Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանում

© Photo : ՊԲՀՖ Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի Համահայկական ՖեդերացիաԼեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձել են ոսկե մեդալակիր
Լեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձել են ոսկե մեդալակիր - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2022
Լեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձել են ոսկե մեդալակիր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատանիների ու երիտասարդների մրցաշարում հանդես կգան 2 բռնցքամարտիկներ։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Լեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձել են ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիա։
Այսպես, իրենց քաշային կարգերում հավասարը չունեին 63,5 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու 86 կգ քաշային Գոռ Խանգալյանը:
Պատանիների ու երիտասարդների մրցաշարում հանդես կգան նաև 54 կգ քաշային Հայկ Սուքիասյանն ու 75 կգ քաշային Արտակ Գրիգորյանը:
Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս ՊԲՀՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանի ու մարզիչ Հայկ Սեդրակյանի գլխավորությամբ:
Լրահոս
0