00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԸՀ–ին կամ ԲԴԽ–ին առնչվող քննադատություններն անհիմն են. Արթուր Հովհաննիսյան

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Արթուր Հովհաննիսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իշխող քաղաքական ուժի կողմից կարևոր պետական կառույցներում մարդկանց ընտրությունը քննադատությունների տեղիք է տալիս, սակայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն այդ քննադատությունները տեղին չի համարում։
Քննարկումները բաց են, և որոշումները կայացվում են բոլորի աչքերի առջև, ուստի բացառվում է որևէ մեխանիզմ, որը կարող է կապ ունենալ ԿԸՀ–ին կամ ԲԴԽ–ին առնչվող քննադատությունների հետ և թույլ տալ ինչ–որ ստվերային գործարքներ իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով մասնավորապես Վահագն Հովակիմյանի և Կարեն Անդրեասյանի ընտրությանը։
Ընդդիմադիր շրջանակում վերջին օրերին հնչում են գնահատականներ, որ իշխող քաղաքական ուժը պետական կարևոր կառույցները համալրում է բացառապես իր թիմակիցներով։ Որպես օրինակ բերվում են ՍԴ–ն, ՄԻՊ գրասենյակը, ԿԸՀ–ն և ԲԴԽ–ն։
«Մենք ընտրել ենք ոչ միայն ԿԸՀ նախագահին, այլև այդ կառույցի վեց անդամներին։ Դա կոլեգիալ մարմին է, որոշումներն ու աշխատանքները տեղի են ունենում հանձնաժողովի, այլ ոչ թե միանձնյա կառավարման տիրույթում։ Ընտրված վեց անդամներից երեքը ԿԸՀ–ի նախկին անդամներն էին, իսկ չորրորդի թեկնածությունն առաջադրվել էր ՀԿ–ների կողմից, ինչը դիտարկվում է որպես առողջ համագործակցություն քաղաքական իշխանության և հասարակական կազմակերպությունների միջև»,– ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է անաչառությանն ու կուսակցական պատկանելիությանը, ապա մեր զրուցակիցն ընդգծեց, որ ըստ օրենքի` ԿԸՀ անդամը պետք է կուսակցական գործունեություն չծավալի, և այդ իսկ պատճառով Վահագն Հովակիմյանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից` հրաժարվելով նաև վարչության անդամությունից, ու հետայսու պետք է առաջնորդվի այդ սկզբունքով։
Հովհաննիսյանը պնդեց, որ այս պահին Վահագն Հովակիմյանի հասցեին հնչող գնահատականները տեղին չեն, որովհետև նույն տրամաբանությամբ, երբ իրենք Քրիստինե Գրիգորյանին ընտրում էին Մարդու իրավունքների պաշտպան, հնչում էին նույն քննադատությունները, բայց նրա գործունեությունը ցույց է տալիս, որ այդ գնահատականները տեղին չէին։
Նման գնահատականներ հնչում էին նաև այն ժամանակ, երբ Վահագն Խաչատուրյանն էր ընտրվում ՀՀ նախագահի պաշտոնում, բայց հետագան ցույց տվեց, որ այդ գնահատականները նույնպես տեղին չէին։ Այնպես որ ապաքաղաքական պաշտոնները, ըստ Հովհաննիսյանի, մնում են այդպիսիք։
«Ես հավակնում եմ լինել ԲԴԽ նախագահ». Կարեն Անդրեասյանը շատ հանգիստ ու խաղաղ է
