00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը զավթում է բոլոր կառույցները. Ավետիք Իշխանյան

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի Հանրապետության ԿԸՀ-ի շենքը
Հայաստանի Հանրապետության ԿԸՀ-ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ԲԴԽ և ԿԸՀ նախագահների ընտրությունների մասին զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ավտորիտար համակարգից հետո անցում կատարեց դեպի հեղափոխաբռնապետական համակարգի, և այն անկախ կառույցները, որոնք Հայաստանում մի քանի տարի առաջ քայլ առ քայլ զարգանում էին, ջախջախվեցին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ ու ԿԸՀ նորընտիր նախագահներին։
«Ամեն ինչ գնում է տոտալ բռնապետության հաստատման։ Իշխանությունը զավթում է բոլոր կառույցները, դա է վկայում այն, որ ԲԴԽ նախագահի պաշտոնը տալիս են մի անձնավորության, որը կարելի է ասել աղոթում էր վարչապետի նկարի առջև», -ասում է նա ու հավելում՝ ԿԸՀ նախագահի պաշտոնն էլ տրվել է մի անձնավորության, որը վարչապետի «մարդն» է դեռ «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատելու տարիներից։
Ավետիք Իշխանյանը կարծում է, որ այս գործընթացը տանում է Հայաստանի վերացմանը. «Սա կբերի նրան, որ մեծագույն տարածքային կորուստներից հետո մենք կունենանք մի խամաճիկ իշխանություն, որի հովանավորը կլինի Թուրքիան և Ադրբեջանը»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ համոզված է, որ այս գործընթացի շարունակականության դեպքում Հայաստանը շուտով կդառնա Սովետական Միություն, կոմկուսի դերն էլ կստանձնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«Այն պաշտոնները, որոնք իրենց բնույթով պետք է լինեն ապակուսակցական, կուսակցականացվում են։ Սա պարզապես Հայաստանի սովետականացումն է, հերթական քայլը` ՔՊ–ի և անձամբ Նիկոլ Փաշինյանի դիկտատուրայի հաստատման ուղղությամբ»,– նշում է պատգամավորը։
Այն, որ Ազգային ժողովում ՔՊ-ի առաջադրած թեկնածուներն ընտրվում են միայն մեծամասնական-իշխանական խմբակցության ձայներով, իշխող կուսակցությունը բացատրում է՝ մեղադրելով ընդդիմադիրներին. նրանք ո՛չ ներկայանում են նիստերին, ո՛չ էլ թեկնածու են առաջադրում։
«Հայաստան» դաշինքի պատգամավորը նշում է` իրենց ներկայությունը ոչինչ չէր փոխի։
«Դուք կարծում եք, որ եթե 35 ընդդիմադիր լիներ ԱԺ-ում, Կարեն Անդրեասյանը կամ Վահագն Հովակիմյանը չէի՞ն ընտրվելու։ Իհարկե, ընտրվելու էին։ Իրենք մեծամասնություն են։ Իրենք Հայաստանի ներսում վարվում են այնպես, ինչպես ցանկանում են»։
Նման բացահայտ վայրենություն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ չէր եղել. Ավետիք Իշխանյան
Արթուր Խաչատրյանը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները խայտառակ պարտություն են կրում արտաքին քաղաքականության ճակատում ու կարծում է, որ այդ ամենը փորձում են կոմպենսացնել որոշ գերատեսչությունների քաղաքականացմամբ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը ընտրվեց ԲԴԽ անդամ, իսկ մեկ օր անց դարձավ այդ կառույցի ղեկավարը։
Ազգային ժողովն էլ արտահերթ նիստում ընտրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագահ ընտրվեց ՔՊ–ից շտապ դուրս եկած պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Լրահոս
0