00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանում «սխալ» ոչխարնե՞ր են գնել. պետական ծրագրի շահառուների թիվը բավականին քիչ է

Ոչխարաբուծության զարգացման պետական ծրագրի շահառուների թիվը բավականին քիչ է
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական ծրագրին։
Ոչխարաբուծության զարգացման պետական ծրագրի շահառուների թիվը բավականին քիչ է, իսկ սահմանամերձ շրջաններից շատերում մարդիկ ընդհանրապես հրաժարվում են մանր եղջերավոր կենդանիներ պահել` ելնելով ՀՀ սահմաններին առկա լարված իրավիճակից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը։
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թթ․ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի շրջանակում մեր տնտեսավարողները ձեռք են բերել բարձր մթերատվությամբ 1327 տոհմային մանր եղջերավոր կենդանիներ, որոնք բոլորն էլ ներմուծվել են: Ծրագրի նպատակն է կենդանիների տնտեսական և ցեղային կազմի բարելավումը, հոտն այնպիսի կենդանիներով համարելը, որոնք կունենան գենետիկական այնպիսի ներուժ, որը կնպաստի հետագայում ոչխարաբուծության շահութաբերության մակարդակի բարձրացմանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ` մանր եղջերավոր կենդանիներին առնչվող ծրագիրը հետաքրքիր է այն առումով, որ մեր տնտեսվարողներին հնարավորություն է տալիս ներմուծել տոհմային ցեղատեսակներ, ինչը կնպաստի տեղային կենդանիների վերարտադրողականության բարելավմանը։
ԵԱԶԲ-ն «Երեմյան ֆարմ» ընկերությանը 25 մլն դոլարի վարկ կտա անասնաբուծության զարգացման համար
«Թեև ծրագիրը խթան հանդիսացավ բավականին մեծ գլխաքանակի ներկրման ու տեղում տոհմասելեկցիոն աշխատանքներ իրականացնելու համար, բայցևայնպես պետք է նշել, որ տնտեսվարողները ոչ միշտ են կարողանում ճիշտ որոշել, թե հատկապես ինչ ցեղատեսակի կենդանիներ պետք է ներմուծել»,– ասաց Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ հիմնականում ներմուծվել են ռոմանովյան ցեղատեսակի ոչխարներ, սակայն դա այնքան էլ խրախուսելի չէ։ Այդ ցեղատեսակի պտղատվությունը բարձր է (մեկ մայր ոչխարից ստացվում է մինչև հինգ գառ), սակայն գառներին չեն թողնում, որ հասնեն մինչև հասունացման շրջան, քանի որ բավականին բրդատու են։ Նրանց մորթում են մուշտակ ստանալու նպատակով, բայց մեզ մոտ մուշտագակործությունը զարգացած չէ։
Հովհաննիսյանի պնդմամբ` մեզ անհրաժեշտ են մսատու ցեղատեսակներ ներքին պահանջարկը բավարարելու, կազմը բարելավելու և գենետիկական ներուժն ապահովելու համար։ Այդպիսի ոչխարներ բուծվում են, օրինակ, ՀԱՀ–ում և Իրանում։ Իսկ ինչ վերաբերում է ռոմանովյան ցեղատեսակի ոչխարներին, ապա մասնագետի խոսքով` դրանք մսատվության հատկանիշներով ամենևին չեն գերազանցում տեղական կենդանիներին։
«Մեր մայրական գլխաքանակը հնարավորություն է տալիս ճիշտ կազմակերպել վերարտադրությունը, բայց քանի որ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է ներմուծվող կենդանիների ծախսերը, ապա տնտեսավարողները փորձում են նաև այդ տարբերակն օգտագործել։ Մեզ մոտ արոտավայրերի գործոնը պետք է թույլ տա, որպեսզի գլխաքանակն ավելանա։ Ցավոք, մեր արոտավայրերի զգալի մասը չի օգտագործվում, ճանապարհներ, ջրատեղեր ու կենդանիների կացարաններ չկան, մինչդեռ ռեսուրսների լիարժեք օգտագործման դեպքում ոչխարների գլխաքանակը Հայաստանում հնարավոր է հասցնել մեկ միլիոն 600 հազարի»,– նշեց մեր զրուցակիցը։
Հովհաննիսյանը շեշտեց, որ Հայաստանում առկա է նաև մեծ ներուժ մանր եղջերավոր անասուններ արտահանելու համար, մանավանդ որ տեղի կենդանիներն ունեն համային բարձր հատկանիշներ և պահանջված են իրանական ու մերձավորարձելյան արաբական շուկաներում, հետևաբար նրանց արտահանումն ունի տնտեսական մեծ նշանակություն։
Նշենք, որ վերոհիշյալ ծրագրի շրջանակում տրամադրվող վարկի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 360 մլն դրամ, սուբսիդավորման գումարը՝ շուրջ 67 մլն դրամ, իսկ փոխհատուցման բաղադրիչով փոխհատուցվել է 13.6 մլն դրամ:
Կաթի առումով Հայաստանն ինքնաբավ է, բայց... մասնագետները խոսել են խնդիրների մասին
Լրահոս
0