https://armeniasputnik.am/20221005/hajastany-ev-mi-sharq-erkrner-sksel-en-banakcel-nvor-hamadzajnagri-shurj-ahk-nerkajacucich-49325819.html
Հայաստանը և մի շարք երկրներ սկսել են բանակցել նոր համաձայնագրի շուրջ. ԱՀԿ ներկայացուցիչ
Հայաստանը և մի շարք երկրներ սկսել են բանակցել նոր համաձայնագրի շուրջ. ԱՀԿ ներկայացուցիչ
Ամբողջ աշխարհում COVID-19-ից հետո մեկ դրական բան է արձանագրվել՝ այն բարձրացրել է առողջապահական համակարգերի կարևորությունը քաղաքական ղեկավարության շրջանակում։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T12:23+0400
2022-10-05T12:23+0400
2022-10-05T12:26+0400
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
հայաստան
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/05/49324671_0:167:1601:1067_1920x0_80_0_0_2dcd773b2bf4e1b94a9683311e8f3670.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը և աշխարհի մի շարք երկրներ սկսել են բանակցել նոր համաձայնագրի շուրջ, թե ինչպես արձագանքել արտակարգ իրավիճակներին գլոբալ մակարդակով:Այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀԿ Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը: Միանշանակ հանցագործություն է. ԱՀԿ ներկայացուցիչը՝ բժիշկներին թիրախավորելու մասին«Մենք հետևողական ենք ու շարունակելու ենք աշխատանքը Հայաստանի առողջապահական համակարգի և մի շարք այլ երկրների հետ, որպեսզի 2 տարվա ընթացքում գլոբալ բանակցությունները հասցնենք իրենց ավարտին: Վերջին տարիներին արտակարգ իրավիճակներ ամբողջ աշխարհում շատ են լինում, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մենք շուտ ենք մոռանում դրանց մասին: Մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ նա ուզում է ցանկացած տրավմա շուտ մոռանալ, բայց եթե մենք այդ տրավման մոռանանք մինչ դասեր քաղելը, ապա այդ նույնն անընդհատ ենք ապրելու»,- ասաց Ռայանը:ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ նախ պետք է հասկանալ, թե որոնք են առաջնահերթությունները. պետք է ոչ միայն շատ գումար ծախսել վերապատրաստումների և տարբեր տեսակի ուսումնասիրությունների վրա, այլև հիմնովին փոխել ներդրումների մակարդակը, ներդրումներ իրականացնելու քաղաքական կամքը:Նա նաև ընդգծեց, ամբողջ աշխարհում COVID-19-ից հետո մեկ դրական բան է արձանագրվել՝ այն բարձրացրել է առողջապահական համակարգերի կարևորությունը քաղաքական ղեկավարության շրջանակում, և իրենք պետք է այս հնարավորությունից օգտվեն և բարելավեն իրավիճակը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/05/49324671_56:0:1479:1067_1920x0_80_0_0_ecc9a31c814da136a1b4f87974c6882a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
Հայաստանը և մի շարք երկրներ սկսել են բանակցել նոր համաձայնագրի շուրջ. ԱՀԿ ներկայացուցիչ
12:23 05.10.2022 (Թարմացված է: 12:26 05.10.2022) Ամբողջ աշխարհում COVID-19-ից հետո մեկ դրական բան է արձանագրվել՝ այն բարձրացրել է առողջապահական համակարգերի կարևորությունը քաղաքական ղեկավարության շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը և աշխարհի մի շարք երկրներ սկսել են բանակցել նոր համաձայնագրի շուրջ, թե ինչպես արձագանքել արտակարգ իրավիճակներին գլոբալ մակարդակով:
Այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀԿ Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը:
«Մենք հետևողական ենք ու շարունակելու ենք աշխատանքը Հայաստանի առողջապահական համակարգի և մի շարք այլ երկրների հետ, որպեսզի 2 տարվա ընթացքում գլոբալ բանակցությունները հասցնենք իրենց ավարտին: Վերջին տարիներին արտակարգ իրավիճակներ ամբողջ աշխարհում շատ են լինում, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մենք շուտ ենք մոռանում դրանց մասին: Մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ նա ուզում է ցանկացած տրավմա շուտ մոռանալ, բայց եթե մենք այդ տրավման մոռանանք մինչ դասեր քաղելը, ապա այդ նույնն անընդհատ ենք ապրելու»,- ասաց Ռայանը:
Նա նշեց, որ միլիարդներ են ներդվում ֆինանսական, տնտեսական անվտանգության մեջ, բայց համարյա ոչինչ չի ներդրվում առողջապահական անվտանգության մեջ:
ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ նախ պետք է հասկանալ, թե որոնք են առաջնահերթությունները. պետք է ոչ միայն շատ գումար ծախսել վերապատրաստումների և տարբեր տեսակի ուսումնասիրությունների վրա, այլև հիմնովին փոխել ներդրումների մակարդակը, ներդրումներ իրականացնելու քաղաքական կամքը:
Նա նաև ընդգծեց, ամբողջ աշխարհում COVID-19-ից հետո մեկ դրական բան է արձանագրվել՝ այն բարձրացրել է առողջապահական համակարգերի կարևորությունը քաղաքական ղեկավարության շրջանակում, և իրենք պետք է այս հնարավորությունից օգտվեն և բարելավեն իրավիճակը: