https://armeniasputnik.am/20221010/asvorakan-hvogevvor-zharangutjuny-husali-dzerqerum-e-khzmaljann-yndunel-e-mar-ava-3-rdin-49572917.html
Ասորական հոգևոր ժառանգությունը հուսալի ձեռքերում է. Խզմալյանն ընդունել է Մար Ավա 3-րդին
Ասորական հոգևոր ժառանգությունը հուսալի ձեռքերում է. Խզմալյանն ընդունել է Մար Ավա 3-րդին
Հայերի և ասորիների միջև որակական նոր մակարդակի համագործակցության հաստատման անհրաժեշտություն կա։ 10.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-10T16:26+0400
2022-10-10T16:26+0400
2022-10-10T16:29+0400
ասորի
հայաստան
արա խզմալյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/0a/49571690_0:25:801:475_1920x0_80_0_0_4c90da6fcb4f8b16c92448d095b2d4ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ասորական ազգային հոգևոր ժառանգությունը գտնվում է հուսալի ձեռքերում: Նման համոզմունք է հայտնել Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդը, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են խորքային պատմական առնչություններին, պատմական փորձի և հենքի վրա որակական նոր մակարդակի համագործակցության հաստատման անհրաժեշտությանը:Խզմալյանը նշել է, որ պատմական դժվար ժամանակներում նման բարձր կարգի հանդիպումները ձեռք են բերում շատ մեծ նշանակություն:Այս համատեքստում ընդգծվել է ասորագիտության խթանման, մասնավորապես՝ ասորագիտության դպրոցի կայացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը: Կարևորվել են հայ և ասորի մասնագետների միասնական քայլերը պատմական և մշակութային խեղաթյուրումների դեմ:Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ ասորական լեզվի, մշակույթի պահպանման գործում առկա գործընթացների համար և գոհունակությամբ հավելել, որ Հայաստանում ասորական ազգային հոգևոր ժառանգությունը գտնվում է հուսալի ձեռքերում:Հայաստանում մենք լիարժեք քաղաքացիներ ենք. հարգանքի տուրք` ասորիների ցեղասպանության զոհերինՀանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/0a/49571690_66:0:733:500_1920x0_80_0_0_b439dcadb91fa5e5722bdf4c7c33cff0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ասորի, հայաստան, արա խզմալյան
ասորի, հայաստան, արա խզմալյան
Ասորական հոգևոր ժառանգությունը հուսալի ձեռքերում է. Խզմալյանն ընդունել է Մար Ավա 3-րդին
16:26 10.10.2022 (Թարմացված է: 16:29 10.10.2022) Հայերի և ասորիների միջև որակական նոր մակարդակի համագործակցության հաստատման անհրաժեշտություն կա։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ասորական ազգային հոգևոր ժառանգությունը գտնվում է հուսալի ձեռքերում: Նման համոզմունք է հայտնել Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդը, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են խորքային պատմական առնչություններին, պատմական փորձի և հենքի վրա որակական նոր մակարդակի համագործակցության հաստատման անհրաժեշտությանը:
Խզմալյանը նշել է, որ պատմական դժվար ժամանակներում նման բարձր կարգի հանդիպումները ձեռք են բերում շատ մեծ նշանակություն:
Այս համատեքստում ընդգծվել է ասորագիտության խթանման, մասնավորապես՝ ասորագիտության դպրոցի կայացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը: Կարևորվել են հայ և ասորի մասնագետների միասնական քայլերը պատմական և մշակութային խեղաթյուրումների դեմ:
Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ ասորական լեզվի, մշակույթի պահպանման գործում առկա գործընթացների համար և գոհունակությամբ հավելել, որ Հայաստանում ասորական ազգային հոգևոր ժառանգությունը գտնվում է հուսալի ձեռքերում:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով: