Ուկրաինայի տնտեսությունը կկրճատվի ավելի քան երեք անգամ. Համաշխարհային բանկ

CC BY-SA 2.0 / pingnews.com / World Bank Building, Washington, D.C.Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկ - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միևնույն ժամանակ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ հաջորդ տարի տնտեսական աճը Ուկրաինայում կվերականգնվի։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ուկրաինայի տնտեսությունը ռուսական հատուկ գործողության անցկացման հետևանքով այս տարի կկրճատվի 35 տոկոսով:
Ռուսաստանը օգնում է Ուկրաինայի տնտեսությանը
Նշվում է, որ տնտեսական գործունեությունը տուժում է արտադրական հզորությունների ոչնչացման, գյուղատնտեսական հողերի վնասման և աշխատուժի կրճատման պատճառով:

«Համաշխարհային բանկի վերջին գնահատականների համաձայն` սոցիալական, արտադրական և ենթակառուցվածքային ոլորտներում վերականգնման և վերակառուցման կարիքները կազմում են առնվազն 349 միլիարդ դոլար»,-նշում է բանկը:

Նշվում է, որ այդ թիվն ավելի քան 1,5 անգամ գերազանցում է Ուկրաինայի ՀՆԱ–ն 2021 թվականին:
«Քիչ է մնացել»․ ինչ է տեղի ունենում Ուկրաինայի տնտեսության հետ
Միևնույն ժամանակ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ հաջորդ տարի Ուկրաինայում տնտեսական աճը կվերսկսվի. 2023 թվականին բանկի փորձագետները ուկրաինական տնտեսության 3,3 տոկոս, իսկ 2024-ին` 4,1 տոկոս աճ են սպասում։
Լրահոս
0