00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կլինեն դիմորդներ, որոնք տարկետման իրավունքից կօգտվեն բանակից խուսափելու համար. Մխիթարյան

Մխիթարյան. Կլինեն դիմորդներ, ովքեր կօգտվեն տարկետման իրավունքից զինծառայությունից խուսափելու համար
Բաժանորդագրվել
Ատոմ Մխիթարյանի կարծիքով` օրենսդրական նախաձեռնությունը չի կարող էականորեն լուծել հատկապես սահմանամերձ գոտիներում մասնագետ ուսուցիչների համալրման հարցը։
Եթե հաշվի առնենք, թե հիմա ինչ իրավիճակում է գտնվում Հայաստանը, ապա կլինեն այնպիսի դիմորդներ, որոնք բնագիտական առարկաներ կընտրեն ոչ այնքան այդ մասնագիտություններին տիրապետելու, այլ պարզապես տարկետման իրավունքից օգտվելու և այդ պահին զինվորական ծառայության չմեկնելու համար։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը` մեկնաբանելով ԱԺ–ի ընդունած նախագիծը։
ՀՀ խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների նախագիծը։ Դրանով կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել։ Իսկ նման մասնագետների ցանկը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ենթաօրենսդրական ակտերով կսահմանի հենց կառավարությունը` ըստ տվյալ պահին առկա գերակայության ու անհրաժեշտության։
«Ուսումնառության տարկետմանն առնչվող օրենսդրական փոփոխությունը մյուս կողմից էլ պետք է դրական գնահատել, որովհետև կնպաստի, որ հատկապես բնագիտական ուղղություններով մեր լավագույն ուսանողներն ուսումնառությունը շարունակեն ոչ միայն արտասահմանում, այլև հայաստանյան բուհերում»,– ասաց Մխիթարյանը։
Նա հիշեցրեց, որ մինչ օրս արական սեռի մեր ուսանողներն աշխարհի լավագույն 50 բուհերից որևէ մեկն ընդունվելու պարագայում ստանում էին տարկետման իրավունք, իսկ հիմա կարող են արդեն մնալ հայրենիքում և ուսումը շարունակել տեղի բուհերում, որոնք ավանդաբար ուժեղ են հենց բնագիտական առարկաների գծով։
Այդուհանդերձ Մխիթարյանը շեշտեց, որ վերոհիշյալ օրենսդրական նախաձեռնությունը չի կարող էականորեն լուծել հատկապես սահմանամերձ գոտիներում մասնագետ ուսուցիչների համալրման հարցը, քանի որ բուհերում հատկացվում են խիստ սահմանափակ տեղեր, և շատերն ուսումն ավարտելուց հետո նախընտրում են մնալ մայրաքաղաքում, քան մանկավարժությամբ զբաղվել հեռավոր համայնքներում, մանավանդ բարձր լեռնային կամ սահմանամերձ գյուղերի դպրոցներում։
«Այստեղ պետք է գործարկել պատվերով ուսումնառությունը, այսինքն` տեղերից պետք է ընտրել շնորհալի դիմորդներին, գործուղել մայրաքաղաք սովորելու, որպեսզի հետո վերադառնան և դասավանդեն իրենց ծննդավայրի դպրոցներում»,– նշեց Մխիթարյանը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե պետպատվերով բնագիտական առարկաների ընդունելության տեղերն ավելացվեն, դա էական նշանակություն չի ունենա, որովհետև այս տարի հայաստանյան բուհերում ունեինք ավելի շատ տեղեր, քան դիմորդներ։ Օրինակ` ֆիզիկա մասնագիտությամբ մանկավարժական համալսարանում այս տարի առաջին կուրսում կա ընդամենը մեկ ուսանող, իսկ որոշ բուհերում բնագիտական մասնագիտություններով ընդհանրապես ուսանողներ չունենք, կամ նրանց քանակը չափազանց քիչ է։
Ըստ նրա` խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ շատ դիմորդներ պարզապես հայտեր չեն ներկայացնում բնագիտական առարկների գծով, իսկ ոմանք էլ դիմում են, սակայն նրանց գիտելիքները բավարար չեն լինում բուհ ընդունվելու համար։
Ստեղծագործական և մասշտաբային. Երևանում առաջին անգամ ռուսական բուհերի ցուցահանդես կանցկացվի
Լրահոս
0