00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Տավուշը հանուն հայրենիքի
Շարժման երթին միացել են նաև Արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողները
17:38
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ն աշխատի. Ալեն Սիմոնյան

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՀԱՊԿ անդամ երկրների դրոշները
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2022
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս պահին ՀԱՊԿ–ից սպասում են առնվազն քաղաքական գնահատականի։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ն աշխատի, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինձ պետք է, որ ՀՀ սահմանից այս կողմ, որը ՀԱՊԿ–ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի։ Ես հռետորական հարց ունեմ` պատկերացրեք, որ ինչ–որ երևակայական հակառակորդ հատել է Ռուսաստանի սահմանը, և դրա պատճառով Սոչի քաղաքը դատարկվել է։ Ինձ համար իմ երկրի անվտանգությունն է կարևոր»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` այս պահին ՀԱՊԿ–ից սպասում են առնվազն քաղաքական գնահատական։ Սակայն, ըստ Սիմոնյանի, դա մեր երկրի համար բավարար չէ, և երկրի անվտանգությունը պահպանելու համար չեն սպասելու, որ մի բան լինի, քանի որ չունեն այդ ժամանակը։ ԱԺ նախագահն իր խոսքն ամփոփեց` ասելով` ինչքան սպասել են, հերիք Է։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։
Ավելի ուշ 2 անգամ Հայաստան ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ու առաջարկություններ անել դրա կարգավորման համար։
ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում. Զախարովա
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0