոր Լոպուսով, «Fashion Business», «Polimoda» ծրագրի ուսանող
Արտասահմանում կոմերցիոն հաջողությունը մի կարևոր բաղադրիչ ունի` ձևվածքը։ Դա մեր լեզուն է. որքան այն հասկանալի է, այնքան ավելի հասանելի է նոր սպառողին։ Իդեալականացված հայկական ուտոպիայում ձևավորված բրենդը պետք է մասնագիտանա մեկ ուղղությամբ։ Օրինակ` 8 դիզայներներից ընդամենը մեկ ապրանքանիշ էր ներկայացված, որը բացառապես գործված իրեր է արտադրում։ Այդ լեյբլի արտադրանքը շատ բարձր գնահատվեց մեր փորձագետների կողմից։ Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է. դիզայները աշխատող բանաձև էր կիրառել։ Դա հասկանալի ձևվածք է, գումարած ճանաչելի ձեռագիր։
«Միայն մեկ բանի վրա մասնագիտանալը շատ լավ մոտեցում է փոքր ապրանքանիշների համար։ Հայկական համատեքստում կցանկանայի, որ որոշ հարցերում ավելի շատ աշխատանք արվեր։ Այլ կերպ ասած` փորձագետների ներգրավել, որոնք տեղ կհասցնեն, թե ինչն է լավ, ինչը` վատ։ Մեկի դեպքում պետք է քղանցքը կարճացնել կամ ուրիշ կտոր ընտրել։ Համադրության մեջ պետք է ստացվի անհատականացված «հողածին» արտադրանք, որը մինչև վերջ մշակված կլինի։ Գործընթացում պետք է տարբեր ուղղությունների մասնագետներ ներգրավված լինեն»,–նշեց Լոպուսովը։

Եզրակացություն

Նորաձևությունը հաղորդակցման գործիք է: Ինչ–որ առումով դա լեզու է սոցիալական հայտարարություններ անելու համար։ Հայաստանի աշխարհագրական դիրքը սահմանափակում է Եվրոպայի հետ երկխոսության հասանելիությունը։ Տեղական լրահոսում շատ են գրում նույն Իտալիայում, Ֆրանսիայում ստեղծված սոցիալ–քաղաքական իրավիճակի մասին։ Բայց, ցավոք, հակադարձ հետաքրքրություն չի նկատվում։ Արևմուտքի բնակչության քանի՞ տոկոսն է տեղեկացված հայ–ադրբեջանական հակամարտության մասին։ Ցուցանիշները հաստատ առանձնապես բարձր չեն։ Իսկ օրինակ Իտալիայում ընտրությունների ժամանակ աջ ցենտրիստների հաղթանակը մեծ հնչեղություն ստացավ Հայաստանում։
Անտոնիո Մանչինելի, նորաձևության քննադատ, գրող
«Նորաձևությունը լուրջ գործիք է քաղաքական և մշակութային հայտարարությունների համար։ Այդ ինդուստրիայի բաղկացուցիչների հետ փոխազդելով, նորաձևության մշակույթ կառուցելով` ուժգնանում է ձայնը մեդիատարածքում»,–ասաց իտալացի քննադատը։
Չնայած տեխնիկական և կազմակերպչական թերություններին` Հայաստանը հսկայական ներուժ ունի, որի մասին, ցավոք, փորձագետների միայն մի նեղ շրջանակ է տեղեկացված։ Մանչինելին նշեց, որ ինքն ու իր գործընկեր Լուկա Ռիցին (PittiImmagine, Pitti Tutoring & Consulting-ի տնօրենը) հաճելիորեն զարմացել էին իրենց բացահայտումներով։ Անտոնիոյի կարծիքով` Հայաստանին 10-15 մարդուց բաղկացած կրեատիվ լաբորատորիա է հարկավոր։ Ընդ որում` այն պետք է բաղկացած լինի ոչ միայն նորաձևության երկրպագուներից, այլև ինետելեկտուալներից, գրողներից, քաղաքական գործիչներից։ Կոլեկտիվ աշխատանքը նպաստում է ինդուստրիայի ձայնի ուժգնացմանը։
Հիմա, ապագայի կանխատեսումներ անելով, շատ կարևոր է շրջվել և վերլուծել անցյալը։ Նույն Իտալիայում մի քանի տասնամյակ առաջ նորաձևությունն ինչ–որ անլուրջ, մակերեսային բան էր համարվում։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Նորաձևության մասին գրում են, դասավանդում։ Ինչպե՞ս դա պատահեց։ Քրտնաջան աշխատանքի շնորհիվ։
Բելլա Հադիդի համար հեղուկ բամբակով զգեստ են «կարել» հենց բեմում - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2022
Ապագայի հագուստ. կիսամերկ Բելլա Հադիդի համար հեղուկ բամբակով զգեստ են «կարել» հենց բեմում
Կասկած չկա, որ Հայաստանն ասելիք ունի։ Ինչպես և նրա ստեղծարար հանրույթը։ Դա պետք չէ անել ֆուտուրիստական մեթոդներով։ Ընդհակառակը`ինքնության ըմբռնումով և կապելով բազմադարյա, բազմաբովանդակ մշակույթին: «Դիզայները պարտավոր է այդ ամբողջ ժառանգության հետ երկխոսության մեջ մտնել...»,–նշեց Մանչինելին։ Անհատական պատմությունը, արհեստը, տեքստիլի մշակույթը, արտադրանքի նախագծման տեխնոլոգիականությունը, պրինտները` այս ամենը անհրաժեշտ է օգտագործել նոր գնորդներ ներգրավելու համար: Ճիշտ է` կատարումը չպետք է բառացի լինի։
Փորձագետների հետ շփվելով՝ տպավորություն է ստեղծվում, որ «Արտադրված է Հայաստանում» արտահայտությունը կարող է որակի չափանիշ, մշակութային երկխոսության խոսափող լինել, բայց դրա համար դեռ այնքա՜ն անելիք կա։
«...Ներկայիս մշակութային լանդշաֆտը փոխվում է։ Հայաստանը իմունիտետ ունի, և հնարավոր է, որ երկիրը հետք թողնի նորաձևության բառարանում»,– եզրափակեց նորաձևության քննադատը։
Լրահոս
0