00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ապրանքանիշները ՌԴ–ում ճանաչված են և պահանջված․ Երևանում ցուցահանդես է բացվել

© Sputnik / Hovhannes Shoghikyan«Ռուսաստան– Հայաստան էքսպո– 2022»–ի բացումը
«Ռուսաստան– Հայաստան էքսպո– 2022»–ի բացումը  - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2022
Բաժանորդագրվել
Ցուցահանդեսն անկասկած ներդրում ունի երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայկական ապրանքանիշները, հատկապես մթերային, Ռուսաստանում ճանաչելի են և պահանջված։ Խոսքը ոչ միայն չրեր և պահածոներ արտադրողների, այլև թարմ մրգեր և բանջարեղեն մատակարարողների մասին է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն՝ «Ռուսաստան– Հայաստան էքսպո– 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը։
«Հայաստանից ձկան 90 տոկոսը արտահանվում է, ու հիմնական սպառողները մենք ենք»,-ասաց Դոնչենկոն:
Անդրադառնալով ներդրումային միջավայրի վրա երկրում ու մասնավորապես սահմանին անկայուն իրավիճակի ազդեցությանը՝ Դոնչենկոն նշեց, որ առևտրային ներկայացուցչությունը պատասխանատու է ու կշարունակի պատասխանատու լինել առևտրատնտեսական օրակարգի համար: Նրա խոսքով՝ լարվածության ֆոնին ցուցանիշները ոչ մի կերպ չեն փոխվել։ Ավելին` ապրանքաշրջանառության վերաբերյալ տվյալները վկայում են դրական դինամիկայի մասին։
© Sputnik / Hovhannes ShoghikyanՀայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկո
Торговый представитель РФ в Армении Анна Донченко на открытии 9-й международной промышленной выставки Expo Russia Armenia 2022 (5 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2022
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկո
Նրա խոսքով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ դոլար, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գրեթե 50 տոկոսով: Ռուսաստանից Հայաստան արտահանումը նշված ժամանակահատվածում կազմել է 1,4 մլրդ դոլար (40,5% աճ)։ Հայաստանից Ռուսաստան ներկրումն ավելացել է 66,3 տոկոսով՝ կազմելով 0,6 մլրդ դոլար։
«Մենք մեծ ներուժ, փոխգործակցության դրական աստիճան ենք տեսնում։ Այսօրվա դրությամբ` դրական փոփոխություններից բացի ոչինչ չեմ տեսնում», - նշեց Դոնչենկոն։
Մեկնաբանելով էքսպոյի տիպի միջոցառումների դերը՝ Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչն ընդգծեց, որ դա հիանալի հարթակ է նոր հեռանկարային փոխհարաբերությունների, պայմանագրերի հաստատման համար: Դոնչենկոն խոստովանեց, որ մեծ հույսեր է կապում ցուցահանդեսի հետ, քանի որ այստեղ հիմնականում ներկայացված են ռուսական ընկերությունները: Ավելին`ավելի քան 100 մասնակիցներ կմասնակցեն առցանց տարբերակով։
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկո
Торговый представитель России в Армении Анна Донченко на бизнес-форуме (24 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2022
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկո
Նա վստահ է, որ հաշվի առնելով ապրանքաշրջանառության միտումները՝ հեռանկարները շատ մեծ են։
Ընդ որում` Դոնչենկոն նշեց, որ առևտրային ներկայացուցչությունը դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման բազմաթիվ հարցումներ է ստանում:
«Մեզ դա շատ հետաքրքիր է, մեր ներմուծման պորտֆելը վաղուց լեփ-լեցուն է, հասունացել է ցուցահանդեսների անցկացման անհրաժեշտությունը, որտեղ կկենտրոնացվի հայկական արտադրանքը կամ միայն Հայաստանի ներուժը»,-ասաց Դոնչենկոն:
Ցուցահանդեսին Ռուսաստանը ներկայացնում են «ԿամԱԶ»-ը, «Ռեյլկոմպը», «IEK»-ը, «Սամարավոլգոմաշը», ՊՐՈՄՍԻՆՏԵԶ-ը և այլ ընկերություններ: Ռուսական համալսարանների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների թվում են Վորոնեժի և Սուրգուտի պետական համալսարանները, Բաշկիրիայի պետական մանկավարժական համալսարանը, Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանը, Ռեանիմատոլոգիայի և ռեաբիլիտոլոգիայի կենտրոնը, «ԳԵՈՏԵԽ» ԳՊԿ-ն, «ՄԻԷՏ» ազգային հետազոտական համալսարանը:
Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 5-7-ը անցկացվում է «Ռուսաստան– Հայաստան էքսպո– 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը: Դրա նպատակն է խորացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել համատեղ բիզնես, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները։ Միջոցառումն իրականացվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, Առևտրի նախարարության, տնտեսական զարգացման նախարարության, Էներգետիկայի նախարարության, Կրթության և գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի կառավարական, խորհրդարանական և գործարար շրջանակների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների հովանու ներքո:
Լրահոս
0