00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարան ու Բաքուն հղկում են ռազմական հմտությունները, Երևանը ոչինչ չի անում. փորձագետ

© © AR Ministry of DefenseԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ ծառայությունների համատեղ զորավարժությունները չեն կարող չանհանգստացնել Հայաստանին։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները, որոնք սկսվել են հոկտեմբերի 10-ին, ինչ-որ նոր բան չեն, սակայն այդպիսի միջոցառումների պարբերականությունը` Բաքվի և Անկարայի մասնակցությամբ, Երևանում օբյեկտիվ անհանգստություն են առաջացնում։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Տարբեր ժամանակներում եռակողմ զորավարժություններ են անցկացվել այդ երկրներից մեկի տարածքում, վերջին տարիներին նրանք փորձ են անում ինչ-որ տարածաշրջանային դաշինք ստեղծել։ Ու թեև Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ միանգամայն կառուցողական են, Թուրքիայի և Ադրբեջանի մասին նույնն ասել չի կարելի։
Դրա վրա ուշադրություն է հրավիրում նաև Վրթանեսյանը նշելով, որ Հայաստանին թշնամի երկու պետությունները մշտապես զորավարժություններ են անցկացնում և ուժեղացնում են իրենց բանակը, բարձրացնում են միմյանց միջև կոորդինացիայի մակարդակը, և Հայաստանի համար դա միանգամայն իրական սպառնալիք է։ Այդ սպառնալիքը կրկնակի արդիական է, հաշվի առնելով, որ Հայաստանում գրեթե երկու տարի է անցել 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ու որևէ մասշտաբային, նշանակալի զորավարժություններ չեն անցկացվել, նշում է մեր զրուցակիցը։
«Զինված ուժերն առհասարակ, և այդպիսի զորքերը մասնավորապես, միմյանց հետ մշտական փոխգործակցության, մարտական ներդաշնակեցման և վարպետությունը մարզելու կարիք ունեն։ Ուստի զորավարժությունները կարևորագույն բաղադրիչներից են, բայց այդ ամենը չի արվում։ Եվ չի էլ կարող արվել, եթե երկրում 5 ամիս Գլխավոր շտաբի պետ չի նշանակվում»,-նկատեց Վրթանեսյանը։
Իսկապես, 2022թ.-ի փետրվարից մինչև հուլիս ՀՀ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր էր մնացել, նրա գործառույթները կատարում էր ներկայումս պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։
Նման ռազմաքաղաքական իներտության պայմաններում, վերլուծաբանի կարծիքով, Ադրբեջանի կողմից սպառնալիքը շարունակում է խիստ կոնկրետ և շոշափելի մնալ։
«Քանի դեռ Ադրբեջանին զսպող իրական ուժ չկա, ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը միշտ լինելու է, և ոչ մի փաստաթուղթ, անգամ խաղաղության պայմանագիրը, չի կարող դա կանխել»,-վստահ է ռազմական փորձագետը։
Թուրքիայի ԶՈւ–ն զորավարժություններ է անցկացնում Էգեյան ծովի ափին. դրանց հետևում է Էրդողանը
Վրթանեսյանը այդպիսի իներտության պատճառ է համարում երկրի իշխանությունների բուն էությունը։ Վրթանեսյանը վստահ է, որ գործող վարչապետը երկրի շահերը պաշտպանելու ոչ կամք, ոչ էլ ցանկություն ունի։ Եվ քանի դեռ ինքնուրույն պաշտպանվելու ցանկություն և կամք չկա, Ադրբեջանը շարունակելու է սպառնալ նոր ուժային սցենարներով։
Միջազգային հանրությանն ուղղված դիմումները նույնպես չեն օգնելու, ընդ որում` Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հիանալի հասկանում է դա։ Այդ տեսանկյունից Եվրամիության խոստացած քաղաքացիական դիտորդական առաքելությունն արդյունքում պարզապես հերթական քավության նոխազն է դառնալու։
«Փաշինյանին դա պետք է, որպեսզի հերթական պարտությունը բարդի արտաքին գործընկերներից ինչ-որ մեկի վրա։ Հիմա նոր քավության նոխազի դերում կլինի ԵՄ-ի դիտորդական առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանը ցանկացած գործողությունից առաջ նախապես պարտության մեղավորներ է ընտրում»,-ավելացրեց նա։
Վերադառնալով բանակի թեմային Վրթանեսյանը հավելեց, որ պաշտպանության համար անհրաժեշտ ուժեր և միջոցներ երկրում առկա են։ Նա մի օրինակ բերեց հաստատելու համար, որ իշխանությունը սահմանների հուսալի պաշտպանություն կազմակերպելու ցանկություն չունի։
Փորձագետի խոսքով` մինչ ադրբեջանական զինուժը սեպտեմբերյան ագրեսիայից հետո եկել «կախվել» է Ջերմուկ քաղաքի գլխին, և մարդիկ բահեր ու քլունգներ են գնում և ուղարկում բանակ, որպեսզի զինվորները կարողանան խրամատներ փորել, նույն Ջերմուկ քաղաքում այս պահին եզրաքարեր են փոխում։ Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում ռեսուրսներ կան, պարզապես դրանք սխալ ուղղությամբ են օգտագործվում։
Նշենք, որ հոկտեմբերի 11-ին Վրաստանում մեկնարկել են «Կովկասյան արծիվ - 2022» զորավարժությունները: Դրանց խնդիրը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների հնարավորությունների համակարգման և սինխրոնիզացման խորացումն է, փորձի փոխանակումը, փոխադարձ համատեղելիության բարձրացումը և բազմազգ միջավայրում կառավարման ու վերահսկողության բարելավումը։
Լրահոս
0