00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փաշինյան–Էրդողան հանդիպումը լինելու է թուրքական պարտադրանքների ներկայացում. Մելքոնյան

«Հայաստանն այս պահին չունի Թուրքիայի պահանջներին դիմագրավելու դիվանագիտական գործիքակազմ
Բաժանորդագրվել
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը։
Չարժե Փաշինյան–Էրդողան հանդիպումից որևէ դրական ակնկալիք ունենալ, որովհետև աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և Հայաստանի ներուժի հետ կապված որևէ նախադրյալ չկա, ինչը թույլ կտա ենթադրել, որ այս պահի հայ–թուրքական հանդիպումները կարող են ինչ–որ կերպ դրականորեն ազդել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ տեսակետն արտահայտեց թուրքագետ ռուբեն Մելքոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը նախատեսված է այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։
«Այս պահին Թուրքիան գտնվում է իր դիվանագիտական հզորության գագաթնակետին, իսկ Էրդողանը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Թուրքիայի պահանջները և ամբիցիաներն ավելի են սրվել, որոնց դիմաց Հայաստանը չունի որևէ դիվանագիտական գործիքակազմ, որևէ լծակ և նույնիսկ գտնվում է իր պատմության մեջ ամենաթույլ իրավիճակում բոլոր առումներով, հետևաբար Փաշինյան–Էրդողան հանդիպումը լինելու է թուրքական պարտադրանքների, սպառնալիքների, նախապայմանների ներկայացման և Հայաստանի կողմից դրանց դիմագրավելու որևէ լծակ չունենալու ամրագրում»,– նշեց թուրքագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Թուրքիան շահագրգռված, որ հայ–թուրքական բանակցությունները կայանան Թուրքիայում կամ Հայաստանում առանց միջնորդների և ոչ թե երրորդ երկրում` Մելքոնյանն ընդգծեց, որ դա նախապես Անկարայի կողմից մշակված քաղաքականության դրսևորումն է, հռետորաբանության տարրերից մեկը։
«Թվում է, թե դա ունի կազմակերպչական կամ զուտ լոգիստիկ խնդիր, բայց իրականում դրա տակ կա բավականին հստակ քաղաքական ենթատեքստ։ Միշտ հայտնի է եղել, որ հայ–թուրքական հարաբերությունները մեծ քաղաքականության մասն են, այսինքն` ավելի գլոբալ քաղաքական գործընթացների մաս են կազմում, որում ընդգրկված են նաև այլ միջնորդ պետություններ, հետևաբար նման քայլով Թուրքիան փորձում է դադարեցնել հայ–թուրքական հարաբերությունների` մեծ խաղի մաս լինելու հանգամանքը, այն դարձնել երկկողմանի խնդիր և բանակցային սեղանի մոտ նստել առանց միջնորդների։ Թուրքիան գիտակցում է, որ ինքը հիմա գտնվում է ուժեղ դիրքերում և բանակցելու է թույլ, խոցելի և դիմադրելու ընդունակություններից զուրկ Հայաստանի ու նրա ներկայիս ներկայացուցիչների հետ», –ասաց Մելքոնյանը։
Մեր զրուցակցի գնահատմամբ`Թուրքիայի համար ստեղծվում է բարենպաստ ձևաչափ իր պարտադրանքներն առաջ տանելու և գլոբալ առումով հայկական հարցը փաստորեն դուրս բերելու մեծ աշխարհաքաղաքականության շրջանակներից `այն դարձնելով երկկողմ խնդիր դրանից բխող բոլոր հետևանքներով։
Թուրքագետը չգիտի` Հայաստանի իշխանությունները դա գիտակցում են, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ երկկողմ հանդիպումները Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելն ընդամենը հարմարավետությունից բխող առաջարկ չէ, այլ ունի հստակ քաղաքական ենթատեքստ։
Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Լրահոս
0