00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչքա՞ն կարելի է երկարացնել ՀԱԷԿ–ի կյանքը. պարզաբանում է ատոմային էներգետիկայի փորձագետը

© Sputnik / Aram NersesyanԳերա Սևիկյան
Գերա Սևիկյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Բաժանորդագրվել
Նախատեսվում է 10+3 տարով երկարացնել ատոմակայանի կյանքը, իսկ ռեակտորի աշխատանքային ռեսուրսն ավելի քան բավարար է։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանի ռեակտորը, նախնական եզրակացությամբ, ունի 25 տարվա աշխատանքային ռեսուրս, ուստի կայանը դեռ կարող է ծառֆայել առնվազն 13 տարի։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց ատոմային էներգետիկայի փորձագետ, ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանը։
Ռեակտորի կորպուսի վրա ուշադրություն են դարձնում այն պատճառով, որ այն գրեթե չի փոխարինվում, և կայանի ծառայության ժամկետը չափվում է դրա միջոցով։
«Ժամանակի ընթացքում ռեակտորում այրվող վառելիքից եկող նեյտրոնների հոսքից կորպուսը մաշվում է։ Մասնաշենքի սկզբնական կյանքը նախատեսված էր 30 տարվա համար, սակայն մետաղի թրծումը թույլ է տվել վերականգնել դրա կարողությունը 80 տոկոսով և հնարավոր է, որ կառույցը ծառայի ևս 25 տարի»,– նշեց Սևիկյանը։
Ուստի ատոմակայանում եկել են այն եզրահանգման, որ կայանի ծառայության ժամկետը 2026 թվականից հետո կարելի է երկարացնել ևս 13 տարով։ Հարցին, թե ինչու ոչ 25-ով, Սևիկյանը պարզաբանեց, որ եթե առաջիկա տարիներին Հայաստանը սկսի նոր կայան կառուցել, ապա շատ դժվար կլինի հին կայանը պահելը: Դրանց սառեցման համար պարզապես ջուրը չի բավականացնի (այն վերցվում է մոտակա Սևջուր գետից և արտեզյան հորերից)։
Այդ պատճառով է, որ կայանի կյանքի երկարաձգումը հաշվարկվում է 10+3 տարի։
Հայկական ԱԷԿ-ի գործող 2-րդ էներգաբլոկը, որը գործարկվել է 1980 թվականին, նախատեսված էր 30 տարվա աշխատանքի համար, այսինքն տեսականորեն` մինչև 2010 թվականը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայանի աշխատանքը 6 տարի դադարեցված է եղել (1989-95 թվականներին), կազմվել է (նաև համաձայնեցվել ՄԱԳԱՏԷ-ի հետ) կայանի ծառայության ժամկետը մինչև 2016 թվականը երկարաձգելու նախագիծը: 2015-ին որոշում է կայացվել ԱԷԿ-ի հիմնանորոգման մասին՝ հաշվի առնելով ռեակտորների աշխատանքը երկարացնելու` «Ռոսատոմի» փորձը։
Ատոմային դիվանագիտության վեկտորը փոխելն այժմ խոհեմ չի լինի. փորձագետը` Գրոսիի այցի մասին
Նշվում է, որ այդ աշխատանքների արդյունքում կկազմվի կայանի ծառայության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու նախագիծ՝ հետագա երկարացման հեռանկարով (կախված այդ պահին կայանի կարգավիճակից)։
Գնահատվում է նաև նոր կայանի կառուցման հնարավորությունը (նույն տեղում, ինչ գործողն է)։ Դրա համար դիտարկում են փոքր կամ միջին հզորության մի քանի էներգաբլոկի կամ էլ մեկ խոշոր էներգաբլոկի տարբերակներ։ Փոքր էներգաբլոկներն ավելի էժան է կառուցել, բայց կիլովատ/ժամում դրանք ավելի շատ էլեկտրաէներգիա են պահանջում, ուստի երկարաժամկետ խոշոր նախագծերն ավելի ձեռնտու են։
Ռաֆայել Գրոսի - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Նա գոհ էր անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներից. փորձագետը` Գրոսիի այցի մասին
Լրահոս
0