00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկահայ համայնքը բողոքում է ԱՄՆ Կոնգրեսում առաջադրված թուրք թեկնածուի դեմ

© AP Photo / David DermerՄեհմետ Օզ
Մեհմետ Օզ - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2022
Բաժանորդագրվել
Դոկտոր Օզ անունով հայտնի Մեհմետ Օզը ոչ միայն Թուրքիայի նախագահի հետ սերտ կապեր ունի, այլև թուրքական անձնագիր։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ հայ համայնքը բողոքի լայնածավալ ակցիաներ է սկսել ազգությամբ թուրք, Թուրքիայի և ԱՄՆ–ի երկքաղաքացի Մեհմետ Օզի` ԱՄՆ խորհրդարնի Վերին պալատում թեկնածու առաջադրվելու դեմ։
Համայնքի ներկայացուցիչներն այսօր հավաքվել են Կալիֆոռնիայի Օրանժ շրջանում գտնվող Օդուժի թանգարանի մոտ, որտեղ տեղի է ունենում Մեհմետ Օզի ընտարարշավի դրամահավաքը։
Համայնքի ներկայացուցիչները Հայաստանի ու ԱՄՆ–ի դրոշներով, Ցեղասպանության ճանաչում պահանջող պաստառներով հայտարարում էին. «Ցեղասպանությունը ժխտողները Կալիֆոռնիայում չեն ողջունվում։ Նրանք չպիտի ընդունվեն նաև Կոնգրեսում»։
Նշենք, որ Սենատի միջանկյալ ընտրությունները նախանշված են նոյեմբերին։ Հաղթանակի դեպքում Ցեղասպանության ժխտման իր քաղաքականությամբ հայտնի Օզը կդառնա ամերիկյան խորհրդարանի Վերին պալատում ընտրված առաջին թուրք գործիչը։
Այս տարվա մայիսին Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Հանրապետական կուսակցության անամներին կոչ էր արել ներկուսակցական ընտրություններում պաշտպանել Մեհմետ Օզի թեկնածությունը։
Օզն ԱՄՆ–ում հայտնի է որպես բժիշկ և հեռուստահաղորդավար` «դոկտոր Օզ» մականվամբ։
Առաջադրումից ամիսներ առաջ ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականն անդրադարձել էր Մեհմետ Օզի քաղաքական հավակնություններին` հատկապես մատնանշելով նրա կապը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թերթը հայտնել էր, որ Սենատում առաջադրվելու հավակնություն ունեցող գործիչն ԱՄՆ–ի ու Թուրքիայի քաղաքացի է և ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել իր թուրքական անձնագրից։
The Washington Post –ն իր հոդվածում այս փաստի վրա էր հրավիրել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրությունը` նշելով, որ այն հետագայում իրենց համար գլխացավանք է դառնալու։
Լրահոս
0