00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:59
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոբելյան շաբաթ. խաղաղության աղավնին էլ է վեճեր հարուցում

© Sputnik / Aram NersesyanԱրտեմ (Արտյոմ) Պատապուտյանի Նոբելյան մրցանակը, որը նա նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին
Արտեմ (Արտյոմ) Պատապուտյանի Նոբելյան մրցանակը, որը նա նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին  - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2022
Արտեմ (Արտյոմ) Պատապուտյանի Նոբելյան մրցանակը, որը նա նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բավական տխուր է այսօրվա իրականությունը՝ խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է այն ժամանակ, երբ ողջ աշխարհը խոսում է պատերազմի մասին, իսկ մարդկության գլխին կախված է միջուկային վտանգը։
Թեև չպիտի մոռանանք, որ խաղաղության մրցանակը միշտ էլ ամենավիճահարույցներից է եղել այն պարզ պատճառով, որ վաղուց արդեն քաղաքականացվել է և հայտնվել իրարամերժ կարծիքների կիզակետում։ Ոմանք նույնիսկ պնդում են, որ եթե խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը հետագայում չի արդարացնում այդ պատվավոր կոչումը, մրցանակը պետք է հետ կանչվի։
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախկին ղեկավար Գեյր Լունդեստադն իր գրքում ափսոսանք է հայտնել, որ 2009 թվականին խաղաղության մրցանակը շնորհվել է Բարաք Օբամային, երբ նա դեռ նոր էր սկսել պաշտոնավարել և ընդամենը խոստացել էր ամեն ինչ անել աշխարհում խաղաղության և կայունության հաստատման համար։ Համաձայնե՛ք, իսկապես, եթե մրցանակներ շնորհվեին միայն խոստումների և մտադրությունների համար, հայաստանցի քաղաքական գործիչներն արդեն վաղուց Նոբելյանի դափնեկիրներ էին դարձել, քանզի գրեթե ամեն օր հավաստիացնում են, որ երբեք չեն շեղվի խաղաղության օրակարգից։
Նոբելյան շաբաթ. խաղաղության աղավնին էլ է վեճեր հարուցում
Այն, որ Նոբելյան մրցանակ ստացողները տարբեր գնահատականների են արժանանում, միանգամայն հասկանալի է։ Փորձեք հայաստանյան որևէ գործչի մասին որևէ դրական բան ասել։ Անմիջապես կլսեք, որ նա տգետ է, անբարոյական, ապաշնորհ և վերջապես՝ դավաճան։ Եվ այս ամենը՝ առանց որևէ փաստ կամ հիմնավորում բերելու։ Նոբելյան մրցանակակիրներին քննադատողները կոնկրետ փաստեր ներկայացնում են։ 1945 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ Քորդել Հալը՝ ՄԱԿ-ի ստեղծմանն ակտիվ մասնակցելու համար։ Բայց լրագրողները միանգամից հիշեցրին, որ 1939 թվականին, երբ Հալը ԱՄՆ-ի պետքարտուղարն էր, հետ ուղարկեց այն նավը, որում Միացյալ նահանգներ էին հասել մոտ 1000 հրեա փախստականներ նացիստական Գերմանիայից։ Եվրոպա վերադարձած հրեաներից շատերը զոհվեցին Հոլոքոսթի տարիներին։
1973 թվականին խաղաղության մրցանակը շնորհվեց Հենրի Քիսինջերին և վիետնամցի քաղաքական գործիչ Լե Դիկ Թհոյին, որոնց ջանքերով կնքվեց, այսպես կոչված՝ Փարիզյան համաձայնագիրը, որը պիտի վերջ դներ Վիետնամի պատերազմին։ Քիսինջերն ընդունեց պարգևը, իսկ վիետնամցին հրաժարվեց` հիմնավորելով, որ պատերազմը բոլորովին էլ չի ավարտվել։ Եվ իրոք, Վիետնամի պատերազմը շարունակվեց ևս երկու տարի։ Ի դեպ, բողոքելով այն բանի դեմ, որ ամերիկացուն մրցանակ է շնորհվել, այսպես ասած՝ «չավարտված պատերազմի» համար, Նոբելյան կոմիտեի անդամներից երկուսը հրաժարական տվեցին։
Ինչեր ասես, որ չես անի հանուն Նոբելյան մրցանակի։ Դուք, օրինակ, կհամաձայնեի՞ք կեղծել ձեր կենսագրությունը։ Գվատեմալայի ինկերի ներկայացուցիչ Ռիգոբերտա Մենչուն դիմեց այդ քայլին և ուղիղ 30 տարի առաջ Նոբելյան մրցանակ ստացավ, որովհետև գիրք էր գրել Գվատեմալայում հնդկացիներին բնաջնջելու մասին, և այդ գիրքը հայտնի էր դարձել ու թարգմանվել 12 լեզուներով։ Սակայն ամերիկացի հետազոտողներից մեկը հետագայում ապացուցել էր, որ այդ կինը պարզապես ստել է, թե հնարավորություն չի ունեցել կրթություն ստանալու, և հենց նրա աչքի առաջ են իշխանության ներկայացուցիչները կտտանքների ենթարկել հարազատ եղբորը։
Եվ իհարկե, մեծ աղմուկ բարձրացրեց խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար Յասիր Արաֆաթին։ «Թայմ» ամերիկյան հանդեսը նրա մասին հոդվածն այսպես վերնագրեց՝ «Ահաբեկի՞չ, թե՞ ազատության համար պայքարի առաջամարտիկ»։ Նոբելյան մրցանակների պատմությունն ուսումնասիրող Ջեյ Նորդլինգերը կարծիք հայտնեց. «Այս մարդը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած ամենավատ մարդն է»։ Ամերիկացի պրոֆեսոր Փոլ Թոմաս Չեմբերլենը «Նյու Յորք թայմս»-ում գրեց. «Երեկվա ահաբեկիչները միտում ունեն խաղաղարար դառնալու»։ Իսկ ակադեմիկոս Անդրեյ Սախարովի կինը՝ Ելենա Բոները, մի առիթով կարծիք հայտնեց, որ հենց Արաֆաթին մրցանակ շնորհելուց սկսվեց այդ մրցանակի արժեզրկումը։
Բոլորին զարմանք պատճառեց նաև խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը Եվրամիությանը, որն այդ ժամանակ՝ 2012 թվականին, խորը ճգնաժամի մեջ էր։ Հիշեք, թե ինչպիսին էր 10 տարի առաջ մարդկանց առօրյա կյանքը Հունաստանում, Իսպանիայում և Իտալիայում, որոնց բնակիչները հայտնվել էին գրեթե նույն իրավիճակում, ինչ հայաստանցիները 90-ականներին։ Սակայն որոշ վերլուծաբաններ պնդում են՝ հենց այն պատճառով էլ Նոբելյան մրցանակը շնորհվեց Եվրամիությանը՝ այդ կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիներին քաջալերելու համար։ Ուր էր, թե մենք էլ նման մի խրախուսական մրցանակ ստանայինք։ Մեծ փող չէ՝ մոտ մեկ միլիոն դոլար։ Բայց, ինչպես անգլիացիներն են ասում. «Դեպրեսիայի դեմ լավագույն միջոցներն են՝ տաք լոգանքը և Նոբելյան մրցանակը»։
Արտեմ Պատապուտյանի Նոբելյան մրցանակը Հայաստանի պատմության թանգարանում (հունիսի 14, 2022). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2022
Արտեմ Պատապուտյանն իր Նոբելյան մրցանակը հանձնեց Հայաստանի պատմության թանգարանին
Լրահոս
0