00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանից վերադարձված գերիները դեռ դուրս չեն գրվել հոսպիտալից. Ավանեսյան

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Անահիտ Ավանեսյան
Բաժանորդագրվել
Զոհված զինծառայողների մարմինները նույնականացնելու համար արտասահմանյան հետազոտական կենտրոններ դիմելու կարիք չկա։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանից վերադարձված վերջին 17 գերիներից 7-ն առայժմ հիվանդանոցային բուժում են ստանում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը երեկ Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ադրբեջանից հայրենադարձված 17 զինծառայողներից 10-ը որպես վկա հարցաքննվում են ՀՀ քննչական կոմիտեում, մնացած 7-ը ստացիոնար բուժում են ստանում։ Նա ասել էր, որ նրանցից ոչ ոք ծանր վիրավորում չի ստացել, խոշտանգված չէ, միայն բեկորային վնասվածքներ ունեն։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երբ ի վիճակի կլինեն պատասխանել քննիչների հարցերին, անպայման կհարցաքննվեն։
«Մեր զինծառայողներն առայժմ գտնվում են ՊՆ հոսպիտալում և անհրաժեշտ բժշկական հետազոտություններից ու, եթե կարիք լինի, անհրաժեշտ բուժօգնության ընթացքն անցնելուց հետո դուրս կգրվեն»,– ասաց Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ից հետո ադրբեջանական նոր ագրեսիաների հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացին, ապա Ավանեսյանը հայտնեց, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ հետազոտությունների ամբողջ գործընթացը դեռ ավարտված չէ։ Բայց արտասահմանյան հետազոտական կենտրոններ դիմելու կարիք, ըստ նրա, ներկա պահին չկա։
«Մեր մասնագիտական ներուժն ու տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում են հետազոտությունները իրականացնելու համար։ Այո՛, որոշները դեռ ընթացքի մեջ են, և առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները»,– ասաց Ավանեսյանը` հավելելով, որ բացի այլ հետազոտություններից, ամբողջական պատկեր ստանալու համար նաև ԴՆԹ հետազոտություն է իրականացվում։
Նախարարը հրաժարվեց զոհերի նույնականացման թվային տվյալներ հրապարակել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0