00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվա–Երևան ավիատոմսերի թանկացումը կարող է բացասաբար ազդել զբոսաշրջային հոսքի վրա

© Sputnik / Aram NersesyanՄեխակ Ապրեսյան
Մեխակ Ապրեսյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Մեխակ Ապրեսյան
Բաժանորդագրվել
Տոմսերի թանկացման պատճառով Ռուսաստանից Հայաստան չեն գալիս այն անձինք, որոնք ծրագրել էին իրենց հանգիստը կազմակերպել մեր երկրում։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանից դեպի Հայաստան ավիատոմսերի գների թանկացումը կարող է բացասաբար ազդել սպասվող զբոսաշրջային հոսքի վրա։ Այսօր հրավիրված ասուլիսում այս տեսակետը հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նշենք, որ աշունը, որպես կանոն, ամենաակտիվ սեզոնն է զբոսաշրջության համար։
Ապրեսյանի խոսքով` այժմ Ռուսաստանից Հայաստան եկող անձինք դասական առումով համարվում են զբոսաշրջիկներ, բայց նրանք Հայաստան են գալիս ոչ զբոսաշրջային նպատակներով։

«Իհարկե, մարդիկ իրենց վաստակած գումարը վերցնում, գալիս են Հայաստան, որոշակի ժամանակ անցկացնում, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա, բայց եթե ավելի խորը վերլուծենք իրավիճակը, կտեսնենք, որ դա կայուն զարգացման տեսանկյունից այդքան էլ դրական ազդեցություն չի ունենում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա»,–ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով` տոմսերի թանկացման պատճառով Հայաստան չեն գալիս այն անձինք, որոնք ծրագրել էին իրենց հանգիստը կազմակերպել մեր երկրում, ու նրանք պետք է այցելեին տարբեր մարզեր, և այդ գումարը պետք է հավասարաչափ ծախսվեր բոլոր մարզերում։
Առաջ՝ դեպի անցյալ. գիտության զարգացումը նպաստեց «քոչվորների» վերադարձին
«Չի լինի նաև նրանց շփումը Հայաստանի մշակութային ժառանգության, ավանդույթների, սովորույթների հետ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Մոսկվա-Երևան ուղղությամբ տոմսերը կտրուկ թանկացան։ Օրինակ՝ «Fly Arna»-ն դրանք վաճառում էր 739 հազար դրամով, «Արմենիա» ավիաընկերությունը` 834 հազար դրամով։
Ռուսական ավիաընկերություններից ամենացածր գինն առաջարկում էր «Iraero»-ն՝ ավելի քան 3,5 հազար դոլարին համարժեք ռուբլի։
Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի զբոսաշրջության ոլորտը փլուզվի. Ապրեսյան
Լրահոս
0