00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Անթույլատրելի է. Իրանից ներկրվող արդյունաբերական աղը վաճառվում է կերակրի աղի փոխարեն

Իրանից ներկրվող արդյունաբերական աղը վաճառվում է կերակրի աղի փոխարեն, ինչն անթույլատրելի է
Բաժանորդագրվել
«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայկական աղի արտադրության ծավալների նվազման պատճառներին ու հետևանքներին։
Հայկական աղի արտադրության ծավալները զգալիորեն նվազել են, որովհետև Իրանից մեծ քանակությամբ արդյունաբերական աղ է ներկրվում Հայաստան։ Այն սննդի համար պիտանի չէ, բայց ամբողջ այդ խմբաքանակը վաճառվում է կերակրի աղի տեղ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը։
Հայկական աղի արտադրությունը, ըստ պաշտոնական տվյալների, կրճատվել է 40.2 տոկոսով: Պատճառը ներմուծման ծավալների ավելացումն է: Ընդ որում` տվյալ ապրանքատեսակը ներկրվում է տեղական աղի ինքնարժեքից ավելի ցածր գնով, սակայն բաղադրությամբ ու որակով զգալիորեն զիջում է հայկականին:
«Կա նաև երկրորդ խնդիրը։ Շատ դեպքերում հայկական աղի տուփերը Հայաստանում ուղղակի կեղծում են։ Այս պահին թեև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվում է այդ խնդրով, բայցևայնպես պարզ չէ, թե ինչ արդյունքներ կլինեն։ Մեր բնակչությունն ուզում է հայկական աղ գնել, գիտի, որ տեղական արտադրանքն ավելի լավն է, թունավոր նյութեր չի պարունակում, էկոլոգիապես մաքուր է, բայց նրան հաճախ հրամցնում են կեղծված ապրանքատեսակ»,– ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ինչ վտանգներ կարող են առաջանալ, եթե արդյունաբերական աղը կերակրի աղի փոխարեն հայտնվի մարդկանց սննդակարգում, Ղուկասյանն ընդգծեց, որ տեխնիկական աղը կարող է պարունակել մինչև 90 տոկոս նատրիում քլոր, 10 տոկոս այլ նյութեր։ Նրա մեջ օգտագործվում են հակապնդեցուցիչ հավելանյութեր, որոնք թունավոր են։ Այնպես չէ, որ մարդիկ այդ աղն օգտագործեցին, հենց նույն պահին կարող են թունավորվել, առողջական խնդիրներն առաջանում են տարիներ անց։
Ղուկասյանը տեղեկացրեց, որ խնդրի առթիվ համացանցով և տարաբնույթ հարցազրույցների միջոցով իրենք իրականացրել են իրազեկման ակցիաներ, որպեսզի սպառողն ավելի տեղեկացված լինի և խանութներից գնի իսկապես հայկական աղ։
«Անհրաժեշտ է տնտեսվարողների համար ստեղծել արդար մրցակցային պայմաններ։ Իրանական տեխնիկական աղը սահմանին չի ստուգվում կամ ոչ ոք չի ասում` արդյոք կարելի է աղի անվան տակ ներկրվող նյութն օգտագործել սննդի արդյունաբերության մեջ, թե ոչ։ Բայց երբ ներկրվում է, անմիջապես տարրալուծվում է շուկայում և ավելի էժան գնով վաճառվում որպես կերակրի աղ»,– ասաց կոմբինատի գլխավոր տնօրենը։
Նա տեղեկացրեց, որ հայկական աղի արտադրության ծավալների կրճատումն արդեն իսկ բացասաբար է ազդում աշխատանքային պրոցեսի ու ֆինանսական վիճակի վրա։ Ավանի աղի կոմբինատը խոշոր ձեռնարկություն է և Հայաստանում միակն է իր տեսակի մեջ, ունի ավելի քան 250 աշխատող, որոնց գործարքային աշխատավարձերը կրճատվում են։ Թեև փորձում են հաստիքների կրճատումներ չանել, բայց մարդիկ իրենք են տեսնում խնդիրն ու սեփական դիմումով գնում այլ աշխատանք փնտրելու։
«Ի վերջո հարկերն են պակասում։ Պետական ատյաններին հաշվարկ եմ ներկայացրել, որ եթե աղը մենք վաճառենք, որքան դա շահավետ կլինի երկրի համար։ Ըստ այդմ` տեղում արտադրված յուրաքանչյուր կիլոգրամ աղից երեք անգամ ավելի գումար կվճարենք պետբյուջե, քան վճարում են իրանական աղ ներկրողները»,– նշեց Ղուկասյանը։
Նա հավաստիացրեց, որ Հայաստանում պետական ատյան չի մնացել, որ իրենք տվյալ խնդրով չդիմեն։ Նամակներին կամ չեն պատասխանում ինչպես հարկն է, կամ էլ հայտնում են, որ գրությունները մի ատյանից ուղարկել են մեկ այլ ատյան։ Խնդրով լուրջ չեն զբաղվում։
Նշենք, որ Իրանից ՀՀ է ներկրվում տարեկան շուրջ 5000 տոննա արդյունաբերական աղ։ 2022 թվականի հունվար–օգոստոս ամիսների կտրվածքով ՀՀ–ում արտադրվել է 12 396 տոննա կերակրի աղ, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել է 20 713 տոննա։
Լրահոս
0