Ադրբեջանական ԶՈւ-ն պետք է դուրս բերվի Հայաստանի ինքնիշխան տարածքից. Իզաբել Դյումոն

© Photo : press office of MoD of RAМинистр обороны Сурен Папикян принял советника офиса президента Франции Изабель Дюмон и Чрезвычайного и полномочного посла Франции Анн Луйо (10 октября 2022). Еревaн
Министр обороны Сурен Папикян принял советника офиса президента Франции Изабель Дюмон и Чрезвычайного и полномочного посла Франции Анн Луйо (10 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ՊՆ-ի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, հայտնում է Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ և հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար:
Տիկին Դյումոնը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր:
Լրահոս
0