00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլը. այս անգամ՝ Ադրբեջանի անթաքույց մասնակցությամբ

© Official site of the President of RAՍերժ Սարգսյանի և Աբդուլա Գյուլի հանդիպումը
Սերժ Սարգսյանի և Աբդուլա Գյուլի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Սերժ Սարգսյանի և Աբդուլա Գյուլի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ինչ-որ անհասկանալի, նույնիսկ խորհրդավոր ու առեղծվածային հանգամանք կա. հենց որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականները հանդիպում են միմյանց աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, միանգամից էապես ակտիվանում են երկու պետությունների հարաբերությունները բարելավելու ջանքերը։
Ու երբ կիրակի օրը հայտնի դարձավ, որ 2024 թվականի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարի նախնական փուլում միասին կմրցեն Հայաստանն ու Թուրքիան, շատերի մտքով անցավ՝ սա, փաստորեն, գրեթե 15 տարի առաջ սկսված ֆուտբոլային դիվանագիտության շարունակությունն է։ Այն ժամանակ չստացվեց, միգուցե այս անգամ ստացվի։
Ամենևին գաղտնիք չէ՝ այն ժամանակ չստացվեց Ադրբեջանի պատճառով։ Պատկերավոր ասած՝ փոքր եղբայրը նախատեց մեծ եղբորը, որն էլ ստիպված եղավ տեղի տալ։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ՝ տարածքով, բնակչությամբ, տնտեսական հզորությամբ Ադրբեջանին մի քանի անգամ գերազանցող Թուրքիան ընկրկեց Բաքվի առջև։ Կներեք, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեք զարմանում, որ տարածքով Հայաստանին էլ զիջող Իսրայելը որոշ դեպքերում իր կամքն է թելադրում Միացյալ նահանգներին։ Եվ ամերիկացիները լավ էլ համակերպվում են այդ իրողության հետ։
Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլը. այս անգամ՝ Ադրբեջանի անթաքույց մանակցությամբ
Սակայն այն ժամանակ՝ 2009 թվականին, երբ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին հայտնի արձանագրությունները, որոնք ի վերջո այդպես էլ չվավերականացվեցին խորհրդարանների կողմից, Թուրքիայի իշխանություններն առանձնապես հակված չէին ընդունելու, որ պատճառն Ադրբեջանի կոշտ հակազդեցությունն էր։
Հիմա Ռեջեփ Էրդողանը բացարձակ ոչինչ չի թաքցնում։ Ավելին` օրերս Պրահայում բացեիբաց հայտարարել է. «Հենց որ երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, նրանք հասնեն այդ մակարդակին, կարծում եմ՝ մեր կողմից որևէ խնդիր չի լինի, և մենք կբացենք սահմանները, կսկսենք բեռնափոխադրումները և օդային փոխադրումները»: Համաձայնե՛ք` սա արդեն կարելի է առաջընթաց համարել՝ Անկարան այլևս չի խոսում պատմությունն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման և այլ վիճահարույց պահանջների մասին, այլ պարզապես ասում է՝ կբարելավե՞ք հարաբերությունները Ադրբեջանի հետ, վե՛րջ, սա մեզ համար բավարար է։
Այսինքն` նույնիսկ բանակցային գործընթացում մենք հիմա արդեն գործ ենք ունենում Թուրքիա-Ադրբեջան կուռ տանդեմի հետ, որն առաջ բացակայում էր։ Հիշեք թեկուզ, թե ինչպես էր Անկարան համառորեն ձգտում դառնալ Մինսկի խմբի համանախագահ։ Բայց բանակցային գործընթացներին մասնակցելու թուրքերի ջանքերը այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին։ Այն ժամանակ ո՞վ կարող էր կանխատեսել, որ Մինսկի խումբն ի վերջո կհայտնվի մի վիճակում, որը բժիշկներն անվանում են՝ «պացիենտն ավելի շուտ մեռած է, քան ողջ», Հայաստանն էլ ուզած թե չուզած միաժամանակ կբանակցի թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։
Էլ չեմ ասում, որ այդ նույն տանդեմի հետ Հայաստանը ստիպված է եղել գործ ունենալ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հիշեք Արցախյան առաջին պատերազմը 90-ականների առաջին կեսին։ Ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության մասին այն ժամանակ խոսք անգամ չկար, առավելագույնը, ինչ արեց Անկարան՝ Հայաստանի հետ իր սահմանի փակումն էր։ 30 տարի անց ամեն ինչ փոխվեց. վերլուծաբանները միակարծիք են՝ չլիներ Թուրքիայի ամենաակտիվ մասնակցությունը հայերի դեմ ռազմական գործողություններին, 2020 թվականի պատերազմի ելքը բոլորովին այլ կարող էր լինել։
Ինչո՞վ են պայմանավորված այս կտրուկ փոփոխությունները։ Առաջին հերթին` Թուրքիայի աննախադեպ տնտեսական հզորացմամբ։ Թույլ տվեք չանդրադառնալ այն հարցին, թե ինչու մեզ չհաջողվեց նույնը անել. դեր են խաղացել թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ գործոնները։ Բայց բոլոր դեպքերում պիտի իրատես լինենք՝ ունենք երկու հարևաններ, որոնք հզորանում են՝ միմյանց հզորացնելով։ Թուրքիան հսկայական օգուտներ է ստանում Բաքու-Ջեյհան նավթատարից, Ադրբեջանն էլ հայերի դեմ է կռվում թուրքական անօդաչու թռչող սարքերով։ Ավելին, Թուրքիան մտադիր է դրոնների արտադրություն հիմնել Ադրբեջանում, ինչպես նաև գազ մատակարարել Նախիջևանին։ Այսինքն` մեծ ու փոքր եղբայրների մերձեցումը տարեցտարի թափ է հավաքում։
Դե ինչ, սպասենք հաջորդ տարվա մարտ ամսին, երբ Երևանում կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականները։ Համաձայնե՛ք` եթե նույնիսկ այս անգամ էլ ֆուտբոլային դիվանագիտությունը արդյունք չտա, մեր տղաների հաղթանակն էլ բեկումնային կարող ենք համարել։ Ախր կարոտ ենք մնացել լավ լուրերի։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2022
Հայաստանը Եվրո-2024-ը կսկսի Թուրքիայի հետ հանդիպումով. խաղացանկ
Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
0