00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գերիները խոշտանգվել են մինչև Բաքվի ՔԿՀ մուտք գործելը. Քրիստինե Գրիգորյան

© Sputnik / Asatur YesayantsՔրիստինե Գրիգորյան
Քրիստինե Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2022
Քրիստինե Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գրիգորյանը շեշտեց, որ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները տարբեր օրերի են գերի ընկել։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված հայ զինծառայողները խոշտանգվել են մինչև Բաքվի քրեակատարողական հաստատություն մուտք գործելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
«Գերեվարման պահից տեղափոխվել են մի ռազմակականացված կետ, հետո նրանց տարել են մի իրավապահ մարմնի մեկուսարան և մի քանի օր այնտեղ պահել։ Խոշտանգումները հենց այդ ընթացքում են եղել, տղաները շատ զազրելի դեպքեր են պատմել։ Բաքվի քրեակատարողական հաստատությունում խոշտանգումների չեն ենթարկվել, սակայն վատ վերաբերմունքի դրսևորումներ եղել են»,– նշեց Գրիգորյանը։
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ը ցնցված է ադրբեջանական ԶՈւ–ի կողմից անզեն հայ գերիների գնդակահարության դեպքից
Նա շեշտեց նաև, որ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները մի խումբ չեն եղել, նրանք տարբեր օրերի են գերի ընկել։
Հարցին, արդյոք վերադարձված զինծառայողները հոգեբանական աջակցության կարիք ունեն, ՄԻՊ–ն ընդգծեց` դրա կարիքն ունեն և՛ զինվորները, և՛ նրանց ընտանիքի անդամները։
«Արդեն իսկ առաջարկում ենք մասնագիտական աջակցություն, սակայն տղաների մի մասն առաջին ռեակցիայի ժամանակ ասում է` «չէ, ամեն ինչ նորմալ է», չնայած այլ ռեակցիաներ էլ կան։ Այս ուղղությամբ աշխատում ենք»,– նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր, որ իրենք առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիների հետ, որի ժամանակ գրեթե բոլորը հայտնել են խոշտանգումների և բժիշկների կողմից վատ վերաբերմունքի մասին։
ՄԻՊ աշխատակազմը զեկույց է պատրաստելու, որի միջոցով կարձանագրվեն տղաների հայտնած փաստական տվյալները։
Լրահոս
0