00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:22
5 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի համավարակ. կարծես թե հասնում ենք եզրագծին

© Sputnik / Andranik GhazaryanԲժշկական դիմակ
Բժշկական դիմակ - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2022
Բժշկական դիմակ
Բաժանորդագրվել
Մարդկությունը հաշվի առավ սեփական սխալներն ու թերացումները և բավական արդյունավետ միջոցներ մշակեց։
Եկեք անկեղծ լինենք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի կանխատեսումը կարծես թե իրականություն է դառնում։ Ամանորյա իր ուղերձում Թեդրոս Հեբրեյեսուսը կարծիք էր հայտնել, որ կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել 2022 թվականին, եթե իհարկե բոլոր երկրները համատեղեն իրենց ջանքերը։
Հիմա կասեք՝ այդ ինչպե՞ս է ավարտվում համավարակը, եթե միայն անցած շաբաթ՝ սեպտեմբերի ու հոկտեմբերի սահմանագծին, Հայաստանում վարակվածների թիվը կազմել է 910 մարդ։ Կներե՛ք, բայց օգոստոսյան շաբաթներին այդ ցուցանիշը կրկնակի է եղել։ Եվ այն ժամանակ հայաստանցի մասնագետները հաստատ պնդում էին՝ աշնանը համավարակի նոր հզոր ալիք է սպասվում, քանզի այդպես է եղել նախորդ երկու տարիներին՝ դպրոցներն ու բուհերը բացում են իրենց դռները, եղանակը ցրտում է, մարդիկ փակում են պատուհանները և չեն օդափոխում սենյակները. մի խոսքով, աշունը կորոնավիրուսի առումով թեժ է լինելու։
Կորոնավիրուսի համավարակ. կարծես թե, հասնում ենք եզրագծին
Եկավ աշունը, և ոչ միայն որևէ ահավոր բան չպատահեց, այլև հիվանդացության թվերը նվազեցին երկու անգամ։
Մյուս հանգամանքը, որը լավատեսություն է ներշնչում, որքան էլ զարմանալի թվա, վիրուսի նոր տեսակն է՝ «Օմիկրոնը»։ Այո՛, այն ավելի վարակիչ է, բայց դա նաև շահեկան է մարդկության համար։ Բրիտանացի պրոֆեսոր Յեն Ջոնսը փաստում է. «Որքան ավելի վարակիչ է վիրուսը, այնքան այն ավելի պակաս վտանգավոր է։ Նման վիրուսը գրավում է շնչուղիների միայն վերին մասը, որտեղից շատ ավելի հեշտ է փոխանցվում նոր վարակակրին և չի հասնում ներքևի հատվածին, որտեղ կարող է հանգեցնել թոքերի բորբոքման։ Ուստի մահացությունը կտրուկ նվազում է, իսկ հիվանդությունն ավելի թեթև է ընթանում»։
Եվ էլի մի կարևոր հանգամանք, որն արագացնում է համավարակի ավարտը։ Հիմա մարդկությունն արդեն սովորել է պայքարել կորոնավիսուսի դեմ, այնինչ, երբ այն հայտնվեց, մենք լրիվ անպատրաստ էինք, և նույնիսկ պետությունների ղեկավարները, մեղմ ասած, թերագնահատում էին վտանգը։ Օրինակ` Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն այժմ պայքարում է վերընտրվելու համար, սկզբում պնդում էր, թե կորոնավիրուսը սովորական գրիպից ավելի վտանգավոր չէ, հետո ինքը վարակվեց, իսկ երբ ապաքինվեց, ի զարմանս բոլորի հայտարարեց, թե ողջ երկիրը հաղթահարել է համաճարակը։ Այնինչ հիվանդացածների թվով Բրազիլիան այն ժամանակ աշխարհում երրորդ տեղում էր Միացյալ նահանգներից և Հնդկաստանից հետո։
