https://armeniasputnik.am/20221005/aranc-haek-i-stipvats-kveraprenq-mut-u-curt-zhamanakashrjany-magate-i-ghekavar-49334967.html
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը դրական է գնահատում ՀԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքները
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը դրական է գնահատում ՀԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքները
Գրոսին նշել է, որ Մեծամորի ատոմակայանի գործողության ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ անվերջ։ Ուստի Հայաստանի իշխանությունների հետ արդեն քննարկվում են նոր... 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T14:00+0400
2022-10-05T14:00+0400
2022-10-05T14:22+0400
ռաֆայել գրոսի
մագատէ
հայաստան
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
երևանի պետական համալսարան (եպհ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/05/49322012_0:0:1447:815_1920x0_80_0_0_9aa9b623c911df2bacd5ea93d2ef0583.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին ԵՊՀ–ում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ դրական է գնահատում ԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքը:Նրա խոսքով` միաժամանակ պետք է հասկանալ, որ հնարավոր չէ անվերջ երկարացնել ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետը։ Գրոսին նշել է` եթե ենթադրեն, որ կայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10-15 տարով, ապա,պետական պլանավորման չափանիշներով, դա գործնականում արդեն իսկ «վաղն է»։Կռվի ժամանակ միջուկային օբյեկտներին պետք չէ սպառնալ. Գրոսին` Հայկական ԱԷԿ-ի մասինՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենը հավելել է, որ Հայաստանի ղեկավարության առջև շատ հարցեր են ծառացած՝ կառուցել սովորական կամ խոշոր կայա՞ն, թե՞ մի քանի փոքր մոդուլային տիպի ռեակտորներ: Մեկ այլ հարց է` ում հետ պետք է կառուցել կայանը՝ «Ռոսատոմի՞», որը հայկական ատոմային էներգետիկայի երկարաժամկետ գործընկերն է, թե՞ինչ-որ արևմտյան ընկերությունների հետ։Նա նշեց, որ այս և այլ հարցերը դեռ պետք է քննարկել։Հիշեցնենք, որ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները։ Մասնավորապես քննարկվել է ՋՋԷՌ (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ավելի վաղ հայտարարել է, որ 2025-2026 թթ ծրագրվում է սկսել նոր ԱԷԿ-ի կառուցումը։ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ ԳրոսիՆախապես դիտարկվում էին ինչպես խոշոր, այնպես էլ միջին հզորությամբ մեկ կամ մի քանի կայանի (300-600 ՄՎտ) կամ նույնիսկ էներգաբլոկների (50-150 ՄՎտ) կառուցման տարբերակներ։ Առայժմ ընտրությունը կատարվել է հօգուտ խոշոր կայանի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/05/49322012_117:0:1404:965_1920x0_80_0_0_99555cc6101928de9e0130356d34b74f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռաֆայել գրոսի, մագատէ, հայաստան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), երևանի պետական համալսարան (եպհ)
ռաֆայել գրոսի, մագատէ, հայաստան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), երևանի պետական համալսարան (եպհ)
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը դրական է գնահատում ՀԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքները
14:00 05.10.2022 (Թարմացված է: 14:22 05.10.2022) Գրոսին նշել է, որ Մեծամորի ատոմակայանի գործողության ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ անվերջ։ Ուստի Հայաստանի իշխանությունների հետ արդեն քննարկվում են նոր կայանի տարբերակները։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին ԵՊՀ–ում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ դրական է գնահատում ԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքը:
«Կարծում եմ ՝ բավարար աշխատանք է կատարվել։ Մենք բավական լավ ենք համագործակցում հայկական կողմի հետ, իսկ ԱԷԿ–ի շահագործման երկարաձգման հնարավորությունները կախված կլինեն այդ աշխատանքի շարունակությունից։ Բայց այն աշխատանքը, որը ես տեսա, դրական է տրամադրում»,–հայտարարել է Գրոսին։
Նրա խոսքով` միաժամանակ պետք է հասկանալ, որ հնարավոր չէ անվերջ երկարացնել ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետը։ Գրոսին նշել է` եթե ենթադրեն, որ կայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10-15 տարով, ապա,պետական պլանավորման չափանիշներով, դա գործնականում արդեն իսկ «վաղն է»։
ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենը հավելել է, որ Հայաստանի ղեկավարության առջև շատ հարցեր են ծառացած՝ կառուցել սովորական կամ խոշոր կայա՞ն, թե՞ մի քանի փոքր մոդուլային տիպի ռեակտորներ: Մեկ այլ հարց է` ում հետ պետք է կառուցել կայանը՝ «Ռոսատոմի՞», որը հայկական ատոմային էներգետիկայի երկարաժամկետ գործընկերն է, թե՞ինչ-որ արևմտյան ընկերությունների հետ։Նա նշեց, որ այս և այլ հարցերը դեռ պետք է քննարկել։
«Առանց Հայկական ԱԷԿ-ի ստիպված կլինենք վերապրել մութ ու ցուրտ ժամանակաշրջանը։ Ուստի անհրաժեշտ է հավաստիանալ, որ կայանի անվտանգության բոլոր համակարգերը գործի են դրված և նորմալ են աշխատում»,–հավելել Է Գրոսին։
Հիշեցնենք, որ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները։ Մասնավորապես քննարկվել է ՋՋԷՌ (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ավելի վաղ հայտարարել է, որ 2025-2026 թթ ծրագրվում է սկսել նոր ԱԷԿ-ի կառուցումը։
Նախապես դիտարկվում էին ինչպես խոշոր, այնպես էլ միջին հզորությամբ մեկ կամ մի քանի կայանի (300-600 ՄՎտ) կամ նույնիսկ էներգաբլոկների (50-150 ՄՎտ) կառուցման տարբերակներ։ Առայժմ ընտրությունը կատարվել է հօգուտ խոշոր կայանի։