https://arm.sputniknews.ru/20221005/vorvoshaki-taratsqner-kveradardzven-peskvovy-khersvoni-ev-zapvorvozhiei-marzeri-masin-49339211.html
Որոշակի տարածքներ կվերադարձվեն. Պեսկովը` Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մասին
Որոշակի տարածքներ կվերադարձվեն. Պեսկովը` Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` նոր տարածաշրջանները ռուսական օրենսդրական, իրավական միջավայրին հարմարվելու համար բավականին լարված գործընթաց պետք է... 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T15:12+0400
2022-10-05T15:12+0400
2022-10-05T15:22+0400
ռուսաստան
դմիտրի պեսկով
զապորոժիե
խերսոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480376_0:43:1280:763_1920x0_80_0_0_9516e297d4c871ea2a04ceb5e9cbd2d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Խերսոնի և Զապորոժիեի մարզերի որոշակի տարածքներ կվերադարձվեն: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ստորագրել էր դաշնային օրենքը, որը վավերացնում է ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագիրը:Նա հավելել է, որ տարածքների վերադարձի դեպքում նախագահական հրամանագրում որևէ բան ավելացնելու կարիք չի լինի։Ինչպես նշել է Պեսկովը, նոր շրջանների վերաբերյալ փաստաթղթում խոսքը Խերսոնի և Զապորոժիեի մարզերի այն տարածքի մասին է, որի շրջանակում ՌԴ-ի կազմում սուբյեկտների ընդունման պահին գործել է ռազմաքաղաքացիական վարչակազմը:«Հրամանագիրը կարդացեք։ Այնտեղ իրավաբանական ձևակերպում կա։ Ընդհանուր առմամբ այնտեղ խոսքը այն տարածքի մասին է, որտեղ ընդունման պահին գործել է ռազմաքաղաքացիական վարչակազմը»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:Նա ընդգծել է, որ նոր տարածաշրջանները ռուսական օրենսդրական, իրավական միջավայրին հարմարվելու համար բավականին լարված գործընթաց պետք է անցնեն։«Իհարկե, այժմ բավական լարված գործընթաց է սպասվում այդ տարածքների հարմարեցման համար` թե՛ մեր օրենսդրական, թե՛ իրավական, թե՛ գերատեսչական միջավայրներին և այլն»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե մոտ ժամանակներս արդյոք այդ տարածաշրջաններից Պետդումայի պատգամավորների ընտրություններ կհայտարարվեն, և արդյոք Դաշնության խորհրդի ներկայացուցիչներ կնշանակվեն:Նրա խոսքով՝ հարմարվելու համար ժամանակ կպահանջվի։Ուկրաինացի զինվորականները ԼԺՀ-ի դպրոցներում թակարդ-ականներ են թողել. տեսանյութ«Լարված իրավիճակը հաշվի առնելով` իհարկե, բարդ կլինի։ Բայց դա այն ծանր ճանապարհն է, որը մենք բոլորս պետք է հանգիստ անցնենք»,- ընդգծել է Պուտինի մամուլի քարտուղարը։Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարները ստորագրեցին այդ շրջանները ՌԴ-ին միացնելու մասին պայմանագրերը: Պուտինը հայտարարեց, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հանրաքվեների ընթացքում միանշանակ ընտրություն են կատարել:
զապորոժիե
խերսոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480376_0:0:1184:888_1920x0_80_0_0_f3a3902e5b936ee409380c7ab240a0e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, դմիտրի պեսկով, զապորոժիե, խերսոն
ռուսաստան, դմիտրի պեսկով, զապորոժիե, խերսոն
Որոշակի տարածքներ կվերադարձվեն. Պեսկովը` Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մասին
15:12 05.10.2022 (Թարմացված է: 15:22 05.10.2022) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` նոր տարածաշրջանները ռուսական օրենսդրական, իրավական միջավայրին հարմարվելու համար բավականին լարված գործընթաց պետք է անցնեն։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Խերսոնի և Զապորոժիեի մարզերի որոշակի տարածքներ կվերադարձվեն: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ստորագրել էր դաշնային օրենքը, որը վավերացնում է ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագիրը:
«Նորից եմ կրկնում` այնտեղ որոշակի տարածքներ կվերադարձվեն։ Եվ մենք կշարունակենք խորհրդակցել բնակչության հետ, որը Ռուսաստանի հետ ապրելու ցանկություն կհայտնի»,- նշել է Պեսկովը։
Նա հավելել է, որ տարածքների վերադարձի դեպքում նախագահական հրամանագրում որևէ բան ավելացնելու կարիք չի լինի։
Ինչպես նշել է Պեսկովը, նոր շրջանների վերաբերյալ փաստաթղթում խոսքը Խերսոնի և Զապորոժիեի մարզերի այն տարածքի մասին է, որի շրջանակում ՌԴ-ի կազմում սուբյեկտների ընդունման պահին գործել է ռազմաքաղաքացիական վարչակազմը:
«Հրամանագիրը կարդացեք։ Այնտեղ իրավաբանական ձևակերպում կա։ Ընդհանուր առմամբ այնտեղ խոսքը այն տարածքի մասին է, որտեղ ընդունման պահին գործել է ռազմաքաղաքացիական վարչակազմը»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նա ընդգծել է, որ նոր տարածաշրջանները ռուսական օրենսդրական, իրավական միջավայրին հարմարվելու համար բավականին լարված գործընթաց պետք է անցնեն։
«Իհարկե, այժմ բավական լարված գործընթաց է սպասվում այդ տարածքների հարմարեցման համար` թե՛ մեր օրենսդրական, թե՛ իրավական, թե՛ գերատեսչական միջավայրներին և այլն»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե մոտ ժամանակներս արդյոք այդ տարածաշրջաններից Պետդումայի պատգամավորների ընտրություններ կհայտարարվեն, և արդյոք Դաշնության խորհրդի ներկայացուցիչներ կնշանակվեն:
Նրա խոսքով՝ հարմարվելու համար ժամանակ կպահանջվի։
«Լարված իրավիճակը հաշվի առնելով` իհարկե, բարդ կլինի։ Բայց դա այն ծանր ճանապարհն է, որը մենք բոլորս պետք է հանգիստ անցնենք»,- ընդգծել է Պուտինի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարները
ստորագրեցին այդ շրջանները ՌԴ-ին միացնելու մասին պայմանագրերը: Պուտինը հայտարարեց, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հանրաքվեների ընթացքում միանշանակ ընտրություն են կատարել: