00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
09:13
7 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
13:07
1 ր
Դանիել Ազատյան
Ամերիաբանկի և HSBC-ի գործարքները հնարավորինս թափանցիկ են. Դանիել Ազատյան
13:08
4 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
13:13
7 ր
Արման Թաթոյան
Ադրբեջանի զինծառայողները Ներքին Հանդի դպրոցի անմիջական հարևանությամբ են. Արման Թաթոյան
13:21
3 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
13:25
6 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
13:31
6 ր
Արսեն Հարությունյան
Յուրքանչյուր ոսկե մեդալ շատ դժվարություններ հաղթահարելու արդյունք է․ Արսեն Հարությունյան
13:39
1 ր
Արման Անդրեասյան
Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար․ Արման Անդրեասյան
13:41
1 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
14:08
1 ր
Արամ Սաֆարյան
Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Արամ Սաֆարյան
14:21
8 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ տնտեսական աճի հիմնական բաղադրիչը կարող է դառնալ արտահանումը դեպի ԵԱՏՄ. Թաթուլ Մանասերյան
14:30
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած՝ երկուսից մեկը»․ 5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Կիրո Մանոյան
Արցախի կորուստը ժամանակավոր է. Կիրո Մանոյան
19:06
10 ր
Թաթուլ Մանասերյան
Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի տարածքը. Թաթուլ Մանասերյան
19:23
1 ր
Սերգեյ Կոպիրկին
Հայ և ռուս ժողովուրդների խորքային կապի ավանդույթները պետք է փոխանցել սերունդներին. Սերգեյ Կոպիրկին
19:33
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գներն աճում են, վարձով տուն չկա. բյուջեն ու վիճակագրությունը զուգահեռ իրականության մեջ են

© Sputnik / Aram NersesyanՇքամուտք. արխիվային լուսանկար
Շքամուտք. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
Բաժանորդագրվել
Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, պետք է ընդունենք, որ Հայաստանում անշարժ գույքի վարձակալության շուկայում այս տարի անկում է գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Նելլի Դանիելյան. 2022թ–ի առաջին կիսամյակում Հայաստանում ավելի քիչ բնակարան է վարձակալության տրվել, քան 2021-ի կամ նույնիսկ ճգնաժամային 2020–ի նույն ժամանակահատվածում։
Ցուցանիշները պաշտոնական են` հրապարակված Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում։ Դրանց համաձայն` կորոնավիրուսային 2020-ի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի վարձակալության 5 658 գործարք, 2021–ին` 5 603, իսկ 2022-ին` ընդամենը 5 093 գործարք։
Ընդ որում`գրանցված գործարքների միայն 25 տոկոսը կամ շուրջ 1300–ն է վերաբերել բնակելի տներին ու բնակարաններին։ Մնացածը հասարակական նշանակության շինություններ ու արտադրական տարածքներ են։
ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացել է սահմանափակ առաջարկի ֆոնին
Փաստորեն, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, պետք է ընդունենք, որ Հայաստանում անշարժ գույքի վարձակալության շուկայում այս տարի անկում է գրանցվել։ Մինչդեռ իրական շուկայում իրավիճակը ճիշտ հակառակն է` վարձով բնակարանների մեծ պահանջարկ ու այդ պահանջարկի ֆոնին օրեցօր աճող գներ են։
Պաշտոնական վիճակագրության ու ակնհայտ իրականության հակասությունների գաղտնիքն այսօր կառավարության նիստում որոշ չափով բացահայտեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա մեկաբանմամբ`իրենց բնակարանները վարձակալությամբ տվող քաղաքացիները խուսափում են պետությանը իրենց գործարքից ստացած եկամտից հարկ վճարել, հետևաբար և չեն գրանցում գործարքները։
Այսօրինակ պասիվ եկամուտներ ունեցողներին հարկային դաշտ բերելու համար կառավարությունը նոր օրենսդրական փաթեթ է մշակել, որտեղ, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկում է տան վարձակալությամբ զբաղվողներին հանել միկրոձեռնարկատիրության ոլորտից, որտեղ օրենքը թույլ է տալիս տարեկան մինչև 24 մլն դրամի եկամուտ ունեցողներին ազատվել հարկից։ Ֆինանսների նախարարի մեկնաբանմամբ` բնակարանի վարձակալությամբ գումար աշխատողներըգրանցվում են որպես միկրոձեռնարկատեր ու ազատվում հարկային բոլոր «գլխացավանքներից»։
Անշարժ գույքի շուկայի գրված ու չգրված օրենքներին ներսից ծանոթ Անդրանիկ Հարությունովը, որըSilver REA անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրենն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում թերահավատություն հայտնեց, թե կառավարությանը կհաջողվի հասնել նպատակին։
Նրա խոսքով` այսօր Հայաստանում բնակարանը վարձակալության տվող որևէ մեկը չի ցանկանում նոտարով հաստատված պայմանագիր կնքել։ Ընդ որում` խնդիրը միայն հարկերից խուսափելը չէ, այլ նաև բյուրոկրատական քաշքշուկը։

«Օրինակ` 2-3 ամսով վարձակալության հանձնելիս շատ քչերը կգնան նոտարով պայմանագիր կնքեն, հետո կադաստրում պետական գրանցում անեն։ Բացի այդ, բնակարանների մեծ մասը հիփոթեքով են, այդ դեպքում արդեն բանկի թույլտվությունն է պետք ստանալ։ Շատ տների սեփականատերերն այստեղ չեն, իրենց բարեկամներն են նրանց բնակարանները վարձով տալիս»,– ասաց Հարությունովը։

Նա նաև հայտնեց, որ եթե անգամ վարձակալն ու տանտերը պայմանագիր են կնքում, դա լինում է ուղղակի երկու կողմերի ստորագրությամբ ֆիքսված գրավոր համաձայնություն առանց նոտարական հաստատման, զուտ ապահովության համար։
Ընդ որում`հարցերն այս կարգով են լուծվում նաև այսօր Հայաստանում մեծ թիվ կազմող արտասահմանցի վարձակալների հետ։
«Իրենք մեր օրենսդրությանը տեղյակ չեն, իրենք հասկանում են, որ դա օրինական է, թղթի վրա գրվել են անձնագրային տվյալները, վարձակալության պայմանները` գինը, ժամկետը, ստորագրում են,և վերջ»,– ասաց մեր զրուցակիցը։
Իսկ օրինական պայմանագիր, նրա խոսքով, կնքվում է միայն այն եզակի դեպքերում, երբ բնակարանը վարձում է որևէ ընկերություն,կամ էլ դիվանագիտական ներկայացուցչությունները` իրենց աշխատակիցների համար։ Բայց այս դեպքում էլ սեփականատերը վճարվելիք հարկի չափով բարձրացնում է բնակարանի արժեքը։ Այսինքն` հարկը վճարվում է, բայց ոչ թե սեփականատիրոջ, այլ վարձակալի գրպանից։
Տնտեսական ճգնաժամն ու գնաճը բացասաբար են ազդելու ՀՀ-ի աղքատության ցուցանիշի վրա. տնտեսագետ
Գործող օրենսդրությամբ` սեփականատերը բնակարանի վարձակալությունից ստացած եկամտի 10 տոկոսը պետք է վճարի պետությանը` որպես եկամտահարկ։
Աշխատանքային փորձը Անդրանիկ Հարությունովին հուշում է, որ ոլորտը հարկելուն ուղղված քայլերը բնակարանային շուկայում նոր թանկացման են հանգցնելու` առնվազն հարկային տոկոադրույքի 10 տոկոսի չափով։ Կառավարության հերթական նախաձեռնությունը, ըստ նրա, դարձյալ հարվածելու է խոցելի խավին։
«Վարձակալության գներն ահավոր բարձրացել են պահանջարկի հաշվին։ Դրսից եկածների համար, ովքեր ՏՏ ոլորտում են աշխատում կամ դրսից են վարձատրվում, մեծ եկամուտներ ունեն, կարողանում են շուրջ կես մլն դրամով բնակարան վարձել, բայց մեր քաղաքացիները մեծ դժվարությունների առաջ են կանգնած։ Մեզ շատ են դիմում այն հարցով, թե ինչպես անեն, որ նորմալ գնով բնակարան վարձեն։ Չկա»,– ասաց Հարությունովը։
Խնդրի իրական կարգավորման համար, մասնագետի դիտարկմամբ, օրենսդրական առաջարկ անելուց առաջ կառավարությունը նախ պետք է խնդիրները քննարկեր ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հարությունովի տեղեկություններով`ոչ միայն իրեն, այլև շուկայում գործող այլ ընկերությունների ղեկավարների նման թեմայով քննարկման չեն հրավիրել։
Իսկ այն, որ ոլորտը հարկային դաշտ բելերու մասին խոսվում է կառավարության մակարդակով, գործակալության տնօրենն ուղղակի զավեշտ է համարում` հավելելով, որ իր աշխատանքային փորձով գիտի` վարձով բնակարանների տերերը հիմնականում հենց պետական ապարատի աշխատակիցներ են։
Բնակարանների արժեքի նվազման միտում չկա. ՀՀ-ի շինարարական բումն ու զուգահեռ բարձր գները
Հարությունովը հիշեցնում է, որ բոլոր կառավարություններն էլ փորձել են եկամուտ ստացողներին հարկային դաշտ բերել և ավելացնում` դա չի գործի, քանի դեռ եկամուտ ստացողն ինքնակամ չի ցանկանում հարկատու դառալ ու իր ստացած գումարից հարկ վճարել։
Լրահոս
0