00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յուրաքանչյուրը պիտի իր տեղում լինի. Մխիթար Զաքարյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը Ազգային ժողովի հեթական նիստից առաջ (2 մարտի, 2022թ). Երևան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը Ազգային ժողովի հեթական նիստից առաջ (2 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Բաժանորդագրվել
Մխիթար Զաքարյանը նշում է, որ շարունակելու է քաղաքական գործունեությունը «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում է գրառում արել` հայտնելով որոշման մասին։
«Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։ Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում՝ անելով հնարավորություններիս սահմաններում առավելագույնը՝ ի նպաստ մեր առաջ ծառացած խնդիրների լուծման»,–ասված է գրառման մեջ։
Զաքարյանի խոսքով` Հայաստանն ու Արցախն այսօր լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած, վտանգված է նաև Հայաստանի անվտանգությունը․ թշնամու զինված ուժերը շարունակում են մնալ մեր սուվերեն տարածքում։ Ուստի, ըստ նրա, դրանք արդյունավետ ու վերջնականապես լուծելու համար յուրաքանչյուրը պիտի իր տեղում լինի։
Հիշեցնենք, որ Զաքարյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Իսկ մինչ այդ` 2016-2021թթ. Մեղրիի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել։
Լրահոս
0