Հիվանդանոցներում մոտ 100 քաղաքացի է բուժվում. Նանուշյանը` ՀՀ–ում COVID-19-ի դեպքերի մասին
Երևի հիշում եք, որ Հայաստանի առողջապահության նախկին նախարարն էլ մի ժամանակ հոռետեսորեն էր վերաբերվում խանութներում և դեղատներում վաճառվող դիմակներին և նույնիսկ պնդում, թե դրանք դնելն անիմաստ է։ Բայց ի վերջո մարդկությունը հաշվի առավ սեփական սխալներն ու թերացումները և բավական արդյունավետ միջոցներ մշակեց, որոնցից, թերևս, ամենակարևորն է պատվաստումը։ Հիշենք, որ այդ գործին իր նպաստը բերեց նաև հայազգի գիտնական, ձեռներեց և բարերար Նուբար Աֆեյանը, որը «Մոդեռնա» ընկերության համահիմնադիրներից է։
Երևի չեք հերքի, որ վերջին ամիսներին աշխարհում իրոք սկսվել է համավարակի նահանջի ժամանակաշրջանը։ Եթե նախկինում երբ էլ միացնեիր հեռուստացույցը, անպայման կլսեիր՝ «կորոնավիրուս, կորոնավիրուս», ապա հիմա համավարակի մասին գրեթե չեն էլ խոսում։ Պետությունները բացել են իրենց սահմանները։ Որոշ խանութների դռների վրա դեռ մնացել է «Մուտքը՝ միայն դիմակներով» գրությունը, իրականում այլևս որևէ մեկը դիմակ չի դնում։ Մարդիկ սկսել են մոռանալ, թե ինչ է նշանակում «լոքդաուն» հասկացությունը, այնինչ 2020 թվականին այն «Տարվա բառ» էր ճանաչվել։
Հաշվի առնելով այս ամենը` ոմանք հարցադրում են անում՝ իսկ արդյոք ժամանակը չէ՞ հայտարարելու համավարակի ավարտը։ Պրոֆեսոր Յեն Ջոնսն այսպես է պատասխանում. ««Համավարակ» բառը ենթադրում է, որ վիրուսը աշխարհով մեկ է տարածված, ուրեմն տեխնիկապես դրա ավարտի մասին դեռ վաղ է խոսել։ Իրականում կորոնավիրուսը չի էլ վերանա, բայց կգա մի պահ, երբ հիվանդացությունն այնքան կնվազի, որ մենք համավարակն արդեն իրավունք կունենանք անվանելու «սեզոնային ինֆեկցիա»՝ գրիպի նման»։ Փաստենք, որ առայժմ դեռ մեծ տարբերություն կա գրիպի և կորոնավիրուսի հետևանքների միջև։ Միացյալ նահանգներում, օրինակ, գրիպից տարեկան մահանում է 12-ից 50 հազար մարդ, իսկ կորոնավիրուսից միայն այս օգոստոսին, այսինքն՝ ընդամենը մեկ ամսում, մահացել է 15 հազար ամերիկացի։
Հայաստանում ամեն երկրորդ մահացության դեպքը սրտանոթային հիվանդությունների պատճառով է
Եվ այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը լավատես է։ «Աշխարհը,– ասում է նա,– ընդհուպ մոտեցել է համավարակի ավարտին՝ այն արդեն երևում է հորիզոնում, բայց դա մեզ չպետք է հանգստացնի։ Չէ՞ որ երբ դուք մասնակցում եք մարաթոնին և արդեն տեսնում եք վերջնագծի ժապավենը, որքան էլ հոգնած լինեք, չեք թուլացնում ձեր թափն ու ջանքերը, քաջ գիտակցելով, որ դա կարող է հանգեցնել պարտության։ Դուք մոբիլիզացնում եք ձեր բոլոր ուժերը։ Եվ հաղթում եք»։ Համաձայնե՛ք` Հեբրեյեսուսի այս խոսքերը միշտ հրատապ են։ Եվ ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում։
COVID-ը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Հայաստանում կորոնավիրուսի 910 նոր դեպք է գրանցվել. մեկ շաբաթում 8 մարդ է մահացել վարակից
Լրահոս
0