00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ցանկացած պահի Ադրբեջանը կրկին տարածքային պահանջներ կներկայացնի Հայաստանին. քաղտեխնոլոգ

Բաքուն «փոխզիջում» արեց Երևանին, բայց վերջինս լքեց Ղարաբաղը. Հակոբյանը՝ Պրահայի հանդիպման մասին
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է երեկ Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպմանը։
Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի և ԵՄ ղեկավարների հանդիպումից հետո Պրահայում ընդունված հայտարարությունը ներկայումս այն «փոխզիջումն» է, որին Ադրբեջանը գնացել է Հայաստանին Լեռնային Ղարաբաղից փաստացիորեն հրաժարվել ստիպելու համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 6-ի քառակողմ բանակցություններն ու արդյունքները Հայաստանի համար։
ՀՀ կառավարությունից հայտնել են, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Պրահայում կայացած հանդիպման ժամանակ։ Մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով և այլն։
Փաշինյանը, Էրդողանը, Ալիևը և Մակրոնը` նույն սեղանի շուրջ. տեսանյութ` Պրահայից
Հայաստանի համար, Հակոբյանի տեսանկյունից, դա միայն մեկ բան է նշանակում՝ նա այլևս ռազմաքաղաքական պարտավորություններ չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Նման հանգուցալուծման պատճառները պետք է փնտրել նրանում, որ Հայաստանը, ըստ էության, կանգնած է իր տարածքային ամբողջականության սպառնալիքի առջև։ Եվ ինչպես բազմիցս ակնարկել է Հայաստանի վարչապետը, խնդիր է դրված ամեն գնով պահպանել առկա 29,8 հազար ք/կմ Հայաստանի տարածքը։ Այդ պատճառով էլ Փաշինյանը վկայակոչում է 1991 թվականի փաստաթուղթը։
Այս տեսակետից հենց Լեռնային Ղարաբաղից հրաժարվելը կարող էր լինել այն պայմանը, որով Ադրբեջանը և, հնարավոր է, Թուրքիան, Արևմուտքի միջնորդությամբ, համաձայնեն ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հակոբյանն այդ համատեքստում հիշեցրեց Փաշինյանի կնոջ թերթի «արտահոսքը», որտեղ իբր խոսվում էր ադրբեջանական պահանջների մասին։ Այդ պահանջների թվում են սահմանազատումն ու սահմանագծումը ըստ 1919-1920 թվականների քարտեզների։ Այդ «արտահոսքը» նպատակ ուներ տեղեկատվական ֆոն ապահովել և արդարացնել վարչապետի ներկայիս գործողությունները։
«Հիմա, երբ ընդունվել է հայտարարությունը, որը վերաբերում է 1991 թվականի սահմաններին, Հայաստանի իշխանությունները դա կարող են ներկայացնել իրենց հասարակությանը որպես դիվանագիտական ձեռքբերում։ Բայց պարզ է, որ սա Ադրբեջանի քաղաքական հաղթանակն է, որին անհրաժեշտ էր փաստաթղթում նման ձևակերպումը։ Ավելին, ցանկացած պահի Ադրբեջանը կրկին տարածքային պահանջներ կներկայացնի Հայաստանին»,- ասաց Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ` եթե նույնիսկ փաստաթուղթն իրոք ստորագրվի մինչև տարեվերջ, ինչպես պնդում է Ալիևը, ապա ամեն դեպքում առանց քարտեզների հնարավոր չէ ինչ–որ բան անել։ Կողմերը դեռ պետք է իրականացնեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ։ Այս տեսակետից խաղաղության պայմանագիրը լինելու է ընդհանուր բնույթի շրջանակային համաձայնագիր, իսկ կոնկրետ խնդիրները, այդ թվում՝ սահմանազատման, սահմանագծման, ինչպես նաև անկլավների հարցերը, կորոշվեն լրացուցիչ։ Այստեղ, ըստ էության, չի բացառվում Ադրբեջանի կողմից նոր ճնշումը՝ ցանկալի կոնֆիգուրացիա ստանալու նպատակով։
Անդրադառնալով հայտարարության այն կետին, որը վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը, քաղտեխնոլոգը դա բնութագրեց որպես «շատ խորամանկ» որոշում։ Հայկական կողմը, ըստ նրա, լավ գիտի, թե ինչպիսի արձագանք կարող է առաջացնել նոր դերակատարների ժամանումը Ռուսաստանում և Իրանում։ Այդ իսկ պատճառով վերջնական հայտարարության մեջ ընտրվել է նման ձևակերպումը։
Էրդողանը հայտարարել է, որ հավատում է ՀՀ–ի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը
«Տարածաշրջան և մասնավորապես Հայաստան են գալու միջազգային ուժեր, որոնք պետք է վերահսկեն իրավիճակը սահմանին։ Եվ դրանք ռուսական ուժեր չեն, դա ՀԱՊԿ-ը չէ։ Հետևաբար, որպեսզի առաքելությունը չհակասի հայ-ռուսական հարաբերություններին, որոշվեց նրանց գործունեությունը ներկայացնել քաղաքացիական առաքելության սոուսի ներքո։ Բայց ակնհայտ է, որ առաքելությունն այդքան էլ քաղաքացիական չի լինելու»,-ասաց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով` փորձ է արվում նոր խաղացողներ հրավիրել տարածաշրջան, առայժմ քաղաքացիական դիտորդների ֆորմալ կարգավիճակով։
Լրահոս
0