Թուրքիայում Շվեդիայի դեսպանին կանչել են ԱԳՆ Էրդողանին եթերով վիրավորելու համար

Թուրքիայի ԱԳՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2022
Թուրքիայի ԱԳՆ շենքը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայում վիրավորվել են երգիծական շոուի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Անկարայում Շվեդիայի դեսպանին կանչել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, քանի որ նա Շվեդիայի պետական հեռուստատեսությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրել է «վիրավորական» արտահայտություն։ Այս մասին գրում է Anadolu-ն։
Դեսպան Ստեֆան Հերտրիխին ասել են, որ անընդունելի է Էրդողանի և Թուրքիայի նկատմամբ «հանդուգն ու տգեղ» արտահայտություններ անելը։
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն Անկարայի արձագանքի մասին ասել է․ «Ես կարծում եմ, որ Թուրքիայի համար կարևոր է այն, որ մենք կատարում ենք համաձայնագրի կետերը։ Համապատասխան միջոցներ են ձեռնարկել ինչպես Շվեդիայում, այնպես էլ Ֆինլանդիայում»։
Նշենք, որ Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային պայմաններ է ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտերը հավանության արժանացնելու համար։
Լրահոս
0