https://arm.sputniknews.ru/20221011/kvotajqum-gaz-24vov-vraerti-en-entarkel-shghtajakan-vtari-vajrum-havaqvatsneric-3in-ka-zvoh-49597612.html
Կոտայքում ГАЗ 24–ով վրաերթի են ենթարկել շղթայական վթարի վայրում հավաքվածներից 3–ին. կա զոհ
Կոտայքում ГАЗ 24–ով վրաերթի են ենթարկել շղթայական վթարի վայրում հավաքվածներից 3–ին. կա զոհ
Sputnik Արմենիա
Վրաերթը տեղի է ունեցել վթարից մի քանի րոպե անց` մինչ ապահովագրական ընկերությունների աշխատակիցների դեպքի վայր ժամանելը։ 11.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-11T10:54+0400
2022-10-11T10:54+0400
2022-10-11T11:33+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
վրաերթ
կոտայք
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/119/55/1195569_0:70:1600:970_1920x0_80_0_0_c6838ee5b8e2fc1cf78c7c1b7ae0309e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Եղվարդ–Զորավան ավտոճանապարհին հոկտեմբերի 10-ին`ժամը 19։30-ի սահմաններում տեղի է ունեցել շղթայական ավտովթար, այնուհետև վրաերթ, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2–ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Կայքի հաղորդմամբ` բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչներ 41-ամյա Վարդան Վարդանյանի վարած «ВАЗ 2106» մակնիշի և 33-ամյա Հարություն Աբրահամյանի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները։Նշվում է, որ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել։Վրաերթի ենթարկվածներից Պապյանն ու Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Սողոմոնյանը` «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վերջինս, կայքի տեղեկություններով, գիտակցության չգալով մահացել է։Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։Երևանում, հետիոտնային անցումում, Lexus–ով վրաերթի են ենթարկել անչափահաս տղայի
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/119/55/1195569_93:0:1513:1065_1920x0_80_0_0_80adbe0c029c59f748ef15f5b8d753e6.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, վրաերթ, կոտայք, մահ
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, վրաերթ, կոտայք, մահ
Կոտայքում ГАЗ 24–ով վրաերթի են ենթարկել շղթայական վթարի վայրում հավաքվածներից 3–ին. կա զոհ
10:54 11.10.2022 (Թարմացված է: 11:33 11.10.2022) Վրաերթը տեղի է ունեցել վթարից մի քանի րոպե անց` մինչ ապահովագրական ընկերությունների աշխատակիցների դեպքի վայր ժամանելը։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Եղվարդ–Զորավան ավտոճանապարհին հոկտեմբերի 10-ին`ժամը 19։30-ի սահմաններում տեղի է ունեցել շղթայական ավտովթար, այնուհետև վրաերթ, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2–ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ` բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչներ 41-ամյա Վարդան Վարդանյանի վարած «ВАЗ 2106» մակնիշի և 33-ամյա Հարություն Աբրահամյանի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Նշվում է, որ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել։
«Մինչ վարորդները սպասելիս են եղել ապահովագրական ընկերությունների աշխատակիցների ժամանմանը, ժամը 19։45-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ 67-ամյա Գասպար Վարդանյանն իր վարած «ГАЗ 24» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բուժական գյուղի բնակիչ 31-ամյա Մնացական Սողոմոնյանին, Եղվարդ քաղաքի բնակիչներ 40-ամյա Մհեր Պապյանին և 33-ամյա Հարություն Աբրահամյանին, ովքեր եղել են վթարի վայրում։ Վրաերթից հետո 67-ամյա տղամարդը բախվել է Զորավան գյուղի բնակիչ 40-ամյա Արտակ Այվազյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային»,– ասված է կայքում:
Վրաերթի ենթարկվածներից Պապյանն ու Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Սողոմոնյանը` «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վերջինս, կայքի տեղեկություններով, գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։