https://armeniasputnik.am/20221007/hapk-pvokhartgvortsnakhararneri-khvorhrdakcutjunner-en-eghel-inch-harcer-en-qnnarkvel-49461070.html
ՀԱՊԿ փոխարտգործնախարարների խորհրդակցություններ են եղել. ի՞նչ հարցեր են քննարկվել
ՀԱՊԿ փոխարտգործնախարարների խորհրդակցություններ են եղել. ի՞նչ հարցեր են քննարկվել
Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։ 07.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-07T15:30+0400
2022-10-07T15:30+0400
2022-10-07T15:38+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
փոխնախարար
խորհրդակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/07/49460730_64:0:1536:828_1920x0_80_0_0_96704de3331f9e9887b879d14005a62c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների` Երևանում կայացած խորհրդակցությունների շրջանակում Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։Հանդիպման ընթացքում Սաֆարյանը նաև խոսել է ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտության մասին։Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։Քննարկվել է ՀԱՊԿ օրակարգում առկա մեկ տասնյակից ավելի հարց, նախանշվել դրանց մասով հետագա աշխատանքը։ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում. ԶախարովաԱնդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովի և կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների` դրան նախորդող համատեղ նիստի անցկացման հարցերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/07/49460730_248:0:1352:828_1920x0_80_0_0_523de73689a85eb528f79a0a1480c1cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, փոխնախարար, խորհրդակցություն
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, փոխնախարար, խորհրդակցություն
ՀԱՊԿ փոխարտգործնախարարների խորհրդակցություններ են եղել. ի՞նչ հարցեր են քննարկվել
15:30 07.10.2022 (Թարմացված է: 15:38 07.10.2022) Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների` Երևանում կայացած խորհրդակցությունների շրջանակում Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Սաֆարյանը նաև խոսել է ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտության մասին։
«Նախարարի տեղակալն ընդգծել է Ադրբեջանի կողմից իրականացված հայ ռազմագերիների սպանությունների, խոշտանգումների, պատերազմական այլ հանցագործությունների հստակ հասցեական դատապարտման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է հանցագործների պատասխանատվության ենթարկումը, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։
Քննարկվել է ՀԱՊԿ օրակարգում առկա մեկ տասնյակից ավելի հարց, նախանշվել դրանց մասով հետագա աշխատանքը։
Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովի և կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների` դրան նախորդող համատեղ նիստի անցկացման հարցերին։