https://armeniasputnik.am/20221010/kkhmk-n-ksharunaki-ir-gvortsuneutjuny-ukrainajum-bajc-sahmanapakumnervov-49580892.html
ԿԽՄԿ-ն կշարունակի իր գործունեությունը Ուկրաինայում, բայց սահմանափակումներով
ԿԽՄԿ-ն կշարունակի իր գործունեությունը Ուկրաինայում, բայց սահմանափակումներով
ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնության ամբողջ ժամանակացույցը կվերականգնվի, հենց անվտանգության իրավիճակը թույլ տա: 10.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-10T18:44+0400
2022-10-10T18:44+0400
2022-10-10T18:45+0400
ուկրաինա
ռուսաստան
կարմիր խաչ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/12/25384770_0:0:1600:901_1920x0_80_0_0_306923245858e6b9eb3cda0e19d889aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է իր գործունեությունը Ուկրաինայում, սակայն սահմանափակումներով, որոնք կապված են անվտանգային իրավիճակի հետ։ Այդ մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։«Հաշվի առնելով այսօր` ավելի վաղ, Ուկրաինայում ստեղծված անվտանգային իրավիճակը՝ ԿԽՄԿ թիմերը մի պահ դադարեցրել են իրենց տեղաշարժը, պատսպարվել են և շարունակել են տեղում աշխատել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնության ամբողջական ժամանակացույցը կվերականգնվի, հենց անվտանգային իրավիճակը թույլ տա:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ԱԽ նիստում հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության առաջարկով և գլխավոր շտաբի ծրագրով օդային, ծովային և ցամաքային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ինտենսիվ հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական կառավարման և կապի օբյեկտների։ՌԴ նախագահը զգուշացրել է, որ եթե Ուկրաինան շարունակի ահաբեկչությունները ՌԴ տարածքում, պատասխանը կոշտ է լինելու և իր մասշտաբով համապատասխանելու է սպառնալիքի մակարդակին։Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպն անվանել է ահաբեկչություն, որի նպատակն է ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ Կիևն իրեն դրել է ահաբեկչական խմբավորումների հետ մի շարքում, և ռեժիմի հանցագործությունները անպատասխան թողնելն ուղղակի անհնար է։Ուկրաինական ԶԼՄ–ներն այսօր առավոտյան հայտնել են Կիևում և Կիևի մարզում տեղի ունեցած պայթյունների, ինչպես նաև Խարկովի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Լվովի և Լվովի մարզի, Իվանո–Ֆրանկովսկի, Տերնոպոլի, Խմելնիցկու, Կոնոտոպի, Ռովենսկայայի և Պոլտավայի մարզերի հրթիռակոծության մասին։Զելենսկու գրասենյակից էլ հայտնել են, որ հարվածներ են հասցվել Զապորոժիեի, Վինիցայի, Սումիի, Ժիտոմիրի էներգաօբյեկտներին։ Զելենսկին հայտարարել է, որ օդային տագնապը չի դադարում ամբողջ Ուկրաինայի տարածքում, հրթիռները թիրախներին են հասել։ Պայթյուններից հետո որոշ մարզեր հոսանքազրկվել են, չկա ջուր և լույս։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 228-րդ օրը։Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/12/25384770_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d435627fe5bf82564066a993212feff8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, կարմիր խաչ
ուկրաինա, ռուսաստան, կարմիր խաչ
ԿԽՄԿ-ն կշարունակի իր գործունեությունը Ուկրաինայում, բայց սահմանափակումներով
18:44 10.10.2022 (Թարմացված է: 18:45 10.10.2022) ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնության ամբողջ ժամանակացույցը կվերականգնվի, հենց անվտանգության իրավիճակը թույլ տա:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է իր գործունեությունը Ուկրաինայում, սակայն սահմանափակումներով, որոնք կապված են անվտանգային իրավիճակի հետ։ Այդ մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով այսօր` ավելի վաղ, Ուկրաինայում ստեղծված անվտանգային իրավիճակը՝ ԿԽՄԿ թիմերը մի պահ դադարեցրել են իրենց տեղաշարժը, պատսպարվել են և շարունակել են տեղում աշխատել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնության ամբողջական ժամանակացույցը կվերականգնվի, հենց անվտանգային իրավիճակը թույլ տա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ԱԽ նիստում հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության առաջարկով և գլխավոր շտաբի ծրագրով օդային, ծովային և ցամաքային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ինտենսիվ հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական կառավարման և կապի օբյեկտների։
ՌԴ նախագահը զգուշացրել է, որ եթե Ուկրաինան շարունակի ահաբեկչությունները ՌԴ տարածքում, պատասխանը կոշտ է լինելու և իր մասշտաբով համապատասխանելու է սպառնալիքի մակարդակին։
Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպն անվանել է ահաբեկչություն, որի նպատակն է ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ Կիևն իրեն դրել է ահաբեկչական խմբավորումների հետ մի շարքում, և ռեժիմի հանցագործությունները անպատասխան թողնելն ուղղակի անհնար է։
Բացի այդ, ըստ նախագահի, Ուկրաինայի հատուկ ծառայություններն արդեն իսկ երեք ահաբեկչական գործողություն են իրականացրել Կուրսկի ԱԷԿ–ի նկատմամբ ու փորձել են պայթյուն իրականացնել «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկում։
Ուկրաինական ԶԼՄ–ներն այսօր առավոտյան հայտնել են Կիևում և Կիևի մարզում տեղի ունեցած պայթյունների, ինչպես նաև Խարկովի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Լվովի և Լվովի մարզի, Իվանո–Ֆրանկովսկի, Տերնոպոլի, Խմելնիցկու, Կոնոտոպի, Ռովենսկայայի և Պոլտավայի մարզերի հրթիռակոծության մասին։
Զելենսկու գրասենյակից էլ հայտնել են, որ հարվածներ են հասցվել Զապորոժիեի, Վինիցայի, Սումիի, Ժիտոմիրի էներգաօբյեկտներին։ Զելենսկին հայտարարել է, որ օդային տագնապը չի դադարում ամբողջ Ուկրաինայի տարածքում, հրթիռները թիրախներին են հասել։ Պայթյուններից հետո որոշ մարզեր հոսանքազրկվել են, չկա ջուր և լույս։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 228-րդ օրը։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝
ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ: