ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումները 2022-ի առաջին կիսամյակում աճել են գրեթե 80%-ով

Դոլար - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2022
Դոլար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ներդրումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է, այդ թվում՝ Զանգեզուրի կոմբինատի հաշվին, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը 2021թ.-ի աշնանը ձեռք է բերել ռուսական «GeoPromining» ընկերությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022թ.-ի առաջին կիսամյակում աճել է գրեթե 80%-ով` կազմելով մոտ 76,6 մլրդ դրամ (մոտ 188 մլն դոլար): Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
Հիմնական ներհոսքը բաժին է ընկել Ռուսաստանին, որտեղից ստացվել է մոտ 57,5 մլրդ դրամ։ Ռուսական ընկերությունների ներդրումները վերսկսվել են 2021 թվականին կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով առաջացած անկումից հետո: Ռուսական ներդրումներն աճել են նաև այն բանի հաշվին, որ 2021 թվականի աշնանը ռուսական «GeoPromining» ընկերությունը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկության) բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Ավելի վաղ դրա խոշորագույն բաժնետերը «Cronimet» ընկերությունն էր, որը գրանցված է Գերմանիայում։ Այդ պատճառով էլ վիճակագրական տվյալներով` ԶՊՄԿ-ում արված ներդրումները Գերմանիայից Ռուսաստան են «տեղափոխվել»։
Բելառուսական կողմը հետաքրքրված է «Ծաղկաձոր» մարզաբազայով. Կովալչուկը` Քերոբյանին
Ընդ որում` գերմանական ներդրումները էներգետիկայի ոլորտում շարունակվում են «Siemens» կոնցեռնի միջոցով (Երևանի նոր «ArmPower» ջերմային էլեկտրակայանի ներդրողներից մեկը): Կայանը գործարկվել է անցյալ տարի փորձնական ռեժիմով, այս տարի կատարվել են կարգաբերման աշխատանքներ: Ներդրումները շարունակում են նաև իտալական և ֆրանսիական ընկերությունները. իտալական «Renco»-ն` «Armpower»-ում, իսկ ֆրանսիական «Veolia»-ն` Հայաստանի ջրագծերի ցանցում (որը այն կառավարում է):
Հանքարդյունաբերության ոլորտում միջոցների խոշոր արտահոսք (շահաբաժինների տեսքով) գրանցվել է դեպի Նիդեռլանդներ (մոտ 35 մլրդ դրամ ծավալով): Ավելի վաղ Նիդեռլանդների իրավազորության հետ էր փոխկապակցված նույն «GroPromining»-ը (այդ մասին տեղեկություններ կան մասնավորապես ընկերության 2019 թվականի հաշվետվության մեջ, 2021-22 թվականների տվյալներ չկան):
2022թ.-ի առաջին կիսամյակում ընդմիջում է նկատվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային նախագծերում. փետրվարին հաստատվել է «Team Telecom»-ի վարկը, սակայն փաստացի նրա միջոցները մինչև հունիսի վերջ, ըստ երևույթին, չէին փոխանցվել (հակառակ դեպքում դրանք այլ կերպ կարձանագրվեին վիճակագրական տվյալներում):
Քաղաքացիական ավիացիայում շարունակվել են նաև Վրաստանի ներդրումները («Armenia» ավիաընկերության հաշվին, որի բաժնետերերի մի մասը գրանցված է Վրաստանում)։
3-4 տարի հետո բարձր տեխնոլոգիաները կարող են դառնալ տնտեսության ամենամեծ ոլորտը. Քերոբյան
Լրահոս
0