«Վստահ եմ, որ Վահագն Հովակիմյանը շատ լավ վարելու է ապաքաղաքական գործունեություն, ուստի չի կարելի ասել, որ նա գնացել է որևէ կուսակցության կամ խմբի շահերը սպասարկելու։ Մեր քաղաքական ուժի համար թիվ մեկ հաջողությունն այս պահին արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է, ինչը մեր երկրի համար նաև անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկն է, մեր հավատամքը, մեր արժեքներից բխող իրավիճակը, հետևաբար չենք պատրաստվում անգամ մեկ միլիմետր հետ կանգնել այդ արժեքներից»,– ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ մեղադրանքներ հնչեցնելիս պետք է առնվազն հիմնավորել, թե որտեղ, ոնց և ինչպես է ԿԸՀ–ն ծառայում որևէ կուսակցության շահին։ Ըստ նրա` նախկին իշխանությունների ժամանակ ԿԸՀ–ի աշխատանքներում խնդիրներ եղել են։ Առհասարակ ընտրական գործընթացներում ամենաառաջնային խնդիրը քաղաքական կամքի առկայությունն է։ Եթե իշխող ուժն ունի քաղաքական կամք և նրա հավատամքն է ընտրություններն արդար, թափանցիկ անցկացումը, ապա դա տեղի կունենա, հակառակ դեպքում ամենալավ, իդեալական ընտրությունները կարելի է դնել կասկածի տակ։
«2021 թվականին Տիգրան Մուկուչյանն էր ԿԸՀ նախագահը, բայց իշխանությունը մենք էինք և կազմակերպեցինք որևէ մեկի կողմից չվիճարկված ընտրություններ։ Ընդդիմությունն էլ վերցրել է մանդատները։ Կազմակերպել ենք նաև ՏԻՄ ընտրություններ, որոնցից վերջինի արդյունքներով համայնքների 50 տոկոսում ՔՊ–ն չի հաղթել, և եթե գնայինք ոչ արդար, ոչ թափանցիկ ընտրություններ անցկացնելու ճանապարհով, ապա վաղուց գնացած կլինեինք, բայց դա մեզ հետ առհասարակ կապ չունի»,– ասաց իշխող ուժի ներկայացուցիչը։
Անդրադառնալով ԲԴԽ անդամների, այդ թվում Կարեն Անդրեասյանի ընտրության հետ կապված քննադատությանը` Հովհաննիսյանն ընդգծեց, որ նախկինում ՀՀԿ–ն դատական կառույցներում թեև նշանակում էր անկուսակցական մարդկանց, սակայն նրանք ավելի մեծ եռանդով են սպասարկել այդ քաղաքական ուժի խմբային շահը, քան նրանք, ովքեր ունեին կուսակցական վկայական, այդ պատճառով էլ համեմատությունները տեղին չեն։ ՔՊ–ի գլխավոր անելիքներից մեկը շարունակում է մնալ արդար դատական համակարգի ստեղծումը, և այդ ճանապարհին, Հովհաննիսյանի պնդմամբ, բավականին լուրջ քայլեր արվել են և դեռ արվելու են` հաշվի առնելով նաև առկա օբյեկտիվ դժգոհությունները։
«Կարեն Անդրեասյանն ունեցել է հասանելի կենսագրություն և գործունեություն, մշտապես պայքարել է արդար դատական համակարգ ունենալու համար, անգամ այն ժամանակ, երբ եղել է Մարդու իրավունքների պաշտպան ՀՀԿ–ի իշխանության օրոք։ Նա երբեք չի խորշել իր կարծիքներն արտահայտելուց, զեկույցներ ներկայացնելուց և առավել ևս անկաշկանդ կգործի մեր ժողովրդավարական իշխանության պայմաններում։ Նույն կարծիքն ունեմ նաև Երանուհի Թումանյանցի մասին։ Նրանք էականորեն կբարելավեն ԲԴԽ–ի աշխատանքների որակը, առավել ևս, որ տվյալ կառույցը նույնպես կոլեգիալ մարմին է, որտեղ դժվար է պատկերացնել, թե ինչ ձևաչափով պետք է ներկայացվեն կուսակցական շահի սպասարկման հետ կապված մեղադրանքները»,– ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։
Պատճառները խորքային և ինստիտուցիոնալ են. Գրիգոր Բեքմեզյանը դադարեցնում է լիազորությունները
Իշխանական թևերի տարանջատման առումով նա նույնպես խնդիրներ չի տեսնում, քանի որ ստեղծվել են մեխանիզմներ, որոնց շնորհիվ իշխանության տարբեր թևերը միմյանց վրա արհեստական ազդեցությունների քիչ հնարավորություններ ունեն, իսկ ազդեցություններն առհասարակ պետք է լինեն բնական, օրենքի և իրավունքի մակարդակում։
Լրահոս
0